«Մասնակից:Hayk Avetyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
=== Սկզբունքի օրենսդրական ամրագրումները ===
 
Քննարկվող սկզբունքն առաջին անգամ օրենսդրորեն ամրագրվեց 1787 թվականին Ավստրիայում։[[Ավստրիա|Ավստրիայում]]։ Ներկայումս այն միջազգային և ներպետական մի շարք հիմնարար իրավական փաստաթղթերի անքակտելի մասն է։ Այսպես, “Nullum crimen sine lege” սկզբունքը ամրագրված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական [[հանցագործություն]] չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»։
 
Համանման ձևակերպմամբ այս սկզբունքն ամրագրված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասում և «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածի 2-րդ մասում: ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներում նշվում է, որ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի եղել»: (...) «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներում ևս ամրագրված է, որ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»: (...) «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
Տող 23.
Այսպիսով, անձն իր կատարած արարքի համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի, եթե այդ արարքը կատարելու պահին այն նախատեսված է եղել գրված, գործող, բավարար կերպով որոշակի քրեական օրենքում, որում նաև նախատեսված է եղել բավարար կերպով որոշակի պատիժ։<ref>Claus Kreß: “Nullum Crimen Sine Lege” Max Planck Institute for Comparative Public Law and International Law, Heidelberg and Oxford University Press, 2010, P 1.</ref>
 
Օրենքը գործող է եթե ունի [[իրավաբանական ուժ]], ունակ է իրավահարաբերություններ առաջացնելու և դադարեցնելու։ Օրենքի որոշակիությունը իրավական պետության կարևոր բաղադրատարրերից է, ըստ որի օրենքները պետք է լինեն ողջամտորեն կանխատեսելի, այսինքն՝ անձը, որն իրավական դրույթի կրողը, սուբյեկտն է, պետք է իմանա, թե պետությունը ինչ սահմաններ է գծել իր համար որևէ դրույթ նախատեսելիս, և այդ դրույթի պահանջը խախտելու դեպքում ինչ իրավական հետևանքներ կառաջանան։ Քրեական օրենքում գրված լինելը նշանակում է, որ արարքի կատարման պահին, պետք է քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի փաստակազմում հստակ սահմանված լինեն քրեորեն պատժելի արարքի այն նվազագույն հատկանիշները (հանցակազմի տարրեր), որոնք բավարար կլինեն անձի՝ փաստացի կատարած արարքի հետ համադրման արդյունքում այդ արարքը որակել հանցագործություն։ Սրանից հետևում է նաև անալոգիայի արգելքը, այսինքն՝ օրենքի բացի՝ կարգավորման բացակայության պարագայում անթույլատրելի է այդ բացը լրացնել նույն օրենքով ամրագրված նմանատիպ այլ կարգավորմամբ, այլ կերպ՝ եթե անձի կատարած արարքի հատկանիշները ամբողջովին առկա չեն քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված արարքի փաստակազմում, ապա արգելվում է նրա արարքը մեկ այլ հոդվածով որակել և նրան ենթարկել պատասխանատվության։ Բավարար կերպով որոշակի պատիժը նշանակում է, որ հանցանք կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել միայն այնպիսի պատիժ, որի տեսակն ու սահմաններն ուղղակիորեն նշված են քրեական օրենքում (nullum poena sine lege)։<ref>Ս. Առաքելյան, «ՀՀ քրեական իրավունք, ընդհանուր մաս» (վեցերորդ հրատարակություն), դասագիրք ԲՈՒՀ-ի համար, ԵՊՀ հրատ., Երևան, 2012թ, 2-րդ գլուխ, Էջ 21:</ref>
 
== Օրենքի հետադարձ ուժի արգելքը դատական դիրքորոշումներում ==