«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ6»–ի խմբագրումների տարբերություն

Ավելի վաղ, դեռևս այն ժամանակ, երբ թագավորը մտերիմ էր Ուորիքի հետ, կոմսը ցանկանում էր իր դուստրերին՝ Իզաբելային և Աննային, որոնք Անգլիայի ամենահարուստ ժառանգներն էին, ամուսնացնել թագավորի եղբայրների հետ, սակայն [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ը]] մերժել էր նրան՝ վախենալով Նևիլների առաջխաղացումից: [[1469]] թվականի հուլիսին [[Ջորջ Պլանտագենետ, Քլարենսի 1-ին դուքս|Քլարենսը]] բացահայտ անհնազանդություն ցուցաբերեց եղբորը՝ [[Կալե|Կալեում]] ամուսնանալով Ուորիքի ավագ դստեր հետ, այնուհետև նրանք երկուսով զորքով ժամանեցին Անգլիան և հայտարարեցին [[Ջորջ Պլանտագենետ, Քլարենսի 1-ին դուքս|Ջորջի]]՝ անգլիական գահի նկատմամբ հավակնությունների մասին՝ [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ին]] հայտարարելով [[Արտամուսնական երեխա|բաստարդ]], որը ծնվել է [[Սեսիլիա Նևիլ|Սեսիլիա Նևիլի]] և անգլիացի աղեղնավոր Բլեյբերնի հետ կապից{{sfn|Weir|2013|pp=31—32}}։ Այդ ժամանակ թագուհին առնվազն երկու դուստրերի հետ, որոնցից մեկը Էլիզաբեթն էր, այցելում է [[Նորիջ]], որտեղ նրանց ընդունում են շքեղ հանդիսություններով և թատերական ներկայացումներով: Թագուհուն և արքայադուստրերին բնակեցրել էին քարոզիչ–վանականների տանը, որտեղ թագավորական ընտանիքը նորություններ է ստանում այն մասին, որ Ուորիքը ոչ միայն հաղթել է [[Էջքոթ Մուրի ճակատամարտ|Էջքոթ Մուրի ճակատամարտում]], այլև բռնել է թագավորին, ինչպես նաև՝ առանց դատարանի մահապատժի է ենթարկել Էլիզաբեթ թագուհու հորը և եղբորը՝ կոմս Ռիվերսին և Ջոն Վուդվիլին: Հայտնի չէ, թե ինչպես է պապի մահն ազդել արքայադուստր Էլիզաբեթի վրա, որն այդ պահին ընդամենը երեք տարեկան էր, սակայն, ամենայն հավանականությամբ, թագուհին երեխաներից թաքցրել է կատարվածը{{sfn|Weir|2013|p=36}}։ Միաժամանակ ձերբակալվել էր նաև թագուհու մայրը՝ [[Ժակետա Լյուքսեմբուրգցի|Ժակետա Լյուքսեմբուրգցին]], ում մեղադրում էին կախարդության և թագավորին կախարդելու մեջ: Թեև արքայադստեր տատիկը արդարացվեց, սակայն այս տհաճ դրվագը, ինչպես նաև կոմս Ռիվերսի մահապատիժը ցույց տվեցին, թե որքան հեռու էին պատրաստ գնալ [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] թշնամիները՝ նրա կնոջն ու ընտանիքը ոչնչացնելու համար: Չնայած այս ամենին՝ թագուհին և նրա դուստրերը Ուորիքի կարճատև առաջխաղացման ժամանակ չեն տուժել, բացառությամբ այն բանի, որ [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] աղախնի հաստիքը կրճատել էին{{sfn|Weir|2013|pp=36—37}}։
 
[[1469]] թվականի աշնանը [[Էդուարդ IV|Էդուարդ IV–ին]] հաջողվեց ազատություն ստանալ, և արդեն սեպտեմբերին նա հաղթական երթով մտավ [[Լոնդոն]], որտեղ սկսեց ազնվականներին գրավել իր կողմը։ Թեև Էլիզաբեթը այդ պահին 4 տարեկան էլ չկար, թագավորը նրան հռչակեց գահի ենթադրյալ ժառանգորդ{{sfn|Loades|2009|p=71}}, թեպետ անգլիական գահը իգական ներկայացուցչին փոխանցելը ընդունելի չէիչէր{{ref+|Восшествие на престол [[МатильдаՄաթիլդա (королеваԱնգլիայի Англииթագուհի)|императрицыԿայսրուհի МатильдыՄաթիլդայի]] привелоգահակալումը кհանգեցրել է [[Гражданская войнаՔաղաքացիական вպատերազմ АнглииԱնգլիայում (1135—1154)|гражданскойքաղաքացիական войнеպատերազմի]]{{sfn|Линдсей|1996|с=108}}.|group="k"}}․ այս քայլը [[Ջորջ Պլանտագենետ, Քլարենսի 1-ին դուքս|Քլարենսին]] ստորացնելու նպատակ էր հետապնդում։ Միևնույն ժամանակ, [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ը]] դստեր ձեռքն առաջարկեց իր կողմնակիցներին. արքայադուստր-գահաժառանգի ամուսնության հարցը առաջնային նշանակություն ունեցեր մինչ այն պահը, երբ թագուհին որդի կունենար։ Եթե այլ հանգամանքներում Էլիզաբեթի համար օտարերկրյա արքայազն կամ համարժեք գահաժառանգ կընտրվեր, այս պարագայում թագավոր [[Էդուարդ IV|Էդուարդի]] համար կարևոր էր հայրենիքում աջակցություն ձեռք բերելը: [[1469]] թվականի աշնանը, հզոր դաշնակցի հավատարմությունը պահպանելու համար, [[Էդուարդ IV|Էդուարդը]] Ուորիքի եղբայր Ջոն Նևիլին շնորհեց Մոնթեգյուի մարկիզի տիտղոսը և Էլիզաբեթին որպես հարսնացու առաջարկեց նրա հնգամյա որդու՝ {{iw|Ջորջ ՆևիլԲեդֆորդի 1-ին դուքս|Ջորջի|en|George Neville, 1st Duke of Bedford}} համար․ այս ամենը արվում էր այն հույսով, որ եթե [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ը]] սպանվի, [[Ջոն Նևիլ, Մոնթեգյուի 1-ին մարկիզ|Ջոն Նևիլը]] կարողանա ապահովել Էլիզաբեթի և Ջորջի թագադրումը, նախքան [[Ջորջ Պլանտագենետ, Քլարենսի 1-ին դուքս|Քլարենսին]] կհաջողվի գրավել գահը{{sfn|Weir|2013|p=37}}։ [[1469]] թվականի [[Սուրբ ծնունդ|Սուրբ Ծնունդին]] ընդառաջ Ուորիքն ու [[Ջորջ Պլանտագենետ, Քլարենսի 1-ին դուքս|Քլարենսը]] ներում ստացան ու վերադարձան [[Վեստմինստեր (Լոնդոն)|Վեստմինստեր]], սակայն [[Էդուարդ IV|Էդուարդն]] ակնհայտորեն չէր վստահում նրանց։ [[1470]] թվականի [[Հունվարի 5|հունվարի 5-ին]] տեղի ունեցավ արքայադուստր Էլիզաբեթի և Ջորջ Նևիլի նշանադրության պաշտոնական արարողությունը․ Ջորջին նույն օրը շնորհվեց Բեդֆորդի դքսի տիտղոսը: Սակայն քիչ հավանական է, որ թագավորը երբևէ մտադիր էր իրագործել այդ ամուսնությունը. դա, ավելի շուտ, հուսահատ միջոց էր, որը ծնունդ էր առել օրհասական վիճակից, և արքունիքում այդ երկու երեխաների միությանը քչերն էին հավատում{{sfn|Weir|2013|p=38}}։
 
[[1470]] թվականի գարնանը [[Էդուարդ IV|Էդուարդ IV–ը]] լիովին վերականգնեց վերահսկողությունը կառավարության վրա և Ուորիքին ու [[Ջորջ Պլանտագենետ, Քլարենսի 1-ին դուքս|Քլարենսին]] հայտարարեց դավաճաններ։ Նրանք երկուսն էլ փախան Ֆրանսիա, որտեղ Ուորիքը պլանավորեց իր կրտսեր դստերը ամուսնացնել նախկին թագուհի [[Մարգարիտա Անժուացի|Մարգարիտա Անժուացու]] որդու՝ [[Էդուարդ Վեստմինստերացի|Էդուարդ Վեստմինստերացու]] հետ։ Սակայն [[Մարգարիտա Անժուացի|Մարգարիտան]] ձգձգում էր պատասխանը, քանի որ, նրա խոսքով, Անգլիայից նամակ էր ստացել, որում իր որդուն առաջարկվում էր ամուսնանալ արքայադստեր հետ, և, այդպիսով, նախկին թագուհին կարող էր որդու համար ավելի շահավետ միություն կնքել։ Չնայած Էլիզաբեթն այդ պահին նշանված էր Ջորջ Նևիլի հետ, [[Էդուարդ Վեստմինստերացի|Էդուարդ Վեստմինստերացու]] հետ արքայադստեր ամուսնությունը միակ միջոցն էր կանխել վերջինիս միությունը Նևիլների հետ և վերջ դնել [[Լանքասթերներ|Լանքասթերների]] և [[Յորքեր|Յորքերի]] միջև առկա թշնամանքին: Հավանաբար, [[Մարգարիտա Անժուացի|Մարգարիտա Անժուացին]] հույս ուներ, որ [[Էդուարդ IV|Էդուրադ IV-ի]] մահից հետո թագավորը կդառնա իր որդին, սակայն միևնույն ժամանակ թագուհի [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթը]] ևս մեկ երեխայի էր սպասում, և եթե տղան ծնվեր, [[Մարգարիտա Անժուացու|Մարգարիտայի]] որդու և արքայադուստր Էլիզաբեթի ամուսնությունը նրա համար կկորցներ ողջ իմաստը: Ամենայն հավանականությամբ, անգլիական արքայադստեր հետ ամուսնության առաջարկ չէր էլ եղել, և [[Մարգարիտա Անժուացի|Մարգարիտան]] պարզապես ստում էր{{sfn|Weir|2013|p=39}}։ [[1470]] թվականի հուլիսին Ուորիքի և ֆրանսիական թագավորի ճնշման ներքո [[Մարգարիտա Անժուացի|Մարգարիտա Անժուացին]] համաձայնում է իր տղային ամուսնացնել Աննա Նևիլի հետ{{sfn|Weir|2013|p=40}}։
3640

edits