«Սարգիս Կուկունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է [[1863 թվական]]<nowiki/>ի [[հունվարի 23]]–ին Նուխի գավառի Նիժ գյուղում (այժմ՝ [[Ադրբեջան]]ի [[Կուտակաշենի շրջան]]ում), մի չքավոր ուտի{{փաստ}} ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի տեր–թոդիկյան դպրոցում, ապա [[1877 թվական]]<nowiki/>ին ընդունվել [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]: Ուշիմ ու աչքաբաց Սարգիսին վիճակված չէր ավարտել ճեմարանական դասընթացը: [[1883 թվական]]<nowiki/>ին տեղի ունեցած աշակերտական խռովությունների պատճառով ճեմարաանիցճեմարանից հեռացվեցին շուրջ 80 աշակերտ, որոնց թվում էր 6–րդ դասարանցի Սարգիսը, ով դեռ կրում էր Ավետիսյան ազգանունը: [[Վաղարշապատ|Էջմիածնից]] Սարգիսը գնում է [[Երևան]], փորձում մտնել Ուսուցչական սեմինարիա, բայց չի հաջողվում: Հորեղբոր աջակցությամբ նա տեղափոխվում է [[Թիֆլիս]], մտնում զինվորական դպրոց: Այստեղ նա երկար չի մնում և, թողնելով զինվորական դպրոցը, փորձում է ընդունվել [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]: Սակայն վերջինիս ղեկավարությունը [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Գևորգյան ճեմարան]]ի վարչության կողմից արդեն տեղեկացված էր արտաքսվածների մասին: Այդ ժամանակ նա դիմում է ներկայացնում Կուկունյան ազգանունով և ընդունվում [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան դպրոց]]: [[1884 թվական]]<nowiki/>ին մեկնում է [[Բաքու]] և մասնավոր դասեր տալիս: Շուտով, թողնելով [[Բաքու]]ն, մեկնում է [[Սանկտ Պետերբուրգ]] և ուսումը շարունակում տեղի համալսարանում, որտեղ, տարվելով հայրենասիրական գաղափարներով, շուտով դառնում է Պետերբուրգի հայ ուսանողության կենտրոնական դեմքերից մեկը: Ուսանելուն զուգընթաց Ս. Կուկունյանն ազատ ժամերին շուրջ մեկ տարի զբաղվում է զինավարժությամբ իր ընկերներ Կոստանդին Լիսինյանի և Ռուբեն Հովհաննիսյանի հետ: Այստեղ էլ Ս. Կուկունյանը համակվում է [[Արևմտյան Հայաստան]] տեղափոխվելու գաղափարով:
 
== Կուկունյանի խմբի ձևավորում ==
Սարգիս Կուկունյանի ու նրա համախոհների գործունեության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում և իր աջակցությունը հայտնում [[Կարապետ Եզյան]]ը, որը խիստ պահպանողական գործչի համբավ ուներ: Սարգիս Կուկունյանը օգնել է [[Կարապետ Եզյան]]ին՝ կազմել «[[Պետրոս I|Պետրոս Մեծ]]ին հարաբերությունները հայ ազգին հետ» ([[1898]]<nowiki/>թ.) վավերագրական ժողովածուն։ Կարապետ Եզյանը Սարգիս Կուկունյանին առաջարկում է գնալ [[Իրան|Պարսկաստան]], այնտեղ անցնել ծառայության, ստանալ խանի տիտղոս, իր` Եզեանի աջակցությամբ հաստատվել թուրք–պարսկական սահմանների մոտ, և, բավականաչափ ուժ հավաքելուց հետո կազմակերպել շարժումներ [[Վասպուրական]]ում: Բայց [[Կարապետ Եզյան]]<nowiki/>ի ծրագրի կենսագործումը երկարատև ժամանակ էր պահանջում, իսկ Սարգիս Կուկունյանը շտապում էր օր առաջ նետվել պայքարի ասպարեզ: Եվ, ահա, [[1890 թվական]]<nowiki/>ի [[մայիս]]<nowiki/>ին մի քանի երիտասարդների գլուխ անցնելով, Սարգիս Կուկունյանը գալիս է [[Թիֆլիս]]: Այստեղ Կոջոր ամառանոցում նա հանդիպում է «[[Մշակ]]» թերթի խմբագիր [[Գրիգոր Արծրունի|Գրիգոր Արծրունու]] հետ: Վերջինս նրան խորհուրդ է տալիս հրաժարվել Կարապետ Եզյանի առաջարկած ծրագրից, որը երկար ժամանակ էր պահանջում: Փոխարենը [[Գրիգոր Արծրունի]]ն առաջարկում է [[Կովկաս]]ում կազմավորել խումբ, տեղափոխվել [[Արևմտյան Հայաստան]] և «Հայկականհայկական դատին» միջազգային ճանաչում տալու համար կատարել մի քանի հարձակումներ: Իսկ «Դեյլի նյուս» թերթի թղթակից Ֆից-Ջերալդը խոստանում է թղթակցություններով հասարակական կարծիք ստեղծել մեծ տերությունների մեջ:
 
[[Թիֆլիս]]ում, այնուհետև [[Գյումրի|Ալեքսանդրապոլ]]ում տեղի է ունենում խմբի համալրում: Խմբին են միանում [[Ռուբեն Դերձակյան]]ը, Հովսեփ Մովսիսյանը, [[Եփրեմ Խան|Եփրեմ Դավթյան]]ը, Արամայիս Ազնավուրյանը, [[Քեռի (ֆիդայի)|Արշակ Գավաֆյան]]ը, Սարդար Ավետիսյանը, Աբրահամ Տեր-Անդրեասյանը, [[Ստեփան Ստեփանյան (ֆիդայի)|Ստեփան Ստեփանյան]]ը (Բալաջան), Մեսրոպ Վարդանյանը և ուրիշներ: Խմբի անդամները տեղակայվում են [[Կարսի մարզ]]ի [[Բերնա]], [[Չուրուք|Չորուք]], [[Շեդևան|Շադևան]], Արմուդլի գյուղերում և զբաղվում զինավարժությամբ:
 
[[Օգոստոսի 14]]-ին [[Կարս]]<nowiki/>ի Ճալա գյուղի ձորում Սարգիս Կուկունյանի հանձնարարությամբ սպանվում է մշեցի [[Հակոբ Սարկավագ|Հակոբ գալֆա Սարկավագ]]<nowiki/>ը (Հակոբ Տեր-Ղևոնդյան), որը Կուկունյանի օգնականն էր և տարաձայնություններ ուներ վերջինիս հետ: Նույն օրը Սատաշանյան բաժանմունքի կողմից Չորուք գյուղում խմբի անդամներից մեկը սպանվում է, իսկ 6-ը` ձարբակալվումձերբակալվում:
 
Միևնույն ժամանակ [[Թիֆլիս]]ում հրավիրված [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հայ Յեղափոխական Դաշնակցության]] «Սահմանադիր ժողովը» որոշում է ուժ տալ և միաժամանակ ղեկավարել Կուկունյանի արշավախմբի նախապատրաստական աշխատանքները, բայց [[Արևմտյան Հայաստան]]ից [[Հովսեփ Արղության (Իշխան)|Հովսեփ Արղության]]ի և Մարտիրոս Մարգարյանի վերադարձից հետո [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]]-ն փոխում է իր դիրքորոշումը Կուկունյանի արշավախմբի հանդեպ և հանձնարարում է [[Կարս]]ում գտնվող Մարտին Շաթիրյանին` հետաձգել արշավանքը, որևհետև ռուսական ժանդարմերիան մանրամասն տեղյակ է Կուկունյանի խմբի մարտիկների տեղակայման վայրերի, նրանց զինվածության, [[Արևմտյան Հայաստան]] անցնելու մտադրության և այլնի մասին: