«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
{{main|Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր}}
Ըստ որոշ աղբյուրների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ [[301]] թվականից առաջ, [[հայեր]]ն ունեցել են սեփական գրային համակարգեր{{փաստ}}։ Այժմ ապացուցված է [[Մեսրոպ Մաշտոց|նախամաշտոցյան]] երկու գրային համակարգերի՝ [[Սեպագիր|սեպագրերի]] և [[Մեհենագիր|մեհենագրի]] գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել [[Կորյուն]]ից, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուց]], [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց)]], [[Հիպպողիտոս Բոստրացի|Հիպպողիտոս Բոստրացուց]], [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցուց]], [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցուց]] և այլն։
 
==== Դանիելյան գրերի վերաբերյալ ====
Ենթադրվում է, որ ստեղծվել է Հայոց Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա VI դ. կեսերից մինչև մ.թ.ա II դ. սկզբները), երբ Աքեմենյան տերության ազդեցությամբ նախագրային հայերենում տեղի է ունեցել արիական լեզուներին բնորոշ բառակազմական առանձնահատկությունների ի հայտ գալը: Քսենոփոնի վկայությամբ՝ Երվանդունիների Հայաստանի միջով հունական զորաջոկատի նահանջելու ժամանակ, սովորական հայ գեղջուկների հետ իրենք հաղորդակցվել են պարսիկ թարքմանի միջոցով, որի լեզուն վերջիններիս հասկանալի էր:
 
Այդ ժամանակներում արամեերեն գրատեսակը (որը ստեղծվել է մ.թ.ա I հազարամյակի սկզբում փյունիկյան գրի հիման վրա և ավելի պարզեցված էր) աստիճանաբար տարածվել է Առաջավոր Ասիայում՝ դուրս մղելով կիրառությունից սեպագիր գրատեսակը: Այս գրի պատճառով արամեերենը (սեմական լեզվաընտանիքի հյուսիս-արևմտյան խմբին պատկանող լեզու) դարձավ Աքեմենյան Պարսկաստանի երկրորդ պաշտոնական լեզուն (սեպագրից հետո): Այս գրի հիման վրա ստեղծվել են հին աշխարհի տարբեր ազգերի մոտ ձևավորված, արամեական գրի տարբեր փոփոխակները՝ պարսկա-արամեական փոփոխակը, որից էլ առաջ են եկել կխարոշտի, փեհլևի, ավեստական, մանդեական, օրխոյան և այլ գրատեսակներ: Մ.թ.ա VI դ. կեսերին Երվանդունիների Հայաստանի վահունի քրմերը (հետևելով մյուս հին ժողովուրդների օրինակին՝ հրեաներ, ասորիներ, բաբելացիներ և այլն)՝ օգտվելով պարսկա-արամեական փոփոխակի տարբերակից, ձևափոխել են Արարատյան /ՈՒրարտական/ Հայաստանի ժամանակ ստեղծված և մինչ այդ կիրառվող նոր խուռիերեն (հալդերեն կամ արարատյան հայերեն) սեպագրերը՝ ստեղծելով այսպես կոչված  ՙԴանիելյան՚ գրատեսակը, որը իր հնարավորություններով անկատար լինելով, այդպես էլ լայն կիրառում չգտավ Հայոց մեջ և դուրս մղվեց արամեերեն գրի կողմից, ունենալով շատ կարճատև կյանք: ՙԴանիելյան՚ գրով գրավոր հիշատակություններ հայտնաբերելու ուղղությամբ կատարվել են շատ պրպտումներ, բայց առայժմ դրանք շոշափելի արդյունք չեն տվել: Այդ առիթ է տվել գիտական աշխարհում    ՙԴանիելյան՚    գրերի  գոյության  վարկածը  դնել  կասկածի  տակ (այն  լոք համարելով Մ. Խորենացու  ՙՀայոց պատմությունում՚  հիշատակված անհիմն փաստ):
 
/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան, Հաբեթի սերունդները, Երևան -2002թ./
 
== Ստեղծման նախապատմություն ==