«Մասնակից:Svetik Sloyan/Սևագրություն 1»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը '*[https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Svetik_Sloyan/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2 Ավազարկղ] *...'-ով
(Փոխվում է էջը '*[https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Svetik_Sloyan/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2 Ավազարկղ] *...'-ով)
Պիտակ: Փոխարինում Manual revert
* [[Մասնակից:Svetik Sloyan/Սևագրություն 2|Սևագրություն 2]]
* [[Մասնակից:Svetik Sloyan/Սևագրություն 3|Սևագրություն 3]]
 
Ստուգված է
 
 
[[:ru:Опера-Комик|Опера-Комик]]
 
'''Օպերա-Կոմիկ'''<ref>{{БРЭ|статья= Опера-Комик|id= 2690279|автор= |том= 24|страницы= 231}}</ref> ({{lang-fr|Opéra-Comique}}, առավել հայտնի է ''Կատակերգական օպերային ազգային թատրոն'' անվամբ, {{lang-fr|Théâtre national de l’Opéra-Comique}}), Փարիզում գտնվող օպերային թատրոն, որը հիմնադրվել է 1715 թվականին և ի սկզբանե նախատեսված էր կատակերգական օպերաների բեմադրման համար։
 
Թատրոնը մեծագույն նշանակություն է ունեցել 19-րդ դարում, երբ դարձել է ազգային մշակույթի կենտրոններից մեկը<ref>{{БСЭ3|заглавие=}}</ref><ref>{{Книга|автор=Ромен Роллан|заглавие=Музыканты наших дней|ссылка=https://books.google.com.ua/books?id=yK1MDwAAQBAJ&pg=PP169&dq=Может+показаться+странным,+что+для+такого+рода+произведений+нашлось+место+в+Комической+опере,+а+не+в+Опере.+Но+всегда,+когда+мы+имеем+в+искусстве+два+уклона,+два+музыкальных+театра,+из+которых+один+стремится+монополизировать+большое+искусство,+а+другой+носит+более+скромный+и+интимный+характер+и+попросту+старается+нравиться,+у+последнего+всегда+больше+шансов+пойти+вперед&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiI_qTj1tbaAhWKCSwKHYCeBkIQ6AEIJjAA#v=onepage&q=Может%20показаться%20странным,%20что%20для%20такого%20рода%20произведений%20нашлось%20место%20в%20Комической%20опере,%20а%20не%20в%20Опере.%20Но%20всегда,%20когда%20мы%20имеем%20в%20искусстве%20два%20уклона,%20два%20музыкальных%20театра,%20из%20которых%20один%20стремится%20монополизировать%20большое%20искусство,%20а%20другой%20носит%20более%20скромный%20и%20интимный%20характер%20и%20попросту%20старается%20нравиться,%20у%20последнего%20всегда%20больше%20шансов%20пойти%20вперед&f=false|издательство=Мультимедийное издательство Стрельбицкого|год=2018-02-18|страниц=516}}</ref>։ Այդ ընթացքում թատրոնում տեղի են ունեցել բազմաթիվ հայտնի օպերաների համաշխարհային պրեմիերաներ, այդ թվում՝ [[Ժորժ Բիզե|Ժորժ Բիզեի]] «[[Կարմեն (օպերա)|Կարմեն]]» օպերան։
 
1973-1990 թվականներին թատրոնը [[Փարիզի ազգային օպերա]]յին կից գործել է որպես օպերային ստուդիա, որտեղ աշխատել են երիտասարդ երգիչներ, դիրիժորներ, ռեժիսորներ։
 
== Պատմություն ==
Թատրոնը հիմնադրվել է Գոթյե դե Սենտ Էդմեի և Կատրին Բարոնի կողմից՝ երաժշտական ներկայացումները ֆրանսերենով ներկայացնելու համար՝ ի տարբերություն ամբողջ [[Եվրոպա]]յում գերիշխող իտալական օպերայի: Նոր թատրոն բացելու արքայական թույլտվությունը թատերախմբին պարտավորեցնում էր բեմադրել այնպիսի ներկայացումներ, որոնցում վոկալային համարները փոխարինվում էին բեմական երկխոսությամբ, որպեսզի այդ կերպ նոր նախագիծը մրցակցություն չստեղծի Փարիզյան օպերայի համար:
 
18-րդ դարում թատրոնի գոյությունը կապված էր ֆինանսական դժվարությունների հետ, այն բազմիցս փակվել է մեկ կամ մի քանի խաղաշրջանով. ամենամեծ վերելքի շրջանը կապված է եղել Ժան Մոնեի և Շառլ Սիմոն Ֆավարայի 1740-1750-ական թվականների տնօրինության հետ: 1783 թվականին թատրոնի համար շենք է կառուցվել [[Փարիզի 2-րդ շրջան]]ում գտնվող Բուալդյե հրապարակում՝ 1100 տեղանոց լսարանով։ Շենքն այրվել է 1838 թվականի հունվարի 15-ին՝ [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Մոցարտ]]ի «[[Դոն Ժուան (օպերա)|Դոն Ժուան]]» օպերայի ներկայացման ժամանակ։
 
1840 թվականին կառուցվել է նոր շենք «Օպերա-կոմիկ», որը բացվել է Ֆերդինան Հերոլդի «Գրիչների մարգագետինը» օպերայի բեմադրությամբ։ Այս բեմում տեղի են ունեցել ֆրանսիական և համաշխարհային երաժշտության պատմության մի շարք կարևորագույն պրեմիերաներ, այդ թվում՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի առաջին ներկայացումը (1875 թվականի մարտի 3), [[Ամբրուազ Թոմա]]յի, [[Դանիել Օբեր|Ֆրանսուա Օբերա]]յի, [[Ժյուլ Մասնե]]ի օպերաների պրեմիերաները, ինչպես նաև [[Էկտոր Բեռլիոզ]]ի առաջին կանտատի «[[Ֆաուստի նզովքը|Ֆաուստի նզովքի]]» կատարումը (1846 թվականի դեկտեմբերի 6): 1887 թվականի մայիսի 25-ին այդ թատրոնը նույնպես հրդեհվել է՝ «Մինոնա» ներկայացման ժամանակ, զոհվել է 87 մարդ։
 
Լուի Բերնեի նախագծով կառուցված Օպերա-Կոմիկի երրորդ շենքը հանդիսավոր կերպով բացվել է 1898 թվականի դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորի կողմից: Այս շրջանի ամենանշանակալի իրադարձություններից էր 1902 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած [[Կլոդ Դեբյուսի]]ի «[[Պելեաս և Մելիսանդե (օպերա)|Պելեաս և Մելիզանդե]]» օպերայի պրեմիերան։
 
20-րդ դարի երկրորդ կեսին «Օպերա-կոմիկ» թանգարանը որոշ ժամանակով կորցրել է իր ինքնուրույնությունը՝ դառնալով Փարիզի օպերայի ստորաբաժանումներից մեկը, սակայն 1990 թվականին նրա ինքնավարությունը վերականգնվել է։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.belcanto.ru/comic.html «Опера Комик» на сайте belcanto.ru]
{{Արտաքին հղումներ}}
3771

edits