«Ուտիլիտարիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. === Նորմատիվ քաղաքական տեսություն === Նորմատիվ քաղաքական տեսությունը ներկայացնում է այն, ինչ պետք է լ...
(Տարբերություն չկա)

17:45, 17 Հունիսի 2012-ի տարբերակ

Նորմատիվ քաղաքական տեսություն

Նորմատիվ քաղաքական տեսությունը ներկայացնում է այն, ինչ պետք է լինի քաղաքական կյանքում: Նա իր արտահայտությունը գտնում է վերացական, բարոյական քննարկումներում, սակայն չի հրաժարվում նաև քննարկել քաղաքական ինստիտուտներն ու կոնկրետ քաղաքականությունը: Եթե փիլիսոփայական տեսանկյունից նորմատիվ քաղաքական տեսությունը ձևավորում և կառուցում է բարոյական կանոններ, ապա կիրառական իմաստով, նա խոսում է բարոյական դեղատոմսեր օգտագործելու հնարավորության մասին քաղաքական պրակտիկայում: Արմատական պոզիտիվիստների կողմից այս տեսությունը լուրջ քննադատության արժանացավ, քանի որ նրանք մերժում են բարոյականության մասին քննարկումների նշանակությունը քաղաքական կյանքում: Հասկանալի է, որ պոզիտիվիզմի վերելքի ժամանակ նորմատիվ քաղաքական տեսությանը գրեթե տեղ չէին տալիս, սակայն 1970-ականներից վերջինս իրական վերածնունդ ապրեց: Նորմատիվ քաղաքկան տեսությունը քաղաքական ինստիտուտների մասին մտորումների միջոց է` հատկապես այն ինստիտուտների, որոնք կապված են իշխանության հետ, ինչպես նաև` անհատների վերաբերմունքն է ինստիտուտների նկատմամբ: Նա զբաղվում է եղած քաղաքական կարգի կամ նրա այլընտրանքների օրինականացմամբ: 1970-ականներից հետո նորմատիվ քաղաքական տեսությունը բաժանվեց 2 հոսանքի: Մեկը գլխավորապես զբաղվում է կարգված արդարությամբ, ազատության ու արդարության փոխհարաբերությունների խնդիրներով: Մյուս հոսանքը գլխավորապես հետաքրքրվում է այնպիսի ինստիտուտի նպատակներով և գործունեությամբ, ինչպիսին է պետությունը: Այս հոսանքների ներկայացուցիչները հետևյալ հարցերն են ուսումնասիրում` ինչու մենք պետք է ենթարկվենք օրենքներին, որ դեպքերում է արդյոք օրինական քաղաքացիական անհնազանդությունը:

Ուտիլիտարիզմ

Ուտիլիտարիզմը առաջին հերթին կապված է Դեյվիդ Հյումի, Երեմիա Բենտամի և Ջոն Ստյուարտ Միլլի անունների հետ: Որպես քաղաքական փիլիսոփայություն` այն ենթադրում է, որ առավել գերադասելի է քաղաքական-սոցիալական այնպիսի կազմակերպություն, որն առավելագույն օգուտ է բերում: Ուտիլիտարիզմը քաղաքական և բարոյական փիլիսոփայություն է, որը մարդկային արարքների բարոյականության և չափորոշիչների հիմքը համարում է օգուտը: Ավելի լայն իմաստով, դա մի տեսություն է, որը ցանկացած քաղաքական հարցի լուծումը փորձում է գնահատել նրա հետևանքների տեսանկյունից: Այդ դեպքում օգուտը համարվում է միակ կամ հիմնարար արժեք: Հենց օգուտն է, որ իմաստավորում է մեր բոլոր գործողությունները, իսկ մնացածները ինստրումենտալ արժեք ունեն: Ուտիլիտարիստներին բնորոշ է մաքսիմալիզմի սկզբունքը, ուստի այդ տեսության հոսանքները հիմնականում տարբերվում են <<օգուտ>> հասկացության իմաստի ներկայացմամբ: