«Օդը (նկար, Արչիմբոլդո)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկար}}
 
'''ՕդՕդը''' ({{lang-it|l'Aria}}), իտալացի նկարիչ [[Ջուզեպպե Արչիմբոլդո]]յի ({{lang-it|Giuseppe Arcimboldo}}, 1527—1593) նկարը, որը նկարվել է 1566 թվականին: Բնօրինակը չի պահպանվել: Անհայտ ժամանակաշրջանի պատճենը պահվում է [[Շվեյցարիա]]յում, մասնավոր հավաքածուում: Նկարը տարբերվում է այդ շրջանի այլ աշխատանքներից ստեղծման տեխնիկայով և 74,4 × 56 սմ չափերով: Նկարված է յուղաներկով, կտավի վրա<ref>{{cite web |url= http://www.liechtensteincollections.at/de/pages/artbase_main.asp?module=browse&action=m_work&lang=de&sid=87564&oid=W-582005152252843|title=GIUSEPPE ARCIMBOLDO DIE ERDE|publisher=Liechtenstein. The princely collections|accessdate=2019-10-19}}</ref>:
 
== Նկարագրություն ==
«ՕդՕդը» նկարը նկարչի «Չորս տարերք» նկարի շարքից է, որը նկարիչը նվիրել է [[Մաքսիմիլիան II]] կայսրին 1569 թվականին` «Տարվա եղանակներ» նկարների շարքի հետ` այդպիսով ստանալով կայսեր դրական վերաբերմունքն ու վստահությունը<ref>DaCosta Kaufmann Thomas. Arcimboldo: Visual Jokes, Natural History, and Still-Life Painting. Chicago, 2009. Р. 78</ref>:
 
Մաքսիմիլիան 2-րդի պալատում Արչիմբոլդոն իր համար բարենպաստ միջավայր է գտել` ընկերակցելով բժիշկների, կենսաբանների, աստղագետների և ալքիմիկոսների հետ: Եվ տաղանդավոր մարդ լինելով` նկարիչն այդ շրջանակում կարևոր տեղ էր զբաղեցնում: Այստեղ գնահատվում էին գրքերը, արվեստը, ստեղծվում էր արտասովոր կենդանիներով հայտնի հավաքածուն: