«Գունազարդում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|Պատկեր մինչև գունազարդումը '''Գունազարդում''', գիրք կամ էջ, ուրվագ...»:
(Տարբերություն չկա)

18:31, 24 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Գունազարդում, գիրք կամ էջ, ուրվագծային նկարներով, տարաբնույթ կոմպոզիցիաները մատիտներով, ներկերով, գունավոր նշիչներով կամ այլ գեղարվեստական միջոցներով ներկելու համար: Գրքի բոլոր ուրվագծերը արդեն տպագրված են, բայց ամբողջ պատկերը, սովորաբար, բացի սև գույնից, անգույն է[1]։

Պատկեր մինչև գունազարդումը
Պատկերի գունազարդում

Պատմություն

 
 
Buster Brown painting book

Առաջին գունազարդումները ի հայտ են եկել 1880 թվականին ԱՄՆ-ում՝ «The Little Folks' Painting Book» վերնագրով McLoughlin Brothers ընկերության կողմից։ 1907 թվականին Richard F. Outcault հեղինակը հրատարակել է իր «Buster’s Paint Book» գիրքը՝ ներկելու կոմիքսներով, դրանից հետո գունազարդումները սկսել են ժողովրդայնություն ձեռք բերել[2]։

1960-ական թվականներին հասել է գունազարդումների «Ոսկե ժամանակը» և դրանք դարձել են շատ հանրահայտ ապրանք մանկական խանութներում։ Գունազարդումներում ներկայացվել են բոլոր հնարավոր պատկերները՝ սկսած փոշեկուլից մինչև ավտոմեքենաներ և տարբեր կոմիքսների հերոսներ[2]։

1980-ական թվականներից մի քանի հրատարակիչներ հրատարակել են ուսուցողական գունազարդումներ մեծերի համար՝ նախատեսված ավարտական մակարդակի առարկաների ուսուցման համար, ինչպես օրինակ անատոմիա և ֆիզիոլոգիա, որտեղ գունային ծածկագրումը և մանրամասն սխեմաները օգտագործվում են ուսուցման ընթացքում որպես օգնություն։ Օրինակները ներառում են «Գունազարդումների անատոմիական գիրք» (օրգինալ անվանում «The Anatomy Coloring Book») և դրան հետևած Wynn Kapit և Lawrence գրքերի շարքը Elson HarperCollins (1990-ական թվականներ) և Benjamin Cummings (2000-ական թվականներ) հրատարակություններից։

Օգտակար հատկություններ

Մատիտով կամ վրձնով միատոն շարժումները լիցքաթափում են։ Հնարավորություն ինքնուրույն ընտրել գույներ և պատկերացնել արդյունքը տարբեր գույներով՝ զարգացնել ստեղծագործությունը։ Գունավոր նկարների ստեղծումը շատ հեշտ է, այդ պատճառով ներկայումս գունազարդումը ժողովրդայնություն է վայելում ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում[3]։

Նախադպրոցական տարիքի երեխաներին գունազարդումը առաջին հերթին օգնում է ձեռքը գրելուն սովորեցնել, նաև յուրացնել գույները, ավելին իմանալ շրջապատող աշխարհի մասին[3]։

Գունազարդումներ մեծերի համար

Մոտավորապես 2015 թվականից սկսել են ժողովրդայնություն ձեռք բերել մեծահասակների համար գունազարդումները, օրինակ, 2016 թվականի ապրիլին Amazon կայքում գունազարդման երկու գրքեր զբաղեցրել են բարձր դիրքեր[4]։

Մեծահասակների համար գունազարդումները՝ ալբոմներ և գրքեր, նոթատետրեր և օրագրեր հասանելի են տպագրված տեսքով, սակայն առաջարկվում են նաև թվային տեսքով[5]։ Նմանատիպ գունազարդումները կարելի է ոչ միայն ներբեռնել և տպել, այլ նաև գունազարդել անմիջապես էլեկտրոնային միջավայրում, դրա համար նախատեսված տարաբնույթ գրաֆիկական գործիքների միջոցով։ Washington Post-ի համար նամակում Dominic Bulsuto-ն ենթադրում է, որ մեծահասակների համար գունազարդումների տարածման միտումը թվային տարբերակով նպաստում է ժանրի տարածմանը, նշելով, որ գործընթացի համեմատաբար անանուն բնույթը թույլ է տալիս մարդկանց ավելի վստահ զգալ և չզգալ այնպիսի շփոթություն, ինչպես իրական կյանքում դրանք գնելիս[4]։

Ծանոթագրություններ

  1. РАСКРАСКА — это … значение слова РАСКРАСКА
  2. 2,0 2,1 «COLORING BOOKS - The 1960s are widely considered the golden age of coloring books». Արխիվացված է օրիգինալից 2016-11-13-ին. Վերցված է 2016-01-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «Раскраски | ColorKid.net». ru.colorkid.net. Վերցված է 2016-01-22-ին.
  4. 4,0 4,1 «The top two best-selling books on Amazon right now are colouring books for adults. Seriously». National Post. Վերցված է 2016-01-24-ին.
  5. «Sarah Renae Clark's coloring pages».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունազարդում» հոդվածին։