«Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
պատկերը փոխվեց պատկերով վիքիպահեստից
Տող 1.
[[Image:XachEmblem of the IFRC.jpgsvg|framethumb|300px|«Կարմիր խաչի» և «Կարմիր կիսալուսնի» լոգոները]]
== «Կարմիր խաչ» ==
Տարբեր երկրներում ՝ կամավոր ընկերություններ, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին: [[Ադրբեջան]]ում, [[Թուրքմենստան]]ում, [[Ուզբեկստան]]ում, [[Տաջիկստան]]ում, [[Աֆղանստան]]ում, [[Թուրքիա]]յում և [[Պակիստան]]ում կոչվում է «Կարմիր կիսալուսին», [[Իրան]]ում՝ «Կարմիր առյուծի և արևի ընկերություն»: 1863 թվականին [[Շվեյցարիա]]յում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»: Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե: 1965-ի կանոնադրությամբ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը: Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը հիմնադրվել է 1921թ.: Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել [[հայկական գաղութներ]]ի հետ: Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր: Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ [[բծավոր տիֆի]], [[տրախոմայի]], [[վեներական հիվանդություններ]]ի դեմ պայքարելու: Բացել է հիվանդանողցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին: