«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ [[1920]]-ի սեպտեմբերին [[Բաքու|Բաքվ]]ում գումարված [[Արևելքի ժողովուրդների առաջին համագումար]]ում (որը [[հայկական հարց]]ի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց ''«իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»'')։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ ''«իմպերիալիստների գործակալ»'' դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս [[բոլշևիկ]]ները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի [[պրոպագանդա]] էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով [[հայեր]]ի մեջ խոր արմատներ նետած ավանդական [[ռուսամետություն]]ից և հավատից՝ թե փրկությունը գալու է [[Ռուսաստան]]ից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։
1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը [[Քյազիմ Կարաբեքիր]]ի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով [[Օլթի]]ի, [[Սարիղամիշ]]ի, [[Կաղզվան]]ի, [[Իգդիր]]ի ուղղությամբ։ ԹուրքականՏնտեսական ծայրահեղ վիճակի, սովի, համաճարակի և բոլշևիկյաններքին պրոպագանդայիտարաձայնությունների պատճառովպայմաններում քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց [[Անտանտ]]ի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ [[Կարս]]ը, նոյեմբերի 7-ին՝ [[Ալեքսանդրապոլ]]ը, նոյեմբերի 12-ին՝ [[Աղին]]ը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ [[1920]]-ի [[դեկտեմբերի 2]]-ին կնքվեց [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում [[Հայաստանի խորհրդայնացում|հաստատվել էր խորհրդային վարչակարգը]], և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։
Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։