«Աղվանից կաթողիկոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
[[1240]] թվականից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են [[Հասան-Ջալալյաններ]]ը (իշխանական տոհմ [[Խաչեն]]ում)։ [[14]]-րդ դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Սուրբ Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը]]։ Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը։ Տարբեր ժամանակներում Աղվանից կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոսական թեմեր։ Աղվանից կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։
[[Պատկեր:Gandzasar Monastery1.jpg|ձախից|մինի|[[Գանձասարի վանք]]]]
Աղվանից կաթողիկոսության անվանումը դարձել է սոսկ վերացական հասկացություն։ Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետությամբ, եղել է Արցախում հաստատված մահմեդական խաների բռնակալության դեմ մելիքների ընդդիմության, XVIII դ. I քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղաքական կենտրոնը։ Այն վերածվել է ռուսական կողմնորոշման ուղեցույցի և ռուսական արքունիքում թուրք-պարսկական լծից ազատագրվելու հայոց իղձերի թարգմանի։ [[1815]] թ. ցարական կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոսության միջնորդությամբ լուծարել է Աղվանից կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն։ Նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա նահանգներում կազմվել են նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմեր և մեկ հաջորդական վիճակ։ Այդ իրադրությունը վերջնականապես ամրապնդվել է «Պոլոժենիե»-ում ([[1836]])։ Առաջին առաջնորդական թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են [[Դիզակ]], [[Վարանդա գավառ|Վարանդա]], [[Բերդաձոր]], [[Խաչեն]], [[Մեծ Առանք|Ջրաբերդ]], [[Գյուլիստան]], [[Շաքի]], [[Կապաղակ]], [[Կամբեճան]], [[Արեշ]], [[Լենքորան]] (Լանքարան) գավառները։ Երկրորդ առաջնորդական թեմը (Շամախի կենտրոնով) ընդգրկել է [[Դերբենդ]]ի, [[Ղուբա]]յի, [[Շամախի|Շամախու]], [[Բաքու|Բաքվի]] և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։ Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային։ Աղվանից կաթողիկոսության վերջին՝ Սարգիս Բ Հասան-Ջալալյան կաթողիկոսը մինչև իր վախճանը (1828) եղել է մետրոպոլիտ։
 
== Աղվանից կաթողիկոսներ ==