«Դադիվանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎top: չաշխատող հղում
Տող 2.
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց
| հայերեն անվանում = Դադիվանք
| պատկեր = Dadil.jpg
| պատկերի չափ = 300px
| նկարագրություն = Դադիվանք
| երկիր = Արցախի ՀանրապետությունԱրցախ
| քարտեզի չափ = 300
| քարտեզի նկարագրություն =
Տող 24.
| օծման թվական =
| հոգևոր կարգավիճակ = գործող
| ներկա վիճակ = վերանորոգվող
| ժառանգության կարգավիճակում =
| առաջնորդ =
Տող 56.
| Վիքիպահեստում = Dadivank Monastery
}}
'''Դադիվանք''', [[Հայ առաքելական եկեղեցի|հայկական առաքելական]] [[Միջնադար|միջնադարյան]] վանական համալիր [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանի]] [[Դադիվանք (գյուղական համայնք)|Դադիվանք]] գյուղում՝ [[Դադիվան]] լեռան լանջին՝ [[Թարթառ]] գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է [[Մեծ Կվենք]] գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
 
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] առաքյալներից [[Թադեոս առաքյալ|Թադևոսի]] հետևորդ Դադեի կողմից [[1-ին դար|1-ին դարում]]։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ [[2007]] թվականի [[հուլիսի 21]]-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները<ref>[http://www.regnum.ru/news/863083.html В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа]</ref>։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ [[Ստեփանակերտի պատմության թանգարան|Ստեփանակերտի թանգարանում]] է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ [[1145]] թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն [[1170]] թվականին այն վերանորոգվել է: Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։
[[Պատկեր:Dadivank mountains.jpg|մինի|ձախից|Դադիվանքի լեռները]]
[[12-րդ դար]]ում [[Մխիթար Գոշ]]ը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել է իր «[[Դատաստանագիրք (Մխիթար Գոշ)|Դատաստանագրքի]]» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 [[ժամատուն]], 2 հնագույն [[եկեղեցի]], [[միաբանական խուց|միաբանական խցեր]], հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում`հարկում՝ հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը [[1234]] թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի [[Արզու-Խաթուն]]ը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված [[(1283) Կոմսոմոլիա|1283]] թվականին՝ վարպետ Աթանասի կողմից<ref>http://www.religions.am/arm/gallery/media/%D4%B4%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84/</ref>։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար|13-րդ]] դարերի դեպքերի մասին։
 
Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ [[19-րդ դար|19-րդ դարում]]ում [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական առաջին պատերազմի]] հետևանքով [[Արևելյան Հայաստան|Արևելյան Հայաստանի]] [[Գուգարք]], [[Ուտիք]] և [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգները, ինչպես նաև [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] հարավային հատվածը՝ [[Զանգեզուր]]ը, մտնում են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմ և հետագայում միավորվում [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]] և [[Ելիզավետպոլի նահանգ|Ելիզավետպոլի]] նահագների մեջ։
 
Դադիվանքն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն [[1920]] թվականին [[Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին|Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց]] հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։
 
[[1960-ական թվականներ|1960-ական թվականներին]] Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ [[1993]] թվականի [[մարտի 31]]-ին Դադիվանքն ազատագրվել է, [[1994]] թվականին՝ վերաբացվել, իսկ [[1999|1997]] թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Վերականգնման գործընթացում առաջնահերթությունը տրվել է գմբեթավոր փոքր եկեղեցուն, որը գտնվում է տաճարի հյուսիսային պատից 1,5 մ հեռու։Նախքան կառուցումը տեղանքը մեծ թեքություն է ունեցել և [[1211]] թվականին ուղղվել է։ Այնուհետև վերականգնվել է Կաթողիկե եկեղեցին, որի մեկենասությունը ստանձնել է նյույորքաբնակ Էդիլ Հովնանյանը։ՆրանՀովնանյանը։ Նրան աջակցել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
[[Պատկեր:Dadivank aerial view.jpg|ձախից|մինի|Դադիվանքը՝ ուղղաթիռից]]
[[2001]] թվականի [[հոկտեմբերի 8]]-ին [[Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողով]]ի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին [[Հայաստան]]ի, [[Կիպրոս]]ի, [[Իտալիա]]յի, [[Ռումինիա]]յի, [[Հունաստան]]ի և [[Ռուսաստան]]ի ներկայացուցիչներ, ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարել է հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել այն, ինչպես կարողացել է<ref>http://www.karabakhcenter.com/am/culture-dadivank</ref>։է։
 
==Պատմական ակնարկ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դադիվանք» էջից