«Կոչական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. == Կոչական == Կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը: Կոչականը կարող է լինել բառ կամ ա...
(Տարբերություն չկա)

12:33, 18 Հունիսի 2012-ի տարբերակ

Կոչական

Կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը: Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն: Կոչական գերադաս անդամաը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ: Օրինակ` Շնորհավորում եմ, սիրելի՜ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ: Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին: Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս: Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից: Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհում ենք 2 կողմերից:
Օրինակ` Երեխանե՜ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է:
Հայտերը լրացնելու օրը, երեխանե՜ր, փետրվարի 23-ն է:
Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՜ր:
Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա:
Օրինակ` Սիրելի՜ երեխաներ,դիմավորե՜ք մեր հյուրին:
Իմ քաղցրի՜կ բալիկ, քնի՜ր:
Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայանարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից:
Օրինակ` Ա՜յ տղա, շրջվի՜ր:
Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը:
Օրինակ` Վա՛յ, Հասմի՜կ ջան, քիչ էր մնում չճանաչեի: