«Մասնակից:Hayk Avetyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատարանների որոշումներ ===
 
Մինչև [[Բեռլինյան պատ|բեռլինյան պատի]] կառուցումը [[Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն|Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից]] մոտ երկուսուկես միլիոն մարդ փախել էր [[Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։Հանրապետություն]]։ Այս զանգվածային փախուստը կանխելու նպատակով 1968 թվականին կառուցվում է բեռլինյան պատը, որը հսկվում էր զինված հրաձիգների կողմից։ Սահմանը հատելու փորձերի ժամանակ սպանված անձանց թիվը Արևմուտքի հաշվարկներով տատանվել է 264-ից 938-ի միջև։<ref>Էլիսթեր Մոուբրեյ, Գործեր և Նյութեր, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, Երևան, «Բավիղ» 2010թ. Էջ 496.</ref>
1984 թվականին այդ հրաձիգներից մեկը երկու կրակոց էր արձակել մի քսանամյա տղայի վրա, որը փորձել էր աստիճանի օգնությամբ անցնել պատի վրայով դեպի Արևմտյան Գերմանիա։ Մի փոքր անց երկու զինվորներ տղային տարել էին պահակադիտանոց (watchtower), ի հեճուկս վերջինիս բժշկական օգնության աղերսների, պահել էին երկու ժամ, որից հետո միայն տեղափոխել հիվանդանոց, որտեղ տղան անմիջապես մահացել էր։<ref>Rudolf Geiger, The German Border Guard Cases and International Human Rights, EJIL 9, 1998, p. 541.</ref> Մեկ այլ դեպքում Արևմտյան Գերմանիայի կողմից հայր և դուստր մոտորանավակով մուտք էին գործել երկու Գերմանիաների ջրային սահման և չէին հասցրել վերադառնալ իրենց ափ` ընդամենը տասը մետր սահմանը հատելու պատճառով ռմբակոծվել էին հրաձիգների կողմից։ Հայրը մահացել էր, աղջիկը՝ ստացել առողջական անբուժելի վնաս, իսկ հրաձիգները ոստիկանության կողմից խրախուսվել էին։<ref>Rudolf Geiger, The German Border Guard Cases and International Human Rights, EJIL 9, 1998, p. 542.</ref>
3) հաջողակ հրաձիգները արժանանում էին պետական խրախուսանքի։<ref>Rudolf Geiger, The German Border Guard Cases and International Human Rights, EJIL 9, 1998, p. 542.</ref>
 
Հետևաբար ԳԴՀ փլուզումից հետո՝ 1989 թ. աշնանը, նորընտիր [[Խորհրդարան|խորհրդարանը]] պահանջում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, որ Արևելյան Գերմանիայի կոմունիստական կուսակցության օրոք անարդարություններ գործած մարդկանց նկատմամբ սկսվեն քրեական հետապնդումներ։<ref>Էլիսթեր Մոուբրեյ, Գործեր և Նյութեր, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, Երևան, «Բավիղ» 2010թ. Էջ 496։</ref>
 
Երկու Գերմանիաների միջև կնքված «միավորման [[Պայմանագիր|պայմանագրի»]] 8-րդ հոդվածի,<ref>Treaty between the Federal Republic of Germany and the German Democratic Republic on the Establishment or German Unity ("Unification Treaty") of 31 August 1990.</ref> «Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 315-րդ հոդվածի և Քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հրաձիգների պատժելիության հարցը պետք է լուծվեր նախկին ԳԴՀ-ի (Արևելյան Գերմանիայի) օրենքներով, որոնց հիման վրա նրանց արարքն արդարացված էր, ընդ որում այդ օրենքները խիստ հակասության մեջ էին [[Միջազգային իրավունք|միջազգային իրավունքի]] նորմերի հետ։ Մասնավորապես, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը»։<ref>Rudolf Geiger, The German Border Guard Cases and International Human Rights, EJIL 9, 1998, p. 543</ref> Այնուամենայնիվ, միավորված Գերմանիայի Հիմնական օրենքի (Սահմանադրության) 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Արարքը կարող է պատժվել, եթե դրա պատժելիությունն օրենքով սահմանված է եղել նախքան արարքի կատարումը»։ Փաստորեն գերմանացի դատավորները պարտավոր էին կիրառել արարքի կատարման պահին գործող արդարացման հիմքերը, այս դեպքում՝ «Սահմանի մասին» ԳԴՀ-ի օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները։ Այդպես է պահանջում օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը։
 
Սակայն Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը, արդարադատության նախկին [[նախարար]], փիլիսոփա-իրավագետ Գուստավ Ռադբռուխի բանաձևի հիման վրա (տես ստորև) որոշում է, որ կոնկրետ այս դեպքի համար թույլատրելի է Հիմնական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հետադարձ ուժի արգելքի սկզբունքի սահմանափակումը, որը սովորաբար ունի բացարձակ գործողություն։ Այս բացառիկ դեպքում նյութաիրավական արդարության սկզբունքն արգելում է նախկինում գործող արդարացման հիմքերի կիրառումը, և օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը պետք է զիջի նյութական արդարությանը, որովհետև այդ արդարացնող հիմքերը խախտում են արդարության տարրական պահանջները և միջազգային իրավունքում ճանաչված մարդու իրավունքները։ Օրենքով թույլատրել գնդակահարել սեփական քաղաքացիներին ուղղակի այն բանի համար, որ փորձում են քաղաքի մի մասից անցնել մյուս մասը, այնքան անարդար է, որ չի կարող արդարացնել մարդու բոլոր հիմնական իրավունքների կենսական հիմքը կազմող կյանքի իրավունքի խախտումը։
 
Ռադբռուխյան բանաձևի<ref>Brian Bix, Radbruch's Formula and Conceptual Analysis, University of Minnesota Law School, 2011, p. 46.</ref> համաձայն՝ «Արդարության և իրավական անվտանգության միջև բախումը պիտի այնպես լուծվի, որ պոզիտիվ, ուժի միջոցով ապահովված իրավունքը գերակայություն ունենա նաև այն ժամանակ, երբ այն իր բովանդակությամբ անարդար ու աննպատակահարմար է, բացառությամբ այն դեպքի, երբ արդարության հետ պոզիտիվ օրենքի հակասությունն այնպիսի անտանելի չափի է հասնում, որ օրենքը` որպես «սխալ իրավունք», պետք է զիջի արդարությանը: Անհնար է հստակ սահման գծել օրինական անիրավության դեպքերի և, չնայած սխալ բովանդակությանը, դեռ գործող օրենքների միջև: Սակայն կարելի է շատ հստակ այլ սահման գծել. որտեղ մարդիկ արդարության նույնիսկ չեն էլ ձգտում, որտեղ հավասարությունը, որն արդարության միջուկն է, պոզիտիվ իրավունք ստեղծելիս գիտակցաբար մերժվում է, այնտեղ օրենքը ոչ միայն «սխալ իրավունք» է, այլև զուրկ է ընդհանրապես իրավական բնույթից, որովհետև չի կարելի իրավունքը, նաև պոզիտիվ իրավունքը, այլ կերպ սահմանել, քան այնպիսի մի համակարգ, որն իր իմաստով կոչված է ծառայելու արդարությանը»:
 
[[ՄԻԵԴ]]-ն իր մի շարք որոշումներով հաստատել է Գերմանիայի դատարանների վճիռների իրավացիությունը։ Փաստորեն, ինչպես Գերմանիայի դատարանները, այնպես էլ ՄԻԵԴ-ը արձանագրել են, որ առաջին հայացքից միանշանակ թվացող նորմերն (այդ թվում վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքը), ամեն դեպքում, ունեն մեկնաբանման կարիք։ Չի կարող գոյություն ունենալ մեկնաբանման կարիք չունեցող իրավանորմ անգամ տեսական պատկերացման մեջ։ Որովհետև այն պնդումը, թե իրավանորմն իր իմաստով միանշանակ է և այդ պատճառով դրա մեկնաբանումն ավելորդ է, արդեն (հաճախ չգիտակցված) մեկնաբանման արդյունք է։<ref>Musielak/Hau, Grundkurs BGB, 15. Auflage 2017։</ref> Որքան էլ որ ցանկացած իրավունքի, ներառյալ քրեական իրավունքի համակարգում օրենքի դրույթը հստակ ձևակերպված լինի, անխուսափելիորեն գոյություն ունի դատական մեկնաբանման տարր։ Միշտ գոյություն է ունենալու կասկածելի կետերի բացատրության և փոփոխվող հանգամանքներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն։<ref>Streletz, Kessler and Krenz v Germany § 50, 03.22.2001.</ref> Օրենսդիրն օբյեկտիվորեն չի կարող մանրամասն կանխատեսել մեր կյանքի բոլոր իրավիճակները, և հենց այդ պատճառով կոնկրետ գործի շրջանակներում դատարանը պետք է օրենքներն այնպես մեկնաբանի, որ դրանք երբեք չխաթարեն մարդկային հավասարությունը, որն էլ հենց արդարության միջուկն է։ Իրավամբ, յուրաքանչյուր իրավաբանի առաքելությունը օրենքների ճիշտ մեկնաբանելն է՝ խորամուխ լինելով ոչ թե օրենքի տառի, այլ ոգու և իմաստի մեջ, քանզի «ով կառչած է տառին՝ կառչած է մակերեսին»՝ “Qui haeret in litera, haeret in cortice”:<ref>Herbert Broom, A Selection of Legal Maxims, classified and illustrated, Second Edition, London, 1848, p. 534.</ref>
Այսպիսով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը բացարձակ չէ, որոշակի ծայրահեղ դեպքերում այն ենթակա է սահմանափակման, եթե դա բխում է իրավունքի գերակայության սկզբունքից և ծառայում է արդարությանը։
 
11

edits