«Հեզբոլլահ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8626 բայտ ,  1 ամիս առաջ
 
1997 թվականին Հեզբոլլահը ստեղծել է բազմադավան Իսրայելի օկուպացիայի դեմ պայքարի լիբանանյան ջոկատները՝ նպատակ ունենալով վերակենդանացնել Իսրայելի դեմ ազգային և աշխարհիկ դիմադրությունը՝ այսպիսով «լիբանանացնելով» դիմադրությունը<ref>Alagha (2006), p. 47</ref>։
 
=== Իսլամական ջիհադի կազմակերպություն ===
Այն փաստը, թե Իսլամական ջիհադի կազմակերպությունը օգտագործվել է որպես Հեզբոլլահի կեղծանուն, թե եղել է առանձին կազմակերպությունը, բանավեճերի առարկա է։ Որոշ աղբյուրների համաձայն Իսլամական ջիհադի կազմակերպությունը պարզապես «հեռախոսային կազմակերպություն» էր<ref>Marius Deeb, Militant Islamic Movements in Lebanon: Origins, Social Basis, and Ideology, Occasional Paper Series (Washington, DC, Georgetown University, 1986) p.19</ref><ref>al-Nahar, 7 September 1985</ref>, որի անունն «օգտագործվում էր այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում էին թաքցնել իրենց իրական ինքնությունը»<ref>''al-Nahar al-Arabi'', 10 June</ref><ref>''Ma'aretz'', 16 December 1983</ref><ref>''Le Point'', 30 July 1987</ref><ref>''al-Shira'', 28 August 1988</ref><ref>''Nouveau Magazine'', 23 July 1988</ref>։ Հեզբոլլահը Իսրայելի դեմ հարձակումների իրականացնելու նպատակով օգտագործել է նաև մեկ այլ անուն՝ Իսլամական դիմադրություն (''al-Muqawama al-Islamiyya'')<ref>Ranstorp, ''Hizb'allah'' (1997), p.67</ref>։
 
2003 թվականին ամերիկյան դատարանի որոշմամբ պարզվեց, որ Իսլամական ջիհադի կազմակերպություն անվանումն օգտագործվում է Հեզբոլլահի կողմից Լիբանանում, Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում և Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար<ref>see also {{cite web|url=http://www.dcd.uscourts.gov/01-2224.pdf|title=Anne Dammarell et al. v. Islamic Republic of Iran|date=September 2003|publisher=The United States District Court for the District of Columbia|location=District of Columbia, U.S.|archiveurl=https://web.archive.org/web/20051231142249/http://www.dcd.uscourts.gov/01-2224.pdf|archivedate=31 December 2005|accessdate=21 September 2006|author=Bates, John D. (Presiding)}}</ref>: ԱՄՆ-ն<ref name="USDbackground2801" />, Իսրայելը<ref name="mfaGOV960411">{{cite web|url=http://www.mfa.gov.il/MFA/MFAArchive/1990_1999/1996/4/HIZBULLAH+-+11-Apr-96.htm|title=Hizbullah|date=11 April 1996|accessdate=17 August 2006|author=Israel Ministry of Foreign Affairs}}</ref> և Կանադան<ref>{{cite journal|date=12 February 2003|title=SOR/2003-53: Criminal Code; Regulations Amending the Regulations Establishing a List of Entities|url=http://www.gazette.gc.ca/archives/p2/2003/2003-02-13-x/pdf/g2-137x1.pdf|journal=Canada Gazette Part II|volume=137|issue=1 extra|page=1|archiveurl=https://web.archive.org/web/20120118214555/http://www.gazette.gc.ca/archives/p2/2003/2003-02-13-x/pdf/g2-137x1.pdf|archivedate=18 January 2012}}</ref> համարում են, որ «Իսլամական ջիհադի կազմակերպություն», «Երկրի վրա ճնշվածների կազմակերպություն» և «Հեղափոխական արդարության կազմակերպություն» անունները հոմանիշ են Հեզբոլլահին:
 
== Գաղափարախոսություն ==
Հեզբոլլահի գաղափարախոսությունը սահմանվում է որպես շիա արմատականություն (ռադիկալիզմ)<ref>Barak, Oren. "Hizballah." ''The Continuum Political Encyclopedia of the Middle East''. Ed. Avraham Sela. New York: Continuum, 2002. p. 350.</ref><ref>Rosenthal, Donna. ''The Israelis: Ordinary People in an Extraordinary Land''. New York: Free Press, 2003. p. 15.</ref><ref>Collier, Robert. [http://www.sfgate.com/politics/article/Everyone-casting-suspicious-eye-on-Iraq-s-2524752.php "Everyone casting suspicious eye on Iraq's Hezbollah."] ''San Francisco Chronicle''. 29 December 2003. 14 March 2008.</ref>: Հեզբոլլահը հետևում է Իրանի առաջնորդ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի շիական աստվածաբանությանը<ref name="autogenerated1">Adam Shatz, New York Review of Books, 29 April 2004 [http://www.nybooks.com/articles/17060 In Search of Hezbollah] {{webarchive|url=https://web.archive.org/web/20060822195222/http://www.nybooks.com/articles/17060|date=22 August 2006}}. Retrieved 15 August 2006.</ref>: Հեզբոլլահը ստեղծվել է այաթոլլա Խոմեյնիի հետևորդների աջակցությամբ 1980-ական թվականների սկզբին՝ նպատակ ունենալով տարածել իսլամական հեղափոխությունը<ref name="autogenerated2">{{cite news|url=https://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/07/12/AR2006071201557.html|first=Robin|last=Wright|work=Washington Post|title=Options for U.S. Limited As Mideast Crises Spread|date=13 July 2006|page=A19}}</ref> և հետևում է իսլամական շիա գաղափարախոսության յուրահատուկ տեսակի (''Valiyat al-faqih'' կամ Իսլամական իրավագետների խնամակալություն), որը մշակել է [[Ռուհոլլահ Խոմեյնի|այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնին]]՝ [[Իրանի իսլամական հեղափոխություն|Իրանի իսլամական հեղափոխության]] առաջնորդը<ref name="HG20Ak02" /><ref name="mfaGOV960411" />: Չնայած ի սկզբանե Հեզբոլլահը նպատակադրվել էր Լիբանանը վերափոխել Իսլամական իրավագետների հանրապետության, այս նպատակից հրաժարվել են հօգուտ առավել ընդգրկուն մոտեցման<ref name="bbc-hi-me"/>:
 
=== 1985 թվականի մանիֆեստ ===
1985 թվականի փետրվարի 16-ին շեյխ Իբրահիմ ալ-Ամինը ներկայացրել է Հեզբոլլահի մանիֆեստը: Վերջինիս գաղափարախոսությունը արմատական էր: Նրա առաջին նպատակն էր պայքարել, ինչպես Հեզբոլլահն էր նկարագրում, ամերիկյան և իսրայելական ծավալապաշտության դեմ, այդ թվում ընդդեմ Իսրայելի՝ հարավային Լիբանանի և այլ տարածքների օկուպացիայի: Երկրորդն նպատակն էր հավաքել բոլոր մուսուլմաններին «ումմայի» մեջ, որի ներքո Լիբանանը առաջ կտաներ Իրանի 1979 թվականի հեղափոխության գաղափարը: Այն նաև հայտարարել է, որ պաշտպանում Լիբանանի բոլոր համայնքներին, բացի նրանցից, որոնք աջակցում են Իսրայելին, և աջակցում է բոլոր ազգային շարժումներին՝ ինչպես մուսուլմանական, այնպես էլ ոչ մուսուլմանական: Կազմակերպության գաղափարախոսությունը զարգացել է, և այսօր Հեզբոլլահը ձախակողմյան քաղաքական կառույցը, որը կենտրոնացած է սոցիալական անարդարության խնդրի վրա<ref>{{cite book|title=From Terrorism to Politics|last1=Engeland|first1=Dr Anisseh Van|last2=Rudolph|first2=Ms Rachael M|date=2013|publisher=Ashgate Publishing, Ltd.|isbn=978-1-4094-9870-4|page=36}}</ref>:
 
Հեզբոլլահի 1985 թվականի մանիֆեստից հատվածներ՝
 
{{quote|Մենք ումմայի (մուսուլմանական համայնք) որդիներ ենք&nbsp;...
 
...&nbsp;Մենք ումմա ենք, որը իսլամի դավանաբանական և կրոնական ամուր կապով կապած է ամբողջ աշխարհի մուսուլմանների հետ, որոնց ուղերձը աստված ցանկանում էր իրակնացնել մարգարեների կնիքով, օրինակ՝ [[Մուհամմադ]]ի....&nbsp;... Ինչ վերաբերում է մշակույթին, այն հիմնված է սուրբ [[Ղուրան]]ի, [[Սուննա]]յի և ֆակիհների (իսլամական իրավագետ) իրավական վճիռների վրա, որը մեզ համար ընդօրինակման աղբյուր է&nbsp;...<ref name="The Hizballah Program" />:}}
 
== Քաղաքական գործողություններ ==