«Աղվանից կաթողիկոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Աղվանից եպիսկոպոսապետություն''' կամ '''Աղվանից կաթողիկոսություն''' [[Աղվանից եկեղեցի|Աղվանից եկեղեցու]] հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը։ Կազմավորվել է 6-րդ դ. 2-րդ կեսին։ Աղվանից եկեղեցին հիմնադրման պահից ի վեր Հայոց կաթողիկոսության հարաբերությամբ ճանաչվում էր որպես ենթակա թեմ և ոչ առանձին կաթողիկոսություն։ Ընդգրկել է բուն [[Աղվանք]]ի և [[Մեծ Հայք]]ի [[Ուտիք]] ու [[Արցախ]] նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը։ Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին։ Կաթողիկոսը ընտրվել է եկեղեցական բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել [[Ամենայն հայոց կաթողիկոս]]ից։ Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք [[Պարտավ]]ը ([[462]] թ.-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ)։ Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել [[Կապաղակ]]ը, [[Ամարասի վանք]]ը, [[Չարեքաբերդ]]ը, [[Գանձակ]]ը, [[Գանձասարի վանք]]ը։
 
[[1240]] թվականից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են [[Հասան-Ջալալյաններ]]ը (իշխանական տոհմ [[Խաչեն]]ում)։ [[14]]-րդ դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Սուրբ Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը]]։ Աղվանից կաթողիկոսությունը (Գանձասարի) տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկըվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը։ Տարբեր ժամանակներում Աղվանից կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոսական թեմեր։ Աղվանից կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։