«Միհրան Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
 
== Մարզական գործունեություն ==
Միհրան Հարությունյանը Մոսկվայում սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով [[ԽՍՀՄ]] վաստակավոր մարզիչ [[Արամ Սարգսյան (մարզիչ)|Արամ Սարգսյանի]] առաջնորդության ներքո։ 2006 թվականին դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող։ 2008 և 2009 թվականին արժանացել է մեդալների աշխարհի պատանեկան առաջնություններում<ref name="golosarmenii1"/>։
 
2011 թվականին [[Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնություն 2011|Ռուսաստանի առաջնությունում]] նվաճել է արծաթե մեդալ և հաղթել է [[Իսպանիա]]յում և [[Շվեդիա]]յում միջազգային մրցաշարերի ժամանակ։ 2012 թվականին արժանացել է Ռուսաստանի չեմպիոնի կոչմանը։ Չնայած այս հաջողություններին՝ Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմը հնարավորություն չի տվել Միհրան Հարությունյանին մասնակցելու 4 մրցաշարերից որևէ մեկին, որոնք [[Ամառային օլիմպիական խաղեր 2012|Լոնդոնում օլիմպիական խաղերին]] մասնակցելու արտոնագիր էին տալիս, իսկ այն մասնակիցներին, որոնց այս հնարավորությունը տրվեց, չկարողացան ստանալ Ռուսաստանի համար օլիմպիական արտոնագիր մինչև 66 կգ քաշային կարգում<ref name="golosarmenii1"/>։