«Ոզնենի կլորագլուխ»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
 
== Նկարագրություն ==
Ունի ակոսավոր, սպիտակ, գեղձային ցողուն, փետրաձև, եզրերը փշաատամնավոր տերևներ։ [[Ծաղկաբույլ]]երը զամբյուղներ են՝ ամպագույն կամ մոխրագույն երանգով։ Բույսը ծաղկում է ամբողջ [[Ամառ|ամռանը]], պտուղները հասունանում են [[օգոստոս]]-[[սեպտեմբեր]] ամիսներին։ Պտղակալում է կանոնավոր, ձմեռում՝ լավ, բազմանում սերմերով, երբեմն էլ՝ արմատամերձ ելունդներով։ Որպես մոլախոտ հանդիպում է [[Հայաստան]]ի բոլոր գոտիներում, բացառությամբ ցածրադիր գոտու։ Աճում է աղբուտներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, խամահողերում, լեռնալանջերին, արոտավայրերում և այլուր՝ հաճախ տալով ոչ ընդարձակ բուսուտներ։ Մեր հանրապետությունումՀայաստանում աճում է 10 տեսակ, որոնցից շատերն ունեն որոշակի բուժական նշանակություն։
 
«Էխինոպսը» ծագել է հունական «էխինոս» բառից, որը նշանակում է «ոզնակերպ», իսկ «սֆերոցեֆալուս» նշանակում է գնդագլխիկ, ելնելով այն բանից, որ բույսի պտղագլխիկները գնդաձև են։
34 985

edits