«Մասնակից:Hayk Avetyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
=== Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ ===
 
Ինչպես արդեն նշվեց, «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի» 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։ Այս ձևակերպումը վկայում է, որ այն կոչված է առաջարկելու հիմնարար երաշխիքներ ապօրինի քրեական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ, սակայն 7-րդ հոդվածը չի սահմանափակվում միայն քրեական օրենքի՝ ի վնաս մեղադրյալի հետադարձ կիրառման արգելքով։ Այն նաև մարմնավորում է “Nullum crimen sine lege” սկզբունքը, ներառելով նաև անալոգիայի արգելքը՝ քրեական օրենքը չպետք է լայնորեն մեկնաբանվի (օրինակ՝ համանմանության սկզբունքով)՝ ի վնաս մեղադրյալի։ Իրավախախտումը պետք է հստակ սահմանված լինի օրենքով։ Այս պահանջը բավարարված կլինի այն դեպքում, երբ համապատասխան դրույթի և, հարկ եղած դեպքում, դրա՝ դատարանների մեկնաբանման միջոցով (ընդգծումը՝ հեղինակի) անձը կարող է իմանալ, թե ինչպիսի գործողություններն ու անգործությունները քրեական պատասխանատվության կհանգեցնեն։ 7-րդ հոդվածը արգելում է քրեական օրենքի հետադարձ կիրառումը: Այն միևնույն ժամանակ չի սահմանում մեղադրյալի վիճակը բարելավող օրենքը մեղադրյալի նկատմամբ հետադարձ կիրառելու պահանջ :<ref>Kokkinakis v. Greece, Series A no. 260-A, § 52, 25 May 1993.</ref> Այս հոդվածի՝ «հետադարձ ուժի կիրառում» ձևակերպումը նշանակում է նաև, որ արգելվում է կիրառել մոդիֆիկացված օրենքի հին ձեւակերպումը կամ սանկցիան այն արարքի նկատմամբ, որը կատարվել է դրանից հետո:<ref>X v. The Netherlands, D&R 11 (1978, p. 209 (211).</ref>
 
Մի գործով դիմումատուն, որը Մեծ Բրիտանիայում դատապարտվել էր իր կնոջ նկատմամբ բռնաբարության փորձի մեղադրանքով, պնդում էր, որ տեղի է ունեցել վերոնշյալ 7-րդ հոդվածի խախտում։ Համաձայն 1976թ. Մեծ Բրիտանիայում գործող «Սեռական հանցագործությունների մասին» օրենքի «բռնաբարությունը կնոջ կամքին հակառակ տղամարդու անօրինական սեռական հարաբերությունն է այդ կնոջ հետ», և քանզի ինքը փորձել է սեռական հարաբերության ունենալ իր իսկ կնոջ հետ, ապա բացակայում է «անօրինականության» հատկանիշը՝ քանի որ ինչպես գրված է գլխավոր դատավոր սըր Մեթյու Հեյլի՝ դատական պրակտիկայում հաճախ կիրառվող մի աշխատությունում. «Ամուսինը չի կարող մեղավոր ճանաչվել իր օրինական կնոջ բռնաբարության մեջ, քանի որ կինը տրվել է իր ամուսնուն, որից չի կարող հրաժարվել» :<ref>Sir Matthew Hale CJ, “History of the Pleas of the Crown” 1736.</ref> Այնուամենայնիվ, ներպետական դատարանները մեկնաբանելով «սեռական հանցագործությունների մասին» օրենքի վերոնշյալ դրույթը և դատական պրակտիկան նշել են, որ որոշ դեպքերում կինը կարող է չեղյալ հայտարարել իր ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համաձայնությունը, օրինակ՝ «կողմերից որևէ մեկի համակեցությունից հրաժարվելու հիման վրա, որի դեպքում այդ կողմը հստակ հասկացնում է, որ սեռական հարաբերություններ ունենալու համաձայնությունը դադարեցված է»։ Դատարանը մերժել է դիմումատույի գանգատն առ այն, որ իբրև թե վերջինս ունի անձեռնմխելիություն, քանի որ զոհն իր կինն է։ Դատարանը նշել է, թե «դիմողը չի վիճարկում, որ այն վարքագիծը, որի համար ինքը դատապարտվել է, օրենքով «բռնաբարություն» բառին տրվող իմաստի համաձայն հավասար կլիներ բռնաբարության փորձի, եթե զոհը չլիներ իր կինը։ 7-րդ հոդվածի շրջանակներում բերած նրա գանգատը վերաբերում է զուտ այն փաստին, որ նախադեպային իրավունքի շրջանակներում նա չի կարողացել օգտվել իր ամուսնական անձեռնմխելիությունից, քանի որ, ըստ նրա, այն հետադարձ ուժով չեղյալ է հայտարարվել»։ Դատարանը որևէ պատճառ չի տեսնում չհամաձայնելու ներպետական դատարանների եզրակացությանը, ըստ որի՝ «անօրինական» բառը բռնաբարության սահմանման մեջ եղել է զուտ ավելորդություն և չի խանգարել «հեռացնել նախադեպային իրավունքի հնացած և վիրավորական դարձած հնարանքը», «բռնաբարություն կատարած անձը մնում է բռնաբարություն կատարած անձ և ենթակա է քրեական օրենքին՝ անկախ իր զոհի հետ հարաբերություններից» ։<ref>Tolstoi Miloslavsky v UK, Series A, n. 316-B, p, 71-72, § 37., 1995</ref> Այս առիթով դատարանը հիշել է նաև, որ ազգային իշխանությունների, հատկապես դատարանների առաջնահերթ խնդիրն է մեկնաբանել և կիրառել ազգային օրենքը (ընդգծումը՝ հեղինակի)։<ref>Kemmache v France, Series A, n. 296-C, p, 86-87, § 37., 1994.</ref>
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն: Թեև այս դրույթը ձևակերպված է ընդհանուր ձևով, ակնհայտ է, որ այն ձևակերպվել է, որպեսզի հնարավորություն տա ազգային կամ միջազգային օրենսդրությունը կիրառելու պատերազմական հանցագործությունների նկատմամբնկատմամբ։<ref>X ։v. Belgium, Yearbook IV, § 324, 1961.</ref> Այնուամենայնիվ, չի կարելի պնդել, որ այս բացառությունը վերաբերում է միայն պատերազմական հանցագործություններին: 7-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է այն բոլոր հանցագործություններին, որոնք քաղաքակիրթ մարդկության կողմից ճանաչվել են այդպիսին, խոսքը ոչ միայն միջազգային իրավական ակտերում ամրագրված հանցանքների մասին է, այլ բոլոր այն արարքների, որոնք կասկած չեն հարուցում իրենց պարսավելիության հարցում որևէ քաղաքակիրթ պետության առջև:
 
=== Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատարանների որոշումներ ===