«Մոհսեն Ֆախրիզադե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
== 111 նախագիծ ==
{{Տես|Ամադ (նախագիծ)}}
Ըստ Մերձավոր Արևելքի մեդիայի մեկնաբան է և Իրանի կառավարության ակտիվ այլախոհ գործիչ Ալիռեզա Ջաֆարզադեի Մոհսեն Ֆախրիզադեն 1991 թվականից եղել է իմամ Հուսեյնի համալսարանի անդամ<ref>{{Cite book|last1=Cordesman|first1=Anthony H.|url=https://books.google.com/books?id=vK8WU7OWKpwC&pg=PA27|title=Iranian Weapons of Mass Destruction: The Birth of a Regional Nuclear Arms Race?|last2=Seitz|first2=Adam C.|publisher=[[ABC-Clio|ABC-CLIO]]|year=2009|isbn=978-0-313-38088-4|page=27|language=en}}</ref>։ 2000-ականների սկզբին Ֆախրիզադեն ղեկավարել է Կենսաբանական ուսումնասիրության կենտրոնը, որը նախկինում կոչվել է Ֆիզիկայի հետազոտական կենտրոն (PHRC)։ Եղել է այդ նախագծի պատասխանատուն, այնուհետև՝ ղեկավարը։ Նա մերժել է [[Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն|Ատոմային էներգիայի միջազգային գործակալության]] խնդրանքը, որը ցանկանում էր Ֆիզիկայի հետազոտական կենտրոնի գործունեության վերաբերյալ հարցազրույց վերցնել նրանից<ref>[http://daccess-ods.un.org/access.nsf/get?open&ds=s/res/1747%20(2007)&lang=E&area=undoc «UNSCR 1747 (2007)»]</ref>։
 
Արևմտյան հետախուզությունը պնդում էր, որ նա պատասխանատու էր Իրանի միջուկային ծրագրի՝ Ամադ նախագծի «111 ենթանախագիծ» ծրագրի համար։ Արևմտյան երկրները հայտարարել են, որ «111 ենթանախագիծը» Իրանում միջուկային զենք ստեղծելու փորձ է, թեև Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդներին պնդել է, որ միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների օգտագործման համար և արևմտյան հետախուզական ծառայությունների տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: