«Գոյականական բառակապակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գոյականական բառակապակցություն''', բառակապակցություն, որի գերադաս անդամը գոյական է, իսկ ստորադաս...»:
(Տարբերություն չկա)

08:19, 18 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Գոյականական բառակապակցություն, բառակապակցություն, որի գերադաս անդամը գոյական է, իսկ ստորադաս անդամի դերում կարող են լինել գոյական, դերանուն, մակբայ, մասամբ և թվական, ածական, դերբայ:

Այս տեսակի բառակապակցության մեջ լրացումը՝ ստորադաս անդամը, գերազանցապես նախադաս է և կարող է արտահայտվել բոլոր հոլովներով, նաև դրսևորվել կապական հոլովառությամբ: Երբեմն լրացումն ու լրացյալը կարող են պաշտոնավարել իբրև նախադասության մեկ անդամ: Գոյականական բառակապակցություններում շարահյուսական հարաբերակցությունը գերազանցապես որոշչային ու հատկացուցչային է, մասամբ՝ խնդրառական-պարագայական:

Կաղապարներ

Կաղապարումն ըստ ստորադաս անդամի (լրացման) խոսքիմասային արտահայտության իրացվում է գոյականով (Վարդան զորավար, Հասմիկ մորաքույր, հովիվ պատանի), ածականով (կանաչ դաշտ. պայծառ արև, սիրուն աղջիկ), թվականով (յոթ հրաշալիքներ, իններորդ ալիք, տասներորդ դասարան), մակբայով (խիստ ամուր, ֆիզիկապես տկար), դերանունունով (իմ որդին, այս քաղաքը, բոլոր մարդիկ), դերբայով (խմելու ջուր, քնած երեխա), մակբայով (դանդաղ քայլվածք, կրկնակի հերոս, արագ ընթացք):

Կաղապարում ըստ ստորադաս անդամի հոլովական արտահայտության

Ստորադաս անդամը կարող է արտահայտվել ուղղական-հայցական հոլովով (ոսկի աշուն, մուտքը ցուցահանդես, վերադարձ տուն), սեռական-տրական հոլովով (հացի կտոր, աղբյուրի ակ, գարնան օր), գործիական հոլովով (տարիքով մարդ, համով ճաշ, ճաշակով աղջիկ), բացառական հոլովով (մետաքսից դրոշակ, քարից տուն), ներգոյական հոլով (անցուդարձ փողոցում, երեկո դպրոցում, գիշերը սարերում)

Գոյականական բառակապակցությունները կարող են հանդես որպես մեկ նախադասության անդամ, օրինակ, հինգ մետր (կտոր), չորս կգ (հաց), մեկ գյուղում, ձեռքը ճակատին, գլխարկը գլխին,արտասուքն աչքերին [1]։

Ծանոթագրություններ

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984