«Ահմեդ-Ջևդեթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Պետական պաշտոնական գործունեություն ==
Մասնագիտական որակավորում ստանալուց հետո Ահմեդ Ջևդեթը կապ հաստատեց Մուսթաֆա Ռաշիդ փաշայի հետ, ովորը նոր էր ստանձնել մեծ վեզիրի պաշտոնը։ Այս ծանոթությունը խոր հետք թողեց Ահմեդի վրա։ Սակայն Մուսթաֆա Ռաշիդն այդ ընթացքում ձգտում էր դառնալ ուլամայի անդամ և շատ ժամանակ չէր կարող տրամադրել՝ Ահմեդին իսլամական կրոնական օրենքները սովորեցնելու համար, որով նա կարող էր խուսափել խնդիրներներից, երբ ներկայացվեր բարեփոխումների ծրագիրը։ Ահմեդը նաև զգում էր մի այնպիսի անձնավորության կարիքը, ով պարզ կերպով և կամավոր իր հետ կքննարկեր առկա խնդիրները։ Ահմեդը Մուսթաֆայի տանը նշանակվում է իբրև նրա երեխաների դաստիարակ և մնում այդ պաշտոնին մինչև 1858 թվականը, երբ մահացավ Մուսթաֆա Ռաշիդը։
 
[[Պատկեր:Abdullah frères - Sulemaniye camii, Istanbul.jpg|thumb|450px|ձախից|[[Ստամբուլ]]ը 19-րդ դարում:]]
Ահմեդ Ջևդեթի նոր ծանոթությունն ու կապը բարեփոխումների կողմնակիցների միության հետ նոր գաղափարներ հաղորդեց նրան, որոնք գալիս էին բյուրոկրատիայի և քաղաքականության աշխարհից։ Անգամ չնայած Ահմեդը պահպանում էր կապը ուլեմայի հետ, որ հաստատել էր 1866 թվականից, սակայն նա այժմ հանդես էր գալիս որպես բյուրոկրատ՝ զբաղվելով կրթական և գավառների բարեփոխումների խնդիրներով (Թանզիմաթ)։ 1850-51 թվականներին Մուսթաֆա Ռաշիդը նրան նշանակել էր մի դպրոցի տնօրեն, որը պաշտոնապես հաստատված էր վերապատրաստելու ուսուցիչներին՝ նոր աշխարհիկ կրթական համակարգի համար։ Նա նաև Կրթության հանձնաժողովի գրագրության պետն էր, որը մշակում էր նոր օրենքներ ու կանոնակարգեր՝ աշխարհիկ դպրոցների համար։ Լինելով պետական բարձրաստիճան անձնավորություն, Ահմեդ Ջևդեթը մոտիկից և ակտիվորեն մասնակցում է XIX դարի պետական-վարչական, քաղաքական-դիվանագիտական, մշակութային և կրթական գործերին։ Միայն նրա ծառայությունների և վարած պաշտոնների թվարկումը ցույց է տալիս, թե որքան ընդարձակ և բազմակողմանի է եղել Ջևդեթ փաշայի գործունեության պետական ասպարեզը։ Մոտ 50 տարի նա ծառայել է պետական բարձր կառույցներում։ Վալիի պաշտոնով նա ծառայել է [[Ադանա]]յում, [[Հալեպ]]ում, [[Մարաշ]]ում և [[Սիրիա]]յում։ Վարել է մի շարք նախարարություններ՝ Հանրային կրթության (4 անգամ), ԱրդարաատությանԱրդարադատության (դարձյալ 4 անգամ), Ներքին գործերի և Առևտրի։ Ջևդեթ փաշայի պետական ծառայությունների մեջ կարևոր տեղ էր բռնում նրա մասնակցությունը տարբեր վարչական-օրենսդրական հանձնաժողովների և խորհուրդների մեջ՝ երկրում ռեֆորմներ (բարեփոխումներ) մտցնելու առթիվ (Թանզիմաթի նախապատրաստությունները)։ Այդ բոլոր պատասխանատու աշխատանքները չեն խանգարել նրան զբաղվել նաև գրականությամբ։ Ունի բանաստեղծություններ, լեզվի և քերականության վերաբերող աշխատություններ և այլն։
 
== Ահմեդ Ջևդեթի պատմագրությունը ==
Տող 18.
 
== Ջևդեթ փաշան՝ հայերի մասին ==
Ջևդեթ պաշանփաշան, իր պատմության ընթացքում, տարբեր առիթներով բազմաթիվ անգամ անդրադառնում է հայ ժողովրդին՝ ռուս-թուրքական, թուրք-պարսկական պատերազմների կամ թուրք-վրացական հարաբերությունների մասին գրելիս։ 1778 թ. դեպքերից խոսելիս, Ջևդեթը գրում է.
 
{{քաղվածք|Օսմանյան պետության քրիստոնյա հպատակներից հայ ազգը, հույն և կաթոլիկ դավանանքներից տարբեր, հատուկ ծիսակատարություն է ունեցել և մինչև 1040 թվականը (1630 թ.) նրանց միջև այլ դավանանք հայտնի չի եղել: Սակայն ֆրանսիացի (ֆրանկ) վարդապետները շրջելով հայերի մեջ, կարողացան նրանց մի մասին ընդունել տալ Հռոմում՝ Պապի հոգևոր իշխանության տակ գտնվող կաթոլիկական դավանանքը։