→Նոր ժամանակներ
=== Նոր ժամանակներ ===
[[Պատկեր:Yeritzmankantz-Monastery.jpg|մինի|ձախից|[[Երից Մանկանց]] վանքը [[Թարթառ]] գետի հովտում]]
Ջրաբերդի
Եսայու հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել [[Անդրկովկաս]] ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի [[Նադիր շահ]]ից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել [[Գանձակի խանություն]]ում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թ.) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։ Մելիք-Մեջլումը 1796 թ. սպանվել է Գանձակի բերդի պաշտպանության ժամանակ:
|