«Մասնակից:Տաթև2004/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 170.
«[[Ավետում]]»- ն իր վրա կրում է ֆռա Ֆիլիպպոյի ազդեցության հետքերը։ Ավետման սյուժեն գրված է վարպետի կողմից Ֆլորենցիայի եկեղեցիներից մեկի՝ Սան Ջովանի Վալդարնոյի համար։ 1480-ական թվականների վերջին գրված «[[Սուրբ ծնունդ|Սուրբ Ծնունդ]]»-ում նույնպես արտացոլվել են Լիպիի արվեստի հատկանիշները, ինչպիսիք են օրինակ ճառագայթները, որոնք շրջապատում են [[Հիսուս|Քրիստոսի Մանուկին]]։
 
Եկեղեցու խորանի համար Սան Ֆրեդիանո Սելլայոն գրել է երկու կերպար։ «Պիետում» նկատելի է [[Դոմենիկո Գիրլանդայո|Գիրլանդայոյի]] ազդեցությունը, այն առաջին անգամ փաստաթղթերում հիշատակվում է [[1483]] թվականին, այն հեղինակի կենդանության օրոք մնացել էր անավարտ, ավարտել է Արկանջելոյի գրությունը Յակոպոյի որդին (լույս աշխարհ է եկել 1477 թվականին)։ Երկրորդ կերպարը «Սուրբ Լավրենտի խաչելությունն» է, այն տալիս է խորը ազդեցություն, որը Սելլայոյի ստեղծագործության վրա ցուցաբերել է Բոտիչելին։ Հավանաբար, սա վարպետի վերջին նշանակալի պատվերներից մեկն է, և այն վերաբերում է մոտավորապես [[1490]] թվականին (երեք տարի անց Սելլայոն թաղվեց նույն եկեղեցում
 
Սելլայոյի ստեղծագործությունների մեծ մասը կրոնական նկարներ են, որոնցից յուրաքանչյուրի վրա ներկայացված է քրիստոնեական որևէ կերպար, առավել հաճախ Սուրբ [[Հիերոնիմոս|Հիերոնիմոսը]] կամ [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտիչը]]։ Բացի այդ, նկարչի մի շարք աշխատանքներ իրենից ներկայացնում են այսպես կոչված "cassone" - ի զարդը»