«Մասնակից:Մեծն Աննա/Սևագրություն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Ջոզեֆ Ռոբինեթ «Բո» Բայդեն III''' ({{lang-en|Joseph Robinette «Beau» Biden III}}, {{ԱԾ}}), ամերիկացի [[Իրավաբան|իրավաբան]], պետական գործիչ և դեմոկրատ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 46-րդ նախագահ [[Ջո Բայդեն]]ի որդին։ 2007-2015 թվականներին զբաղեցրել է [[Դելավեր]] նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը (1973-2009 թվականներին Ջո Բայդենը՝ Բո Բայդենի հայրը, Դելավեր նահանգից սենատոր էր)։
 
== Կենսագրություն ==
Բո Բայդենը քաղաքական գործիչ Ջո Բայդենի և նրա առաջին կնոջ՝ Նիլե Հանթերի ավագ զավակն էր։ 1972 թվականին նրա մայրը և կրտսեր քույրը մահացել են ավտովթարից։ Նա և իր կրտսեր եղբայրը՝ [[Հանթեր Բայդեն|Հանթերը]], ողջ են մնացել, բայց Բոն լուրջ վնասվածքներ է ստացել։
 
Իրավունք է սովորել [[Փենսիլվանիայի համալսարան]]ում և [[Սիրաքյուսի համալսարան]]ի Իրավաբանական քոլեջում։ 1995-2004 թվականներին իրավաբան է աշխատել ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ 2004 թվականին Բայդենը դարձել է Bifferato, Gentilotti, Biden & Balick իրավաբանական ընկերության գործընկերը։ Բացի այդ, նա եղել է քաղաքականության զարգացման վարչության ժամանակավոր խորհրդատու և իրավաբան ԱՄՆ դատախազի գրասենյակում։
 
Բայդենն ամուսնացած էր 2003 թվականից, ուներ դուստր և որդի<ref>{{cite news|url=https://www.usatoday.com/news/religion/2008-08-25-catholic-biden_N.htm|title=Biden provides Catholic link, but renews abortion debate|accessdate=August 26, 2008|last=Banks|first=Adelle M.|date=August 24, 2008|agency=Religion News Service|work=[[USA Today]]}}</ref>։
 
2006 թվականին նա ընտրվել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազ, պաշտոնը ստանձնել է 2007 թվականի հունվարին։ 2015 թվականին հեռացել է պաշտոնից։
 
Եղել է Դելավեր նահանգի Ազգային գվարդիայի անդամ 2003 թվականից, 2008-2009 թվականներին ծառայել է [[Իրաք]]ում<ref>{{cite news | url=http://www.cbsnews.com/stories/2009/10/23/politics/washingtonpost/main5414082.shtml | title=Beau Biden Lays Low Amidst Senate Talk | newspaper=[[The Washington Post]] | publisher=CBS News | date=October 23, 2009 | accessdate=October 26, 2009| archiveurl= https://web.archive.org/web/20091025204518/http://www.cbsnews.com/stories/2009/10/23/politics/washingtonpost/main5414082.shtml| archivedate= October 25, 2009 | deadurl= no}}</ref>։ Մահվան պահին [[Մայոր|մայոր]]ի կոչում է ունեցել։
 
2015 թվականի մայիսի 30-ին Բո Բայդենը մահացել է [[Գլխուղեղի ուռուցք|գլխուղեղի ուռուցք]]ից ([[Գլիոբլաստոմա|գլիոբլաստոմա]])<ref>[http://www.interfax.ru/world/444750 Умер сын вице-президента США Джозефа Байдена]</ref>։ 2015 թվականի հունիսի 6-ին Հռոմի կաթոլիկ Սուրբ Անտոնիա ([[Ուիլմինգթոն (Դելավեր)|Ուիլմինգթոն]]) եկեղեցում տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը։ Թաղված է Գրինվիլի Սուրբ Ջոզեֆի գերեզմանատանը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* {{C-SPAN|Joseph Beau Biden}}
* [http://delaware.newszap.com/centraldelaware/137604-70/delaware-law-firm-hires-beau-bidenDelaware Law firm hires Beau Biden]
* [http://politicalticker.blogs.cnn.com/2008/11/24/former-biden-advisor-senate-replacement-picked/ Former Biden advisor picked as Senate replacement]