«Մոնթե Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կրթություն: Կրկնում է
Տող 18.
Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին [[Հայոց ցեղասպանություն|Մեծ Եղեռնից]] փրկված և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] [[Կալիֆոռնիա]]յի [[Վիսեյլիա]] քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է [[Ճապոնիա]]՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր [[ճապոներեն|ճապոներեն լեզվի]] դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է [[Հարավային Կորեա]], աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է [[Վիետնամ]], ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
 
20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի [[Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի)|Բերկլիի համալսարանում]]: Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է [[Օքսֆորդի համալսարան]], սակայն [[Անգլիա]] մեկնելու փոխարեն նա գնում է [[Արևմտյան Հայաստան]], որպեսզի ուսումնասիրի և չափագրի [[Վասպուրական]]ի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։
 
1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու [[Բեյրութ]]ի [[Հայերը Լիբանանում|հայ համայնքի]] ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է [[անգլերեն]]ին, [[ֆրանսերեն]]ին, [[իսպաներեն]]ին, [[իտալերեն]]ին, [[թուրքերեն]]ին, [[պարսկերեն]]ին, ճապոներենին, [[քրդերեն]]ին։
=== Լիբանանի քաղաքացիական պատերազմ ===
1978 թվականի աշնանը մեկնում է [[Իրան]], մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է [[արաբերեն]] և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր [[հայերեն]]ին, [[անգլերեն]]ին, [[ֆրանսերեն]]ին, [[իսպաներեն]]ին, [[իտալերեն]]ին, [[թուրքերեն]]ին, [[պարսկերեն]]ին, [[ճապոներեն]]ին, [[քրդերեն]]ին։