«Հայերն Ուկրաինայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Armenians2001ua.PNG|մինի|աջից|200px|Մասնաբաժինը Հայերն Մարդահամար 2001]]
[[Պատկեր:St. Nicholas Armenian Church in Ukraine, Kamenets-Podolsk.jpg|300px|մինի|19-րդ դարի բացիկ։ Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում: Քանդվել է 1930-ական թվականներին։]]
'''Հայերը Ուկրաինայում''' բնակվել են շատ վաղուց արդեն XI դարում [[Կիև]]ում կար [[Հայերը Կիևում|հայկական համայնք]]։համայնք։ Ավելի ուշ հայկական մեծ համայնքներ են եղել [[Լվով]]ում, [[Կամենեց-Պոդոլսկ]]ում և [[Մոգիլյով-Պոդոլսկի]]ում։ XV-XVIII դարերում հայկական գաղութներ են հիմնվել [[Չեռնովցի]]ում, [[Յազլովեց]]ումՅազլովեցում, [[Խոտին]]ում, [[Բերեժանի (քաղաք, Ուկրաինա)|Բերեժանիում]], [[Զոլոչև (քաղաք, Ուկրաինա)|Զոլոչև]]ում, Ստանիսլավում (այժմ՝ [[Իվանո-Ֆրանկովսկ]]), [[Ժվանեց]]ում, [[Բարոկ|Դոմբրովիցա]]յում, Ռաշկովում և այլուր։ Հայերն զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Նրանք ունեցել են ներքին ինքնավարություն, դատարաններ։ Կառուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմական ամրություններ, ջրմուղներ, հիմնել հիվանդանոցներ, տպարաններ, գրադարաններ, թատրոն։ Շատ [[հայեր]] մասնակցել են ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Դեռևս XVI դարում նրանք մտել են կազակական զորամիավորումների մեջ և կռվել թուրք-թաթարական ասպատակիչների դեմ։
[[Հայեր]]ը երկար ժամանակ կարողացել են պահպանել իրենց ազգային նկարագիրը։ Սակայն օտար միջավայրն աստիճանաբար ձուլել և կլանել է նրանց, ինչին զգալի չափով նպաստել է նաև XVII դարում իրականացված բռնի կաթոլիկացումը։ Թուրքական լուծն իր հերթին սասանեց արդեն նկատելիորեն թուլացած գաղութի հիմքերը, և ապազգայնացումն ընթացավ ավելի ուժեղ թափով։
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին, երբ մարտերի առաջին իսկ օրից [[Ուկրաինա]]յի տարածքը վերածվեց ռազմադաշտի, հազարավոր հայ մարտիկներ, այդ թվում և [[Ուկրաինա]]յում բնակվող հայեր, մասնակցեցին երկրի պաշտպանությանն ու ազատագրմանը։ [[Ուկրաինա]]յի տարածքում մղված մարտերի մասնակից զորակազմավորումների մեջ էին հայկական դիվիզիաները և Սասունցի Դավիթ տանկային շարասյունը։