«Մասնակից:Hayk Avetyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

=== Սկզբունքի նախապատմությունը ===
 
[[Քրեական իրավունք|Քրեական իրավունքում]] հայտնի “nullum crimen, nulla poena sine lege” սկզբունքը, (չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի) տեսակետներից մեկի համաձայն սկիզբ է առնում 1215 թվականի անգլիական [[Ազատությունների մեծ խարտիա|«Ազատությունների մեծ խարտիայից»]],<ref>Stefan Glaser, Journal of Comparative Legislation and International Law, Vol.24, No.1, Cambridge University Press, 1942, p. 29.</ref> որի 39-րդ հոդվածը նշում էր, որ ոչ մի ազատ մարդ չէր կարող ձերբակալվել, դատապարտվել առանց բարոնների օրինական դատի կամ առանց օրենքի: Ըստ մյուս տեսակետի սկզբունքն արդյունք է 18-րդ դարի ֆրանսիական մեծ հեղափոխության, որը հաստատեց անհատի գերակայությունը [[սոցիում|սոցիումի]] նկատմամբ:<ref>Տես նույն տեղում, էջ. 30.։ Ա.Գաբուզյան, «ՀՀ քրեական իրավունք, ընդհանուր մաս» (վեցերորդ հրատարակություն), դասագիրք ԲՈՒՀ-ի համար, ԵՊՀ հրատ., Երևան, 2012թ, 4-րդ գլուխ, Էջ 83</ref> Այս սկզբունքի առաջացման նպատակը պետության և դատարանի հայեցողության նվազեցումը, և անձի՝ միայն օրենքի հիման վրա դատապարտվելու ողջամիտ ակնկալիքն ապահովելն էր։ Այս իմաստով դիպուկ է [[Մոնտեսքյու|Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքիոյի]] հետևյալ միտքը՝ «Դատավորը օրենքի բերանն է»,<ref>Céline Spector, Montesquieu Law Review, Université de Bordeaux, Issue No.3, Octobre 2015, P. 1.</ref> այսինքն դատարանը կաշկանդված է օրենքներով և որոշում կայացնելիս չի կարող դուրս գալ դրանց շրջանակներից։ Հենց Մոնտեսքիոյի և Իտալացի Չեզարե Բեկարիայի շնորհիվ այս սկզբունքը լայն տարածում գտավ, իսկ լատիներեն ձևակերպման (nullum crimen, nulla poena sine lege) հեղինակը Գերմանացի իրավագետ Փաուլ Յոհանն Անսելմ ֆոն Ֆոյերբախ Էր:<ref>Claus Kreß: “Nullum Crimen Sine Lege” Max Planck Institute for Comparative Public Law and International Law, Heidelberg and Oxford University Press, 2010, P 3</ref>
 
=== Սկզբունքի օրենսդրական ամրագրումները ===
11

edits