«Kent»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ապրանքանիշ|անուն=Kent|հիմնադիր=Lorillard|պատկերանիշ=Kent logo navy.png|պատկեր=Kentultr...»:
(Տարբերություն չկա)

18:21, 4 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Քենթ (Kent), ծխախոտի Ամերիկյան ապրանքանիշ, որը արտադրվում է R. J. Reynolds Tobacco ընկերության կողմից՝ ԱՄՆ-ում և British American Tobacco ընկերության կողմից՝ ամենուր[1]։

Kent
Изображение логотипа
Ապրանքի տեսակծխախոտ
Օգտագոտծման սկիզբ1952-04-19 (72 տարի առաջ)
ՇուկաներՏես Markets
ԱրտադրողBritish American Tobacco
R.J. Reynolds
ԵրկիրԱՄՆ
ՀիմնադիրLorillard
Կայքbat.com/brands

Պատմություն

Kent ապրանքանիշի թողարկումն սկսվել է 1952 թվականի մարտին ամերիկյան Lorillard ընկերության կողմից։ Դրանք երկար ու թանկ ծխախոտներ էին՝ փափուկ տուփի մեջ, որոնք ավանդական էին 1950-ականների Ամերիկայի համար։ Ապրանքանիշն անվանակոչվել է ընկերության այն ժամանակվա տիրոջ՝ Հարբերտ Քենթի պատվին[2][3]։

1952 թվականին «Kent» ծխախոտներում առաջին անգամ կիրառվել են զտիչներ։

1952 թվականի մարտից մինչև 1956-ի մայիսն ընկած շրջանում «Kent» ծխախոտի զտիչները կազմված էին ասբեստի տարաձևություններից, այժմ օգտագործվում են ածխային զտիչներ[4][5]։

Ապրանքանիշը պատկանում է British American Tobacco ընկերությանը։

«Kent» ծխախոտի տեսակներ

 
Տեսակի անվանում Փաթեթավորում Խեժի պարունակությունը 1 մգ ծխախոտում Նիկոտինի պարունակությունը 1 մգ ծխախոտում
Kent HD Futura 8 Ստանդարտ չափի, սպիտակ-կապույտ 8 0.7
Kent HD Spectra 6 Ստանդարտ չափի, սպիտակ-երկնագույն 6 0.5
Kent HD Neo 4 Ստանդարտ չափի, սպիտակ-արծաթափայլ 4 0.4
Kent HD Infina 1 Ստանդարտ չափի, սպիտակ-մոխրագույն 1 0.1
Kent Nanotek Blue Բարակ, սև՝ կապույտ շերտագծով 6 0.5
Kent Nanotek Silver Բարակ, սև՝ մուգ մոխրագույն շերտագծով 4 0.4
Kent Nanotek White Բարակ, սև՝ սպիտակ շերտագծով 1 0.1
Kent iSwitch (նախկինում Convertibles) Ստանդարտ չափի, հայելային փիրուզագույն 4 0.3
Kent HDi Blue, արծաթափայլ փաթեթ՝ կապույտ շերտագծով Ստանդարտ երկարության, դեմի-սլիմս (երեք բաժանմունքանոց զտիչ-մունդշտուկ) 6 0.5
 

Նախկինում ծխախոտները թողարկվում էին նաև մենթոլով երեք տեսակով, խեժի և նիկոտինի համապատասխան չափաբաժնիններով որոնք ցուցադրված են աղյուսակում։

2006 թվականին տեղի ունեցավ ռեբրենդինգ, մշակվեց փաթեթների նոր դիզայն։

2010 թվականին մեկնարկեց ռուսական շուկայի համար նոր արտադրանք՝ Kent Convertibles։ Այս ապրանքանիշի ծխախոտի զտիչը կիսով չափ կազմված է ածխային մասից և կիսով չափ՝ ացետատներից, որոնց ներսում կա թարմացնող համով ժելատինային պարկուճ։ Ծխելիս զտիչի վրայի պատկերանիշին սեղմելն ակտիվացնում է պարկուճը, որը ծխախոտի համը փոխում է մենթոլի նման թարմեցնող անանուխի համի։

2013 թվականին թողարկվեց ակտիվացող պարկուճի համով ևս մեկ տարբերակ՝ Kent iMix-ը։

Ծանոթագրություններ

  1. «British American Tobacco - Our brands». Bat.com. Վերցված է Նոյեմբերի 4, 2020-ին.
  2. «Kent cigarettes. History and Reviews». Cigsspot.com. Նոյեմբերի 4, 2020. Վերցված է Նոյեմբերի 4, 2020-ին.
  3. Unisex против мачо. Как ВАТ спасла замок Kent от ковбоя Marlboro | Статьи | Advertology.Ru
  4. «Crocidolite asbestos fibers in smoke from original Kent cigarettes». Cancer Research. 55 (11): 2232–5. Մարտի 3, 1995.
  5. «Asbestos Cigarette Filters - Toxic Usage, Lawsuits & Brands». Asbestos.com. Վերցված է Նոյեմբերի 4, 2020-ին.

Արտաքին հղումներ