«Բարբարա Թաքման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Բարբարա Վերթհայմ Թաքման''' ({{lang-en|Barbara Wertheim Tuchman}}, {{ԱԾ}}), ամերիկացի գրող և պատմաբ...»:
(Տարբերություն չկա)

08:18, 6 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Բարբարա Վերթհայմ Թաքման (անգլ.՝ Barbara Wertheim Tuchman, հունվարի 30, 1912(1912-01-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - փետրվարի 6, 1989(1989-02-06)[1][2][3][…], Գրինվիչ[6][7]), ամերիկացի գրող և պատմաբան: Պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր է. Օգոստոսյան թնդանոթներ (1963, բեսթսելլեր` Առաջին համաշխարհային պատերազմի նախադրյալների մասին) և «Սթիլուելն ու ամերիկյան փորձը Չինաստանում, 1911-1945» (1972, Ժոզեֆ Սթիուելի կենսագրությունը) գրքերի համար[14]:

Բարբարա Թաքման
անգլ.՝ Barbara Wertheim Tuchman
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1912(1912-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Մահացել էփետրվարի 6, 1989(1989-02-06)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ[6][7]
ԳերեզմանTemple Israel Cemetery[8]
Քաղաքացիություն ԱՄՆ[9][10]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ռեդկլիֆ քոլեջ (1933) և Օհայո նահանգի համալսարան
ԵրկերStilwell and the American Experience in China, 1911-45? և Օգոստոսյան թնդանոթներ[11]
Մասնագիտությունլրագրող, պատմաբան, գրող և կենսագիր
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Ծնողներհայր՝ Maurice Wertheim?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներJessica Mathews?
 Barbara Tuchman Վիքիպահեստում

Կենսագրություն

Բանկիր Մորիս Վերթհայմի և նրա առաջին կնոջ` Ալմա Մորգենթաուի աղջիկն է: Օսմանյան կայսրությունում Վուդրո Վիլսոնի դեսպան Հենրի Մորգենթաու ավագի թոռն է: Նրա հայրը ԱՄՆ-ի գոյություն ունեցող ամսագրերից հնագույն` 1865 թվականին հիմնադրված «The Nation»-ի սեփականատերն էր, Հրեական համաշխարհային վեհաժողովի նախագահը, հայտնի կոլեկցիոներ և «Գիլդիա» թատրոնի հիմնադիրը[15]:

Երիտասարդ տարիներին Վերթհայմը հետաքրրքվում էր Լյուսի Ֆիչ Պերկինսոնի, Ջորջ Հենթիի, Ջեյմս Վոլֆի գրքերով և Ալեքսանդր Դյումայի պատմավեպերով[15]: Սովորել է Ուոլդեն մասնավոր դպրոցում, Մանհեթենում[16]: 1933 թվականին արվեստի բակալավրի դիպլոմ է ստացել Քեմբրիջի Ռեդքլիֆ քոլեջում (1999 թվականից մտնում է Հարվարդի համալսարանի կազմի մեջ), որտեղ պատմություն և գրականություն է ուսումնասիրել:

Ավարտելուց հետո աշխատել է Նյու Յորքի Խաղաղօվկիանոսյան հետազոտությունների ինստիտուտում` 1934-1935 թվականներին մեկ տարի անցկացնելով Տոկիոյում և մեկ ամիս` Չինաստանում` նախքան Անդրսիբիրյան մայրուղով, Մոսկվայով և Փարիզով ԱՄՆ վերադառնալը[15]: Նա նաև եղել է «The Nation» թերթի թղթակիցը Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, այցելել է Վալենսիա և Մադրիդ[17]:

Դրանից հետո նա գրել է իր առաջին` «The Lost British Policy: Britain and Spain Since 1700» գիրքը, որը հրատարակվել է 1938 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թաքմանն աշխատել է Ռազմական տեղեկատվության գրասենյակում: Պատերազմից հետո Թաքմանը երեխաներ է դաստիարակել` բազային հետազոտություններ հավաքելով իր աշխատության համար, որը հրատարակվել է 1956 թվականին, «Bible and Sword: England and Palestine from the Bronze Age to Balfour» գրքի տեսքով:

1980 թվականին ընտրվել է որպես Ջեֆերսոնի դասախոսությունների դասախոս:

1940 թվականից ամուսնացած է եղել Լեսթեր Թաքմանի (1904-1997) հետ, որը բժիշկ էր, հետազոտող և բժշկական գիտությունների պրոֆեսոր[18]. Три дочери, одна из которых — Джессика Мэтьюз[19]:

Բարբարա Թաքմանը մահացել է 1989 թվականի փետրվարի 6-ին, Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում:

 
Ուիլյամ Շիրեր (ձախ), Բարբարա Թաքմանը և Ջոն Էյզենհաուեր

Գրքեր

  • Европа перед катастрофой. 1890—1914 = The Proud Tower: A Portrait of the World Before the War, 1890–1914. — Аст, 2016. — 640 с. — ISBN 978-5-17-098818-1.
  • The March of Folly: From Troy to Vietnam / By Barbara W. Tuchman (New York: Knopf, 1984).(անգլ.)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dreifus E. Tuchman, Barbara Wertheim (30 January 1912–06 February 1989), Pulitzer Prize-winning historian and writer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1400878
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Barbara Tuchman Dead at 77; A Pulitzer-Winning Historian // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1989. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 https://writersalmanac.publicradio.org/index.php%3Fdate=2012%252F01%252F30.html — 2012.
  6. 6,0 6,1 6,2 Timeline 1989
  7. 7,0 7,1 7,2 Barbara W. Tuchman - Autograph
  8. Find A Grave — 1996.
  9. Tuchman, Barbara Wertheim
  10. Scanlon J., Cosner S. American Women Historians, 1700s-1990s: A Biographical DictionaryGreenwood Publishing Group, 1996. — 304 p. — ISBN 978-0-313-29664-2, 978-1-56750-917-5
  11. https://www.pulitzer.org/winners/barbara-w-tuchman
  12. https://www.nationalbook.org/books/a-distant-mirror-the-calamitous-14th-century/
  13. 13,0 13,1 https://www.pulitzer.org/prize-winners-by-category/223
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ReferenceA» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. 15,0 15,1 15,2 Oliver B. Pollack, «Barbara W. Tuchman (1912—1989)» // Paula E. Hyman and Deborah Dash Moore (eds.), Jewish Women in America: An Historical Encyclopedia: Volume II, MZ. New York: Routledge, 1997; pp. 1414—1416.
  16. Douglas Martin /06/23/nyregion/walden-school-at-73-files-for-bankruptcy.html Walden School, At 73, Files for Bankruptcy, The New York Times , June 23, 1987
  17. html Barbara Tuchman Dead at 77; A Pulitzer-Winning Historian. The New York Times, February 7, 1989.
  18. The New York Times: Lester Tuchman, Internist and Professor, 93
  19. Res = 9E05E2D81E3FF93AA25751C1A961958260 & scp = 1 & sq = Lester + Tuchman & st = nyt «Lester Tuchman, Internist and Professor, 93». New York Times. 1997-12-19. Վերցված է 2012-11-27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)