«Շիզոտիպիկ անձնային խանգարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
չ -{{ԱՆաղբյուր էջ|2020,11,20}}, + {{արագ}}
Պիտակ՝ հետշրջված
Տող 1.
{{արագ|անաղբյուր, ժամկետն անցել է։ Կաղապարը փոխարինվել է ԱշբոտՏՆՂ բոտի կողմից, խնդրում ենք համոզվել, որ այս ընթացքում աղբյուր չի ավելացվել}}
{{Անաղբյուր էջ|2020,11,20}}
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Շիզոտիպիկ անձնային խանգարում''' , անձնային խանգարում, որը բնութագրվում է սոցիալական մեկուսացման [[պահանջմունք]]ով, սոցիալական իրավիճակներում անհանգստությամբ, տարօրինակ [[վարք]]ով, հայացքներով և ոչ ավանդական հավատալիքներով։ Առաջին անգամ ներառվել է DSM-3-ում։ Այսպիսի խանգարմամբ մարդիկ չափազանց մեծ անհարմարություն են զգում ուրիշների հետ սերտ հարաբերություններում, դրա համար էլ խուսափում են ձևավորել դրանք։ Շիզոտիպիկ անձնային խանգարմամբ մարդիկ բավական տարօրինակ տպավորություն են թողնում։ Շրջապատողներին նրանք անսովոր և անմիտ են թվում։ Նրանց արտասովորությունն արտահայտվում է արտաքին տեսքում, [[հագուստ]]ում, մաներաներում, վարքի ոճում, միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններում։ Նրանց բնորոշ է մոգական [[մտածողություն]]ը, հաճախակի ծագող տարօրինակ գաղափարները. օրինակ՝ նրանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրենց վրա ուղղակի [[ուշադրություն]] չեն դարձնում, բայց որոշ ժամանակ անց այս [[Միտք|մտքերը]] կորցնում են ակտուալությունը, և նրանք տեղափոխվում են ինչ-որ այլ բանի։ Բնութագրական են տարբեր [[պատրանք]]ային [[ընկալում]]ները, ընկալված ինֆորմացիայի ֆանտաստիկ վերամշակումը։