«Եսայի Աբու-Մուսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
Աբու Մուսեի իշխանական սերունդը հետագայում էլ շարունակեց ապրել անմատչելի ամրոցի մոտ՝ Տումի արքայական գյուղում։
 
== Պատմական ակնարկ ==
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=523}}
Թիֆլիսից Բուղան արշավեց Կախեթ (Ծանարների երկիր), որոնց իշխաններին Սմբատ Բագրատունին գաղտնի լուր ուղարկեց՝ նախապատրաստվելու կայանալիք հարձակմանը: Հյուսիսային Վիրքի լեռնականները սաստիկ ջարդ տվեցին Բուղայի բանակին, և վերջինս ստիպված եղավ ամոթով փախնել պատերազմի դաշտից: Դա թուրք-արաբական բանակի ամենալուրջ պարտությունն էր Արմինիաի նահանգի տարածքում, որը կոտրեց Բուղայի անպարտելիության տրամադրությունները Արմինիաի նախարարների մեջ: Ուստի Բուղա զորավարը գնաց Պարտավ (Արմինիաի ոստիկանի նստավայրը), ու իր պարտության ոխը սկսեց հանել Աղվանից իշխաններից: Վերջինս Աղվանքի լեռնային մասի (Արցախ և Ուտիք) հայ իշխաններին մեկը մեկի հետևից ձերբակալել տվեց ու բանտարկեց Պարտավի բանտում: Ձերբակալվեցին Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը ու նրա որդի Ատրներսեհը, Ուտիքի Ստեփանոս Կոն իշխանը և ուրիշներ: Լեռնային Աղվանքի կամ հայ-աղվանքի իշխաններից անսասան մնաց միայն հարավային Արցախի (Դիզակ և Վարանդա գավառները) իշխան Եսայի Աբու-Մուսեն: Վերջինս խրախուսված Ծանարների երկրում Բուղայի կրած ծանր պարտությունից, իր զորքերը և ժողովուրդը հավաքեց Քթիշ բերդում, ու պատրաստվեց զինված դիմադրության:
 
Բուղան պաշարեց Քթիշը և առաջին իսկ գրոհով համոզվեց, որ գործ ունի հզոր ու համառ հակառակորդի հետ: Քթիշի ամրոցի պաշարումը տևեց մոտ մեկ տարի, որի ընթացքում Առանշահիկ Եսաի Աբու-Մուսեն 28 անգամ ընդհարումներ ունեցավ Բուղայի հետ և այդ բոլոր կռիվներից դուրս եկավ հաղթանակով: Իր անհաջողությունից Բուղան այնպիսի մեծ տրտմության մեջ ընկավ, որ 10 օր փակվեց իր վրանում: Խալիֆ Մոթավաքիլի հրամանով, որը Քթիշի գրավումը համարում էր պետական անհրաժեշտություն, Բուղան պատերազմական գորոծողությունները սկսեց նոր թափով: Գրոհը սկսվեց մի ընդհանուր հարձակումով, որին մասնակցում էին արաբական բոլոր զորքերը: Մինչդեռ նրանք փողահարությամբ և թմբուկներով բարձրանում էին (Քթիշ բերդի) սարի լանջով դեպի վեր և այդպիսով հասան նույնիսկ գագաթին, Աբու-Մուսեի բանակն իր բերդի առջև կանգնած էր անշարժ ու լուռ, բաժանված չորս թևի, խաչանման: Երբ արաբները բոլորովին մոտեցան բերդին, այդ ժամանակ միայն Արցախի լեռնցիների շարքերը շարժվեցին, ընկան արշավողների վրա, և սկսվեց ահավոր կռիվը: Երկու կողմերն էլ իրար հանդիպում էին և հարվածում քաջաբար, և ստացվում էր մի ահեղ տեսարան: Աբու Մուսեի կանոնավոր, քաջավարժ զորաշարքերը, որոնք չշտապելով, իրար առաջ չընկնելով, ոչ էլ ետ մնալով գրոհ տվին թշնամու վրա մի անդիմադրելի թափով, ու նրա անհուն շարքերը ցած հոսեցրին նորից լանջերն ի վայր, նորից դեպի ստորոտը: Բուղան կրկին պարտություն կրելով ստիպված սկսեց բանակցությունները Աբու-Մուսեի հետ: Համաձայնություն կայացավ, որ երկու կողմերն առանձին առանձին պատգամավորներ ուղարկեն Մոթավաքիլի մոտ, նրա կարգադրությանը թողնելով պայքարի լուծումը: Պատերազմական գործողությունները դադար առան միջև խալիֆից պատասխան գալը: Վերջապես բանբերը խալիֆից պատասխան բերեց, որով Մոթավաքիլը կարգադրում էր Աբու-Մուսեին ապստամբ չճանաչել և ոչ էլ պատասխանատու որևէ վնասի համար, բայց վերջինս արաբական բանակի անունը բարձր պահելու համար պետք է գնա Բուղայի մոտ (ոչ որպես գերի): Խալիֆի այս կարգադրությունը երկու կողմերն էլ ճշտությամբ կատարեցին:
 
/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ/.{{ՀՍՀ|հատոր=3|էջ=523}}
 
[[Կատեգորիա:Արցախի պատմություն]]