«Մեյ Մորիսի դիմանկար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկար}} '''«Մեյ Մորիսի դիմանկար»''' ({{lang-en|May Morris}}), անգլիացի Պրեռաֆայելիտ...»:
(Տարբերություն չկա)

12:09, 25 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

«Մեյ Մորիսի դիմանկար» (անգլ.՝ May Morris), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1872 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում:

Մեյ Մորիսի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1872
ժանրդիմապատկեր
նյութchalk stick?
հավաքածուանհայտ
հիմնական թեմաՄեյ Մորիս
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին

Նկարում պատկերված է Մեյ Մորիսը՝ դիզայներ և նկարիչ Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ Ռոսսետտիի բնորդուհի և սիրեցյալ Ջեյն Մորիսի կրտսեր դուստրը: Նկարի ստեղծման ժամանակ Մեյը եղել է 10 տարեկան: Աղջիկը պատկերված է ալիքավոր երեսպատված շրջազգեստով, աջ ձեռքում պահում է եռագույն մանուշակի ծաղիկ: Նկարչին դուր է եկել Մեյի և նրա ավագ քրոջ՝ Ջենիի հետ անցկացրած ժամանակը, որոնք լցրել են նրա կյանքի դատարկությունը՝ կապված սեփական երեխաներ չունենալու հետ: Դեռևս Մեյի մանուկ հասակում Ռոսսետտին նրա մեջ տեսել է նկարչուհու կարողություն: Նա նաև կարծել է, որ աղջիկը ժառանգել է իր մոր գեղեցկությունը: Ռոսսետտին ստեղծել է Մեյի մի շարք դիմանկարներ. ի տարբերություն նկարների, որոնցում կեցվածք ընդունել էր աղջկա մայրը, Մեյի դիմանկարներն առանձնացել են նրբությամբ և նվազ անբնականությամբ: Ռոսսետտիի ստեղծագործություններում Մեյը դարձել է մաքրության և անմեղության մարմնավորումը, մինչդեռ նրա շատ այլ բնորդուհիներ առավել հաճախ պատկերվում էին որպես ճակատագրական կին՝ զգացմունքայնության և կրքի մարմնավորում: Դիմանկարը հիշատակվում է նկարչի՝ իր եղբորը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին ուղղված նամակում: Նկարիչը գրում է, որ դա «Մեյ Մորիսի չափազանց ճշգրիտ պատկերն է, որը հասնում է 100 գինեյի»: Ռոսսետտին ստեղծել է Մեյի դիմանկարն ստեղծել է «Պրոզերպինա» կտավն ստեղծելու հերթական փորձի ընդմիջումների ընթացքում, երբ Ջեյն Մորիսը մրսած է եղել և որոշ ժամանակ չի կարողացել կեցվածք ընդունել:

Ներկայումս նկարը գտնվում է անհայտ անձնական հավաքածուում:

Ծանոթագրություններ