«Քրիստափոր Կարա-Մուրզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 13.
Ծանոթանալով հարազատ ժողովրդի մշակույթի մակարդակին, որը այդ ժամանակաշրջանում անկում էր ապրում, Կարա-Մուրզայի համար պարզ դարձան երաժշտության զարգացման ճանապարհին կանգնած խնդիրները։ Անհրաժեշտ էր ժողովրդին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության գանձերին։ Այս անելու համար անհրաժեշտ էր քառաձայն երգեցողություն, կանոնավոր համերգային կյանք։ Անհրաժեշտ էր նաև երգացանկ, երգչախմբային գրականություն։ Կարա-Մուրզան որոշում է ամբողջովին նվիրվել դրան։ Նպատակի իրագործման համար նա պիտի հաստատվեր այդ ժամանակի հայ մշակույթի գլխավոր կետերից մեկում։ Մեկը Կոստանդնուպոլիսն էր, մյուսը՝ Թիֆլիսը։ Կարա-Մուրզան ընտրեց Թիֆլիսը, քանի որ այն առավել մոտ էր Հայաստանին։ 1882 թ.-ին նա տեղափոխվեց Թիֆլիս։ Մտավորականությունը նրան դիմավորեց անկեղծ ոգևորությամբ։ Շուտով հաջողվեց կազմակերպել քառաձայն երգչախումբը և տալ հայկական բազմաձայն երգի առաջին համերգը։ Դա 1885 թ.-ին էր, որը, որպես պատմական իրադարձություն, մտավ հայ երաժշտության պատմության մեջ։ Երգչախումբը ուներ արական կազմ, բաղկացած էր 15 հոգուց և հանդես էր գալիս ազգային տարազով։ Համերգն ունեցավ բացառիկ հաջողություն։
 
Այսպես սկսվեց Կարա-Մուրզայի գործունեությունը, որը տևեց մինչև նրա կյանքի վերջը։ Ժամանակակիցների բնորոշմամբ, Կարա-Մուրզան ասես շրջիկ դպրոց լիներ։ Յուրաքանչյուր քաղաքում և գյուղում Կարա-Մուրզան կազմակերպում էր քառաձայն երգչախումբ, պատրաստում խմբավարներ։ Նա գործը կազմակերպում էր այնպես, որ երգչախումբը իր հեռանալուց հետո շարունակի գոյատևել։ Կարա-Մուրզան առավելմեծահարուստ ընդունակընտանիքներից երիտասարդների համար հարուստներից թոշակհանգանակություն էր կոռզումհավաքում, որպեսզի նրանքթոշակակով սովորենապահովեր առավել ընդունակ երիտասարդներին՝ սովորելու համար ռուսական ևու եվրոպական կոնսերվատորիաներում և ձեռք բերենստանալու մասնագիտական կրթություն։
 
Պակաս կարևոր չէր այն, որ Կարա-Մուրզան տարածում էր նաև հայոց լեզուն։ Նրա գործունեությունը երաժշտա-հասարակական աշխատանք էր, սակայն դրան զուգահեռ նա նաև մասնավոր դասեր էր տալիս, և այդպիսով շատ ժամանակ չէր հատկացնում ստեղծագործելուն։