«Երևան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Protected "Երևան": Հաճախակի վանդալություններ ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 12:42, 3 Հունվարի 2021 (UTC)) [Տեղափոխել=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (մարում՝ 12:42, 3 Հունվարի 2021 (UTC)))
Տող 260.
Արցախի հայությունը [[1988]] թվականին ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց՝ նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան [[Լենին]]-[[Ստալին]]յան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական [[Արցախ]] երկրամասը վերադարձնել [[Հայաստան]]ի կազմի մեջ<ref name="ծ"/>: Երևանում սկսվեցին համազգային ցույցեր ու հանրավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության։ [[Ադրբեջան]]ը ուժ կիրառեց [[Արցախի Հանրապետություն|Արցախի]] հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց [[Ադրբեջան]]ի [[Սումգայիթ]], [[Բաքու]], [[Կիրովաբադ]] քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն Լեռնային Ղարաբաղի տարածքում և [[Հայաստան]]ի սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, 1988 թվականի [[Սպիտակի երկրաշարժ]]ը ու շրջափակումը չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ազատագրելու իրենց հայրենիքի մի մասը՝ Արցախը<ref name="ֆ"/>:
 
[[1991]] թվականի [[մարտի 1]]-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել 1991 թվականի [[սեպտեմբերի 21]]-ին [[ԽՍՀՄ]]-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվե անցկացնող հանձնաժողովի նախագահը [[Բաբկեն Արարքցյան]]ն էր, տեղակալները՝ նախարարների խորհրդի առաջին տեղակալ Գևորգ Վարդանյանը և պատգամավոր Տեր Հուսիկ Լազարյանը, քարտուղարը՝ պատգամավոր Խաչատուր Բեզիրջյանը։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը (2.43 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 94.4 %) «այո» ասաց քվեարկության դրված հարցին՝ «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»<ref name="ծ"/>: Հանրաքվեի արդար ու թափանցիկ անցկացնելու վերաբերյալ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25 երկրներից<ref name="ֆ">[http://aad.am/?p=270 Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 20 տարեկան է]</ref>:երկրներից։
 
Սրանով ծնունդ առավ [[Հայաստան|Հայաստանի երրորդ հանրապետությունը]], որպես Հայաստանի առաջին ([[1918]]-[[1920]]) և երկրորդ (խորհրդային՝ [[1920]]–[[1991]]) հանրապետությունների ժառանգորդ։ Անկախացումից հետո երկիրն ուներ մի շարք խնդիրներ՝ քայքայված տնտեսություն, ավերիչ երկրաշարժից մնացած ավերակներ ու զանգվածային մարդկային զոհեր, ինչպես նաև [[Ղարաբաղյան հակամարտություն|Արցախի հարցը]]<ref name="ֆ"/>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երևան» էջից