«Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ ««'''Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ'''» (Լատիներեն․ "'''Nihil de nobis, sine nobis'''") կարգախոս, որն օգտագործվում է հ...»:
(Տարբերություն չկա)

18:41, 18 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

«Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ» (Լատիներեն․ "Nihil de nobis, sine nobis") կարգախոս, որն օգտագործվում է հիմնավորելու այն գաղափարը, թե ոչ մի քաղաքական որոշում չպետք է կայացվի որևէ ներկայացուցչի կողմից՝ առանց այդ որոշման ազդեցություն կրող խմբի կամ խմբերի ներկայացուցիչների ուղղակի մասնակցության։ Այն ներառում է ազգային, էթնիկ, հաշմանդամություն ունեցող կամ այլ խմբերը, որոնք հաճախակիորեն համարվում են մարգինալ կամ լուսանցք մղված քաղաքական, հասարակական և տնտեսական հնարավորությունների առումով։

Կարգախոսը ծագում է Կենտրոնական Եվրոպայի քաղաքական ավանդույթներից։ Այս քաղաքական կարգախոսի կիրառմամբ հիմնադրվել էր, և դրա մոտավոր լատիներեն թարգմանությամբ՝ Nihil novi, իր անունն էր ստացել Լեհաստանի 1505 թվականի սահմանադիր օրենքը, որն իշխանության կենտրոնը միապետից դեպի խորհրդարան տեղափոխելու առաջին փորձն էր։ Ապա այն դարձավ ժողովրդավարական նորմերը խորհրդանշող ասույթ։ Այս կիրառմամբ, այն սերտ համանմանություն ձեռք բերեց Հյուսիսային Ամերիկայում անկախության պատերազմի ամեննահայտնի կարգախոսներից մեկ՝ «Ո՛չ հարկահանությանը՝ առանց ներկայացված լինելու իրավունքի»։ Այն նաև Հունգարիայի օրենսդրության և արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է, ինչպես նաև եղել է միջպատերազմական շրջանում Լեհաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը։

Կարգախոսն անգլերեն լեզվում տարածում է գտել 1990-ական թվականների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանների գործունեության շնորհիվ։ Ջեյմս Չարլտոնի վկայությամբ, ինքն առաջին անգամ այն լսել էր հարավաֆրիկացի հաշմանդամ ակտիվիստներ Մայքլ Մասութայից և Ուիլյամ Ռոուլանդից, որոնք իրենց հերթին այս բառակապակցությունը լսել էին մի ոմն արևելաեվրոպացի չանվանված ակտիվիստից դրանից առաջ տեղի ունեցած հաշմանդամների իրավունքների շուրջ միջազգային համաժողովի ժամանակ։ 1998 թվականին Չարլտոնն այն օգտագործեց որպես հաշմանդամների իրավունքների վերաբերյալ իր գրքի վերնագիր։ Հաշմանդամների իրավունքների ակտիվիստ Դեյվիդ Վերներն օգտագործեց այս նույն խորագիրը իր գրքի համար, որը ևս հրատարակվել էր 1998 թվականին։

Այդ ժամանակվանից ի վեր այս կարգախոսը հաշմանդամների իրավունքների ոլորտից տեղափոխվել է նաև այլ ոլորտներ, մասնավորապես տարբեր շահերի պաշտպանության, ինքնության վրա հիմնված և պոպուլիստական շարժումների բնագավառներ։