«Աբովյանի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

→‎Ցուցադրություն: չաշխատող հղում
(→‎Ցուցադրություն: չաշխատող հղում)
Հիմնանորոգումից հետո ցուցադրությունը համալրվեց մեծ հետաքրքրություն ներկայացնող վավերագրերով, որը բաղկացած է 12 բաժիններից՝ սկսած ծննդավայր Քանաքեռից, [[Էջմիածին|Էջմիածնում]], [[Ներսիսյան դպրոց]]ում, [[Դորպատ]]ում ուսումնառության տարիներից, [[1826]]-[[1828]] թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, [[Արարատ լեռ]]ը բարձրանալու գրական, բանահավաքական գործունեությունից մինչև «Անհայտ բացակայությունը»։
 
Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի գրողի որդու՝ Վարդանի ջութակը, հայ անվանի նկարիչներ [[Գևորգ Բաշինջաղյան]]ի, [[Երվանդ Քոչար]]ի, [[Էդուարդ Իսաբեկյան]]ի և այլոց կտավները, հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ<ref>[http://www.hayadaran.am/company/24938_a.htm «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ]</ref>։հրատարակություններ։
 
Ցուցադրված են «[[Վերք Հայաստանի]]» վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խաչատուր Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ<ref>{{Cite news|url=http://zham.ru/categories/heritage/934--.html|title=Եղեգնյա գրչով. գրական Երևան {{!}} Խաչատուր Աբովյան|newspaper=Журнал ЖАМ|access-date=2018-01-27}}</ref>։
34 947

edits