«Առաքինության և արատի այլաբանություն (Վերոնեզե)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկար}} '''«Առաքինության և արատի այլաբանություն»'''  ({{lang-it|''Allegory of Virtue and Vice''}}), Իտալակա...»:
(Տարբերություն չկա)

17:31, 26 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

«Առաքինության և արատի այլաբանություն»  (իտալ.՝ Allegory of Virtue and Vice), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի կտավ, որը վրձնել է 1565 թվականին՝ յուղաներկով, կտավի վրա։ Չափերը կազմում է 219х170 սմ: Նկարն այժմ պահվում է Նյու Յորքի Ֆրիկի հավաքածուի մեջ (ԱՄՆ)։ Այս լայնածավալ այլաբանական նկարը պատկերում է Հերկուլեսի ընտրությունը առաքինության և արատի միջև՝ կտավում մարմնավորված երկու կանանց կողմից, որոնք ֆիզիկապես քաշում են նրան տարբեր ուղղություններով։

Առաքինության և արատի այլաբանություն
տեսակգեղանկար
նկարիչՊաոլո Վերոնեզե
տարիմոտ 1565[1]
բարձրություն219 սանտիմետր
լայնություն170 սանտիմետր
ուղղությունմաներիզմ
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՖրիկի հավաքածու[2]
հավաքածուՖրիկի հավաքածու
սեփականատերՀենրի Քլեյ Ֆրիկ
https://www.wga.hu/html/v/veronese/10/1allego1.html կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն

Կտավի կոմպոզիցիայում կարող է թվալ, որ Առաքինությունը հաղթել է Հերկուլեսի համար պայքարում, սակայն Արատը պատռել է նրա գուլպաները և դեռևս ձգում է իր ձեռքը դեպի նա: Արատի փեշի ետևում թաքնված է դաշույնը և Սֆինքսի արձանը։ Բեմի վերևում գտնվող քարե շարքի վրա (նկարի վերին ձախ անկյունում) գտնվում է գրություն, որն ասում է. «[HO]NOR ET VIRTUS/[P]ՕՍՏ MORTE FLORET» (պատիվն ու առաքինությունը ծաղկում են մահից հետո)[3]։ Նկարի այլաբանությունը կայանում է արատի նկատմամբ առաքինության գերազանցության մասին բարոյական ուղերձի հաղորդման մեջ։

Ալեգորիայի ժանրը հակադրվում է Վերոնեզեի Հայտնի նկարների հետ, որոնք նվիրված են պատմական և աստվածաշնչյան սյուժեներին, ինչպիսիք են «ամուսնությունը Գալիլեայի Կանայում»։ Այս աշխատանքը, «Իմաստության և ուժի այլաբանության» հետ միասին, որը նույնպես ընդգրկված է Ֆրիկի հավաքածուի մեջ, համարվում է Վերոնեզեի առաջին աշխատանքը այս ոճով[4]։

Պրովենանս

«Առաքինության և արատի այլաբանություն»-ը և «Իմաստության և զորության այլաբանություն»-ը ճամփորդել են դրանց ստեղծման պահից ի վեր՝ փոխելով բազմաթիվ հայտնի տերերի և հավաքածուների։ Դրա պատճառով շատ գիտնականներ ենթադրել են, որ Վերոնեզեն դրանք ստեղծել է որպես զույգ նկարներ։ 1970 թվականին Էդգար Մանհոլն առաջին գիտնականն էր, ով առաջ էր քաշել այն վարկածը, որ դրանք պարզապես գրված էին միևնույն ժամանակ և զույգ չէին[5]։ 2000-ական թվականներին Մետրոպոլիտեն թանգարանում մասնագետների կողմից անցկացված հետազոտությունը հաստատել է այդ գաղափարը [6]։

Վենետիկում իր ստեղծման պահից ի վեր այս նկարը հասցրել է լինել Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի, Շվեդիայի թագուհի Քրիստինայի, Օդեսալչիի ընտանիքի սեփականությանը, Ֆիլիպ II Օռլեանսկու հայտնի հավաքածուի մի մասը, իսկ հետո անցել է տարբեր անգլիացիների և արվեստի գործերի առևտրականների ձեռքերով՝ նախքան Ֆրիկի հավաքածուի մեջ հայտնվելը, որտեղ պահվում է մինչ օրս[7]։

Ծանոթագրություններ

  1. https://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:276
  2. http://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:276
  3. The Choice Between Virtue and Vice – Works – collections.frick.org
  4. The Frick and La Serenissima: Arts from the Venetian Republic
  5. Mundhall, Edgar, «Masterpieces of the Frick Collection», 66.
  6. Mahon, Centeno, Wypyski, Salomon, and Bayer Technical Study of Three Allegorical Paintings by Paolo Veronese: The Choice between Virtue and Vice, Wisdom and Strength, and Mars and Venus United by Love // Metropolitan Museum Studies in Art, Science, and Technology, Vol. 1. — Metropolitan Museum of Art, 2010. — С. 83—108. — ISBN 9781588393654
  7. The Frick and La Serenissima: Arts from the Venetian Republic

Գրականություն