«Մադլեն Ռիֆո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անփ}} '''Մադլեն Ռիֆո''' ({{lang-fr|Madeleine Riffaud}}, {{ԱԾ}}), ֆրանսիական Դիմադրության շարժում (Ֆրանս...»:
(Տարբերություն չկա)

17:15, 2 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ Անփ

Մադլեն Ռիֆո (ֆր.՝ Madeleine Riffaud, օգոստոսի 23, 1924(1924-08-23)[1][2], Արվիլե), ֆրանսիական Դիմադրության շարժման ակտիվ մասնակից, լրագրող, ռազմական թղթակից, բանաստեղծուհի և թարգմանչուհի:

Կենսագրություն

Երիտասարդություն և մասնակցություն Դիմադրության շարժմանը

Մադլեն Ռիֆոն ծնվել է 1924 թվականի օգոստոսի 23-ին, Հյուսիսային Ֆրանսիայի Սոմ գավառի Արվիլյե համայքնում: 1940 թվականին նացիստական Գերմանիայի հարձակումից հետո նա ընտանիքի հետ լքել է հայրենի բնակավայրն ու մեկնել է երկրի հարավ-արևմուտք: Փախստականների շարասյունը, որի մեջ էր նաև Ռիֆոյի ընտանիքը, ռմբակոծվել է գերմանական ինքնաթիռների կողմից:

1942 թվականին Մադլենը տեղափոխվել է Փարիզ և կապ է հաստատել ֆրանսիացի կոմունիստների ընդհատակյա կազմակերպության հետ: Ընդհատակում Մադլենը հայտնի էր «Ռայներ» մականունով (ի պատիվ ավստրիացի գրող Ռայներ Մարիա Ռիլկեի):

1944 թվականի հուլիսի 23-ին Մադլեն Ռիֆոն Սոլֆերինոյի կամրջի վրա գնդակահարել է գերմանական սպայի[3]: Հետապնդման արդյունքում ձերբակալվել է վիշիական ոստիկանության կողմից և հանձնվել է գեստապոյին: Ֆաշիստական գերության մեջ Մադլենը կտտանքների ու ծաղրանքների է ենթարկվել, իսկ փախուստի անհաջող փորձից հետո նրան դատապարտել են մահապատժի: Սակայն օգոստոսի 18-ին նա ազատ է արձակվել գերիների փոխանակման արդյունքում:

Մադլենն արագորեն շարք է վերադարձել և մասնակցել է Փարիզի ապստամբությանը: Նրան տրվել է լեյտենանտի կոչում: Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ֆրանսիացի պարտիզանները Ռիֆոյի հրամանատարությամբ Բելվիլի մոտակայքում գտնվող Ménilmontant երկաթուղային կայարանում գերի են վերցրել վերմախտի 80 զինվոր, ինչպես նաև գրավել են զինամթերքով լիքը գերմանական երկու գնացք[4]:

1945 թվականին Մադկենն ամուսնացել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ Պիեռ Դակսի հետ: Նրանք ամուսնացած են եղել մինչև 1953 թվականը:

Գրքեր

  • Le Poing Fermé (1945)
  • Le Courage D'aimer (1949)
  • Les Carnets de Charles Debarge, documents recueillis et commentés par Madeleine Riffaud (1951)
  • Les Baguettes de Jade (1953)
  • Le Chat si Extraordinaire (1958)
  • Ce que j'ai vu à Bizerte (1961)
  • Merveille et Douleurs : l'Iran (1963)
  • De votre Envoyée Spéciale... (1964)
  • Dans Les Maquis "Vietcong" (1965)
  • Au Nord-Vietnam : écrit sous les bombes (1967)
  • Nguyễn Đinh Thi : Front du Ciel (Mãt trãn trên cao) (1968)
  • Cheval Rouge : Anthologie Poétique, 1939–1972 (1973)
  • Les Linges de la Nuit (1974)
  • On L'appelait Rainer : 1939–1945 (1994)
  • La Folie du Jasmin : poèmes dans la nuit coloniale (2001)
  • Bleuette (2004)

Ծանոթագրություններ

  1. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. Babelio (ֆր.) — 2007.
  3. Выстрел на мосту Сольферино
  4. Paris (France). Direction des affaires culturelles, Paris insurgé, Paris libéré, Paris-Musées, 2006, p. 20

Գրականություն

  • Гальперина Е., Франц. писатели о Вьетнаме, «Нов. мир», 1953, № 10, с. 262—66;
  • Полевой Б., Коллега с соседней скамьи, «Огонек», 1957, № 18, с. 9—12;
  • Евнина Е. М., Совр. франц. роман 1940—1960, М., 1962, с. 488—500;
  • История франц. лит-ры, т. 4, М., 1963, с. 530; Абалкин Н., На добрую память. «Знамя», 1966, № 10, с. 237—39

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Ռիֆո» հոդվածին։