«№ 5, 1948»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչը՝ Ջեքսոն Պոլլոքը, «№ 5» կտավը ստեղծելու համար օգտագործել է ներկերը լցնելու և ցայտեցնելու իր ստեղծած տեխնիկան: Այս նկարը, ինչպես և նրա աշխատանքների մեծ մասը, չի ստացել իրեն հատուկ անուն։ 1949 թվականի հունվարին Փարսոնս Բեթթի պատկերասրահում կտավն առաջին անգամ ցուցադրվել է Պոլլոքի անձնական ցուցահանդեսին։ Ֆիլիպինական արվեստի գործարքառու Ալոնսո Ասորիոն այն գնել է 1500 դոլարով, ինչին արձագանքել է նրա բիզնես գործընկերը. «Դու գումար ես ծախսե՞լ ''սրա'' համար»<ref> Steven Gaines (June 1, 1998). Philistines at the Hedgerow: Passion and Property in the Hamptons (hardcover). Little Brown & Co. p. 115. ISBN 9780316309417 </ref>։ Նկարը վնասվել էր բեռնափոխադրող ընկերության առաքման ընթացքում: Պոլլոքն առաջարկել է շտկել վնասը, բայց արդյունքում նա ամբողջությամբ վերաշարադրել է նկարը՝ ասելով. «Նա այդ մասին չի իմանա: Ոչ ոք չգիտի, թե ինչպես նայել իմ նկարներին, նա (Ասսորիո) նույնպես չգիտի»: Երեք շաբաթ անց Պոլլոքի արհեստանոց այցելելուց հետո Ասորիոն հայտնաբերեց, որ նկարը զգալիորեն փոփոխված է, և զգաց, որ դրանով այն ձեռք է բերել նոր մետաֆիզիկական խորություն և իմաստասիրություն: Ավելի ուշ Ասորիոն այն անվանեց «նկարչի համար երկրորդ հնարավորության հրաշալի օրինակ»<ref> [https://www.academia.edu/4388266/Jackson_Pollock_s_No.5_1948_More_Than_a_Dense_Bird_s_Nest John Savage «Jackson Pollock’s No.5, 1948 — More Than a Dense Bird’s Nest»] </ref>։
 
Սկզբում նկարը մասնավոր հավաքածուի մեջ էր, այնուհետև ցուցադրվել էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Հետո այն դարձավ Դևիդ Գեֆենի պրոդյուսերի սեփականությունը ([[DreamWorks]] կինոընկերության հիմնադիրներից մեկը)։ 2006 թվականին Գեֆենը այն վաճառեցվաճառել է (համաձայն չհաստատված տեղեկությունների) 140 միլիոն դոլարով մեքսիկական կոլեկցիոներ Դևիդ Մարտինեսին: «№ 5, 1948» կտավի այս վաճառքը [[Աշխարհի ամենաթանկ նկարների ցանկ|աշխարհի ամենաթանկ նկար]]ներից մեկն է․ այն իր արժեքով «շրջանցում» է [[Վիլլեմ դե Կունինգ]]ի [[Տիկին III]] և [[Գուստավ Կլիմտ]]ի [[Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I]] կտավները։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/№_5,_1948» էջից