«Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} Պատկեր:FRANCESCO di Simone da Santacroce Annuciation (1504), Pinacoteca Carrara, Bergamo..jpg|thumb|Ավետում: 188,5х164,5 ս...»:
 
Տող 10.
Ստեղծագործական ուղին սկսելու մասին որևէ վկայություն չկա. ենթադրվում է, որ դրա սկիզբը կապված էր [[Ջովաննի Բելլինի]]ի արվեստանոցի հետ, քանի որ հենց այդ նկարչին է Ֆրանչեսկոն նվիրել «Մադոննան սրբերի հետ» նկարի մակագրությունը, որը նկարել էր Մուրանոյի Սանտա Մարիա դելյի Անջելի եկեղեցու համար:
 
Ենթադրվում է, որ նա աշխատել է հիմնականում Վենետիկում, որտեղ տեղափոխվել է Սանտա Կրոչեից իր ընտանիքի հետ, չնայած որոշ հետազոտողներ համարում են, որ որոշ ժամանակ նա կարող էր աշխատել Պադուեում: Ենթադրվում է նաև, որ մինչև Վենետիկ տեղափոխվելը Ֆրանչեսկոն եղել է Վալ Բրեմբանայում: Բացի այդ, իր ողջ կարիերայի ընթացքում նա կապ է պահել իր հայրենիքի հետ, ինչի մասին կարող են վկայել նրա երկու նկարները, որոնք նա արել է Սպինոյում և Լեպրենոյում: Այդ մասին են վկայում նաև երկու ակր հողի մասին հիշատակումը, որոնք նա, ըստ կտակի, փոխանցել է Սանտա Կրոչեի Բարեսրտության Կոնգրեգացիային:
 
Տեղեկությունների աղքատիկ լինելու պատճառով հնարավորություն չկա պատկերացում կազմել նկարչի ողջ ստեղծագործական ուղու վերաբերյալ: Ստորագրված ստեղծագործությունները թույլ են տալիս եզրակացնել 1504 թվականին նրա ծավալած գործունեության վերաբերյալ, երբ նա ստորագրել է Սպինոյի եկեղեցու համար ստեղծված «Ավետում» նկարի (այժմ` Կարրարա ակադեմիա, Բերգամո) և 1507 թվականի ստեղծագործությունների մասին, երբ Մուրանոյի Սանտա Մարիա դելյի Անջելի եկեղեցու համար պատկերել է «Մադոննան սրբերի հետ» խորանային նկարը: Այս տարիների ընթացքում նկարիչը պատկերել է, այսպես կոչված, «Վերածննդի տրիպտիխը» և «Աստվածամոր թագադրումը», որը, հնարավոր է, պատկանել է նույն տրիպտիխին: Երկու աշխատանքն էլ ստորագրված են, թվագրվում են 1506 թվականով և գտնվում են Բերգամոյի Կարրար ակադեմիայում: Աշխատանքների նույն խմբին է պատկանում նաև «Աստվածային հայտնությունը», որն ավելի վաղ պահվում էր Բեռլինում, սակայն ոչնչացվել է 1945 թվականի ռմբակոծության հետևանքով:
 
1508 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆրանչեսկոն կտակ է կազմել, և նույն թվականի նոյեմբերի 4-ին այն հայտարարվել է (այսինքն, նկարչի մահը վրա է հասել այս երկու ամսաթվերի միջև): Կտակից հետևում է, որ այդ ժամանակ նա ապրելիս է եղել իր կնոջ` Լուչիայի հետ, Վենետիկում, իսկ նրա կտակի տնօրինողը նրա զարմիկ Ալբերտոն էր: Ֆրանչեսկո դի Սիմոնեն ունեցել է դուստր և որդի` Ուրսուլան և Բալդասսարեն: Հոր մահվան ժամանակ նրանք, ենթադրվում է, որ փոքր են եղել, քանի որ Ուրսուլային հայրն ընդամենը 30 ոսկե դուկատ է կտակել, որը պետք է նրա ապագա օժիտի հիմքը դառնար: Երեխաների այսքան մանկահասակ լինելը ևս մեկ փաստարկ է, որ նկարիչը մահացել է երիտասարդ տարիքում, ուժերի ծաղկման շրջանում: Իր կտակում Ֆրանչեսկոն հոգ է տարել, որպեսզի արվեստանոցի նյութերը փոխանցվեն իր աշակերտին և ընկերոջը` Ֆրանչեսկո Ռիցցոյին:
 
Ֆրանչեսկո դի Սիմոնեին երկար ժամանակ շփոթել են իր աշակերտի` Ֆրանչեսկո Ռիցցոյի հետ: Այն բանից հետո, երբ Գ. Լյուդվիգը 1903 թվականի աշխատության մեջ կարողացել է բաժանել երկու «Ֆրանչեսկո նկարիչների» անունները, բաժանվել է նաև նրանց միացյալ ստեղծագործական ժառանգությունը: Ստեղծագործությունների տարանջատումը բարդանում էր այն առումով, որ ուսուցիչն ու աշակերտը հաճախ միասին են աշխատել: Կատարված հետաքննության արդյուքնում պարզ է դարձել, որ Ֆրանչեսկո դի Սիմոնեն դարձել է մինչև 1620-ական թվականները Սանտա Կրոչեից Վենետիիկ տեղափոխված ու աշխատած նկարիչների գաղութի հիմնադիր: Նա բավականին ծաղկուն արվեստանոց է հիմնել, իսկ նրա աշակերտները եղել են այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են [[Յակոպո Պալմա Ավագ|Յակոպո Պալման]], Անդրեա Պրևիտալին և Ֆրանչեսկո Ռիցցոն: Իր աշխատանքներում նկարիչը փորձում էր հետևել Ջովաննի Բելլինիի և [[Ֆրանչեսկո Բիսսոլո]]յի ոճերին: Նրա ամենահայտնի` «Ավետում» աշխատանքում հետազոտողները կապ են տեսնում Չիմա դա Կոնելյանոյի ստեղծագործության հետ:
 
== Մատենագրություն ==