«Մասնակից:Hayk Avetyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== “Nullum Crimen Sine Lege” սկզբունք == === Սկզբունքի նախապատմությունը === Քրեական իրավունքում հայտնի “nullum cr...»:
 
No edit summary
Տող 3.
=== Սկզբունքի նախապատմությունը ===
 
Քրեական իրավունքում հայտնի “nullum crimen, nulla poena sine lege” սկզբունքը, (չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի) տեսակետներից մեկի համաձայն սկիզբ է առնում 1215 թվականի անգլիական «Ազատությունների մեծ խարտիայից»,<ref>Stefan Glaser, Journal of Comparative Legislation and International Law, Vol.24, No.1, Cambridge University Press, 1942, p. 29.</ref> որի 39-րդ հոդվածը նշում էր, որ ոչ մի ազատ մարդ չէր կարող ձերբակալվել, դատապարտվել առանց բարոնների օրինական դատի կամ առանց օրենքի: Ըստ մյուս տեսակետի սկզբունքն արդյունք է 18-րդ դարի ֆրանսիական մեծ հեղափոխության, որը հաստատեց անհատի գերակայությունը սոցիումի նկատմամբ :<ref>Տես նույն տեղում, էջ. 30.։ Ա.Գաբուզյան, «ՀՀ քրեական իրավունք, ընդհանուր մաս» (վեցերորդ հրատարակություն), դասագիրք ԲՈՒՀ-ի համար, ԵՊՀ հրատ., Երևան, 2012թ, 4-րդ գլուխ, Էջ 83</ref> Այս սկզբունքի առաջացման նպատակը պետության և դատարանի հայեցողության նվազեցումը, և անձի՝ միայն օրենքի հիման վրա դատապարտվելու ողջամիտ ակնկալիքն ապահովելն էր։ Այս իմաստով դիպուկ է Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքիոյի հետևյալ միտքը՝ «Դատավորը օրենքի բերանն է»,<ref>Céline Spector, Montesquieu Law Review, Université de Bordeaux, Issue No.3, Octobre 2015, P. 1.</ref> այսինքն դատարանը կաշկանդված է օրենքներով և որոշում կայացնելիս չի կարող դուրս գալ դրանց շրջանակներից։ Հենց Մոնտեսքիոյի և Իտալացի Չեզարե Բեկարիայի շնորհիվ այս սկզբունքը լայն տարածում գտավ, իսկ լատիներեն ձևակերպման (nullum crimen, nulla poena sine lege) հեղինակը Գերմանացի իրավագետ Փաուլ Յոհանն Անսելմ ֆոն Ֆոյերբախ Էր:<ref>Claus Kreß: “Nullum Crimen Sine Lege” Max Planck Institute for Comparative Public Law and International Law, Heidelberg and Oxford University Press, 2010, P 3</ref>
 
=== Սկզբունքի օրենսդրական ամրագրումները ===
Տող 10.
 
Համանման ձևակերպմամբ այս սկզբունքն ամրագրված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասում և «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածի 2-րդ մասում: ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներում նշվում է, որ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի եղել»: (...) «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներում ևս ամրագրված է, որ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»: (...) «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
 
“Nullum crimen sine lege” սկզբունքից բխում են իրավական հետևյալ ենթասկզբունքները.
 
1) Օրենքի հետադարձ ուժի արգելքը,
Տող 19 ⟶ 21՝
4) Չգրված (ոչ պոզիտիվ) դրույթների կիրառման արգելքը։
 
Այսպիսով, անձն իր կատարած արարքի համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի, եթե այդ արարքը կատարելու պահին այն նախատեսված է եղել գրված, գործող, բավարար կերպով որոշակի քրեական օրենքում, որում նաև նախատեսված է եղել բավարար կերպով որոշակի պատիժ։<ref>Claus Kreß: “Nullum Crimen Sine Lege” Max Planck Institute for Comparative Public Law and International Law, Heidelberg and Oxford University Press, 2010, P 1.</ref>
 
Օրենքը գործող է եթե ունի իրավաբանական ուժ, ունակ է իրավահարաբերություններ առաջացնելու և դադարեցնելու։ Օրենքի որոշակիությունը իրավական պետության կարևոր բաղադրատարրերից է, ըստ որի օրենքները պետք է լինեն ողջամտորեն կանխատեսելի, այսինքն՝ անձը, որն իրավական դրույթի կրողը, սուբյեկտն է, պետք է իմանա, թե պետությունը ինչ սահմաններ է գծել իր համար որևէ դրույթ նախատեսելիս, և այդ դրույթի պահանջը խախտելու դեպքում ինչ իրավական հետևանքներ կառաջանան։ Քրեական օրենքում գրված լինելը նշանակում է, որ արարքի կատարման պահին, պետք է քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի փաստակազմում հստակ սահմանված լինեն քրեորեն պատժելի արարքի այն նվազագույն հատկանիշները (հանցակազմի տարրեր), որոնք բավարար կլինեն անձի՝ փաստացի կատարած արարքի հետ համադրման արդյունքում այդ արարքը որակել հանցագործություն։ Սրանից հետևում է նաև անալոգիայի արգելքը, այսինքն՝ օրենքի բացի՝ կարգավորման բացակայության պարագայում անթույլատրելի է այդ բացը լրացնել նույն օրենքով ամրագրված նմանատիպ այլ կարգավորմամբ, այլ կերպ՝ եթե անձի կատարած արարքի հատկանիշները ամբողջովին առկա չեն քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված արարքի փաստակազմում, ապա արգելվում է նրա արարքը մեկ այլ հոդվածով որակել և նրան ենթարկել պատասխանատվության։ Բավարար կերպով որոշակի պատիժը նշանակում է, որ հանցանք կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել միայն այնպիսի պատիժ, որի տեսակն ու սահմաններն ուղղակիորեն նշված են քրեական օրենքում (nullum poena sine lege)։<ref>Ս. Առաքելյան, «ՀՀ քրեական իրավունք, ընդհանուր մաս» (վեցերորդ հրատարակություն), դասագիրք ԲՈՒՀ-ի համար, ԵՊՀ հրատ., Երևան, 2012թ, 2-րդ գլուխ, Էջ 21:</ref>
== Օրենքի հետադարձ ուժի արգելքը դատական դիրքորոշումներում ==
Տող 27 ⟶ 29՝
=== Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումներ ===
 
ՀՀ սահմանադրական դատարանը օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու անձի լեգիտիմ ակնկալիքների նկատմամբ հարգանքը, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկն է: Այդ սկզբունքը միաժամանակ իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք է: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա»:<ref>ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1326 որոշում, էջ 15:</ref> ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադառնալով վերոգրյալ սկզբունքին նշել է, որ «հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվել հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ:
 
“Nullum crimen, nulla poena sine lege” սկզբունքի բաղադրամասերից է նաև այն դրույթը, համաձայն որի` չի կարող կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին»:<ref>ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ, հատոր 3, 2016թ, էջ 11:</ref> «Քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ՝ այն չպետք է կիրառվի անալոգիայով»:<ref>ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0008/15/13 2013թ.-ի որոշման 15-րդ կետ</ref>
 
=== Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ ===
Տող 61 ⟶ 63՝
ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներով հաստատել է Գերմանիայի դատարանների վճիռների իրավացիությունը։ Փաստորեն, ինչպես Գերմանիայի դատարանները, այնպես էլ ՄԻԵԴ-ը արձանագրել են, որ առաջին հայացքից միանշանակ թվացող նորմերն (այդ թվում վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքը), ամեն դեպքում, ունեն մեկնաբանման կարիք։ Չի կարող գոյություն ունենալ մեկնաբանման կարիք չունեցող իրավանորմ անգամ տեսական պատկերացման մեջ։ Որովհետև այն պնդումը, թե իրավանորմն իր իմաստով միանշանակ է և այդ պատճառով դրա մեկնաբանումն ավելորդ է, արդեն (հաճախ չգիտակցված) մեկնաբանման արդյունք է ։ Որքան էլ որ ցանկացած իրավունքի, ներառյալ քրեական իրավունքի համակարգում օրենքի դրույթը հստակ ձևակերպված լինի, անխուսափելիորեն գոյություն ունի դատական մեկնաբանման տարր։ Միշտ գոյություն է ունենալու կասկածելի կետերի բացատրության և փոփոխվող հանգամանքներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն ։ Օրենսդիրն օբյեկտիվորեն չի կարող մանրամասն կանխատեսել մեր կյանքի բոլոր իրավիճակները, և հենց այդ պատճառով կոնկրետ գործի շրջանակներում դատարանը պետք է օրենքներն այնպես մեկնաբանի, որ դրանք երբեք չխաթարեն մարդկային հավասարությունը, որն էլ հենց արդարության միջուկն է։ Իրավամբ, յուրաքանչյուր իրավաբանի առաքելությունը օրենքների ճիշտ մեկնաբանելն է՝ խորամուխ լինելով ոչ թե օրենքի տառի, այլ ոգու և իմաստի մեջ, քանզի «ով կառչած է տառին՝ կառչած է մակերեսին»՝ “Qui haeret in litera, haeret in cortice” :
Այսպիսով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը բացարձակ չէ, որոշակի ծայրահեղ դեպքերում այն ենթակա է սահմանափակման, եթե դա բխում է իրավունքի գերակայության սկզբունքից և ծառայում է արդարությանը։
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}