«Օրբելյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Ըստ տոհմական պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ի, «Օրբել» (Օրբուլք) անունն առաջացել է (նախկին «ճենուլի» կամ «ճենուլքի» փոխարեն) Օրբեթ ամրոցում (այժմ՝ [[Վրաստան]]ի Օրբեթի գյուղի մոտ) նրանց հաստատումից հետո։ Օրբելյանները բարձր դիրք են զբաղեցրել վրացական արքունիքում, վարել [[Թագադիր ասպետություն|թագադիր ասպետ]]ի, [[սպարապետ]]ի և այլ պաշտոններ։
 
Ձգտելով պետական բարձրագույն իշխանության՝ ամիրսպասալար Իվանե Օրբելին 1177- 1178 թվականներին, թագաժառանգ Դեմնային (Դեմետրե) գահին բազմեցնելու պատրվակով, գլխավորել է վրացական ավատատիրական տների ապստամբությունը՝ [[Գեորգի III]] թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հաջողվել է [[Ղփչաղներ|ղփչաղների]] աջակցությամբ ջլատել ապստամբների զինված ուժերը, մեկուսացնել Իվանեին, ձերբակալել և կուրացնել նրան։ Իվանեի եղբայր Լիպարիտը, ով ռազմական օգնության խնդրանքով ներկայացել էր սելջուկյան [[Ելտկուզյան աթաբեկություն|Ելտկուզ Աթաբեկին]], այնուհետև հաստատվել է [[Գանձակ]]ում։ Գեորգի III թագավորի մահից ([[1184]]) հետո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվանեն, վերադարձել է Գուգարք, [[Թամար թագուհի|Թամար թագուհուց]] ետ ստացել Օրբելիների տիրույթների մի փոքր մասը և Օրբեթ ամրոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը 12-րդ դարի 70-ական թվականներին [[Ատրպատական]]ի, [[Առան]]ի և [[Նախճավան]]ի կառավարիչ Մուհամեդ Փահլավանի կողմից նշանակվեց [[Երնջակ բերդ]]ի, [[Ճահուկ (գյուղ)|Ճահուկ]] ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր։ Նա ամուսնացավամուսնացել է տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և [[Ստեփանոս եպիսկոպոս|Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի]] քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեցէր ունենալու նրա քաղաքական կողմնորոշման գործում։ Նա զոհվումզոհվել է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում։ Միակ որդին՝ Լիպարիտը, մոր հետ արգելափակվումարգելափակվել է Նախճավանում։ Դրանով Օրբելյանների տոհմը բաժանվել է երկու ճյուղի (վրաց [[Օրբելիներ]]ի և հայ Օրբելյանների)։
 
== Սյունիքի իշխանություն ==
Տող 35.
[[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում]], երբ սրվել են միջավատական հակասությունները, հզորացած Օրբելյանները հրաժարվել են ճանաչել [[Զաքարյաններ]]ի գերագահությունը։ Ի պատասխան դրա, իշխանուհի Գոնցա և նրա դուստր Խոշաք Զաքարյաններին հաջողվել է մոնղոլական իշխանավորների միջոցով Օրբելյաններին զրկել որոշ տիրույթներից։
 
[[Սմբատ Օրբելյան]]ը 1251 և 1256 թվականներին մեկնել է [[Կարակորում]] և Մանգու խանից ստացել «ինջու»-ական իրավունք (Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը դարձել է անմիջապես մեծ խանին ենթակա քաղաքական միավոր, ուր վերացել է մոնղոլական հարկահավաքների մուտքը), որը նրան հնարավորություն է ընձեռել ընդարձակել քաղաքական ազդեցությունը, առաջնություն նվաճել Վայոց ձորում և հարակից գավառներում մրցակից տոհմի՝ [[Խաղբակյաններ]]ի նկատմամբ, Սյունիքի սահմաններում հորջորջվել «<nowiki/>[[իշխանաց իշխան]]<nowiki/>» և անգամ «արքա»։
 
Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունն իր հզորությունը պահպանել է նաև Սմբատին հաջորդած [[Տարսայիճ Օրբելյան]]ի օրոք (1273-1290)։ Նա կնության է առել զոհված Հասան-Ջալալ Դոլայի դուստր [[Մինախաթուն]]ին և դաշինք հաստատել Խաչենի իշխանության հետ, իշխանությունը տարածել գրեթե ողջ Սյունիքի վրա։ Օրբելյանները 1286 թվականին իրենց ձեռքն են վերցրել նաև [[Սյունիքի մետրոպոլիտություն|Սյունիքի հոգևոր իշխանությունը]], մետրոպոլիտ է օծվել Տարսայիճ իշխանապետի որդին՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ [[Տաթևի վանք|Տաթևում]] և [[Նորավանք]]ում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ [[Հերմոն]]ում, [[Ցախաց քար]]ում, Եղեգյաց անապատում, [[Մաքենյաց վանք]]ում, [[Գնդեվանք]]ում, [[Մամասի վանք]]ում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ [[Գլաձորի համալսարան]]ի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։