«Մասնակից:Hayk Avetyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
=== Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումներ ===
 
[[ՀՀ սահմանադրական դատարան|ՀՀ սահմանադրական դատարանը]] օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու անձի լեգիտիմ ակնկալիքների նկատմամբ հարգանքը, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկն է: Այդ սկզբունքը միաժամանակ իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք է: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա»:<ref>ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1326 որոշում, էջ 15:</ref> ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադառնալով վերոգրյալ սկզբունքին նշել է, որ «հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվել հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ:
 
“Nullum crimen, nulla poena sine lege” սկզբունքի բաղադրամասերից է նաև այն դրույթը, համաձայն որի` չի կարող կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին»:<ref>ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ, հատոր 3, 2016թ, էջ 11:</ref> «Քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ՝ այն չպետք է կիրառվի անալոգիայով»:<ref>ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0008/15/13 2013թ.-ի որոշման 15-րդ կետ</ref>