«Պատշաճ արտադրական գործունեություն (ՊԱԳ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: ԱՎԲ ծրագրով )- փոխվում է ),, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Պատշաճ արտադրական գործունեությունը''' ''(ՊԱԳ)'' (անգլ. [[:en:Good_manufacturing_practiceGood manufacturing practice|Good manufacturing practice]]), - Դեղամիջոցների արտադրության և որակի հսկման պահանջների միասնական համակարգ է, սկսած հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի ստացում, ներառյալ արտադրանքի բաշխումը, հետարտադրական վերլուծությունները, բողոքներն ու հետկանչերը: Այլ կերպ ասած հումքի գնումից մինչև սպառողին հասցնելու, և հետվաճառքային ողջ գործընթացի վերահսկողություն:
ՊԱԳ-ը հանդիսանում է [[:en:GxP|GxP]] որակի ուղեցույցների և կանոնակարգերի մի բաղկացուցիչ մասը, որտեղ «X» - ը փոխարինվում է «M»- տառով նշանակում է արտադրություն (manufacturing): ՊԱԳ ուղեցույցները չեն նկարագրում, թե ինչպես արտադրել դեղը: Նրանք հիմնական սկզբունքների ժողովածուներ են, որոնց պետք է հետևել արտադրության ընթացքում: Այս կանոնակարգերն ունեն օրենքի ուժ և պահանջում են որակի տեսանկյունից մոտեցում արտադրությանը, ապահովելով նվազագույնի հասցնել աղտոտման, շփոթմունքների և սխալների ռիսկերը: Նաև պաշտպանում են սպառողին` այնպիսի արտադրանք գնելուց, որն արդյունավետ և որակյալ չէ:
ՊԱԳ-ը ներկայացնում է պահանջներ այն ամենի նկատմամբ, ինչը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել արտադրանքի որակի վրա՝