«Լինուքս»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Android Q Beta6 screenshot.png|մինի|[[Անդրոիդ]] օպերացիոն համակարգ]]
 
'''Լինուքս''' ([[անգլերեն]]՝ Linux), [[յունիքս]]անման համակարգչային [[օպերացիոն համակարգ]] որը օգտագործում է [[Լինուքս միջուկ]]։ Այդ օպերացիոն համակարգերից շատերը օգտագործում են նաև [[GNUԳՆՈՒ]] նախագծի շրջանակներում ստեղծված [[համակարգային ծրագիր|համակարգային (սիստեմային) ծրագրերը]]։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի '''Լինուքս'''։ Լինուքսը [[ազատ ծրագրային ապահովում|ազատ ծրագրային ապահովման]] և [[բաց ծրագրային կոդ|բաց կոդով]] ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
 
Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Լինուքսը չունի մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ բաշխումները (distributions)։
 
'''ԳՆՈՒ/Լինուքս''' բաշխումների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և [[կիրառական ծրագրեր|կիրառական]] ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։
 
Ի սկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից [[անձնական համակարգիչ]]ների վրա Լինուքսը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են [[IBM]], [[Hewlett-Packard]], [[Օրաքլ]], [[Ամազոն (ընկերություն)|Ամազոն]], [[Dell]], [[Գուգլ]], [[Մայքրոսոֆթ]] և [[Red Hat]] դառնալով հայտնի ՕՀ սերվերների համար։
 
2006 թ. աշնան տվյալներով<ref>{{ cite web | title = Rackspace Most Reliable Hoster in September | url = http://news.netcraft.com/archives/2006/10/07/rackspace_most_reliable_hoster_in_september.html | publisher = Netcraft | date = [[Հոկտեմբեր 7]] [[2006]] | accessdate = 2006-11-01 }}</ref>, հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերություններից մոտ 90%-ի սերվերներն այսօր աշխատում էին Լինուքս ՕՀ-ի որևէ տարբերակով<ref>Top500.org [http://www.top500.org/overtime/list/32/os Top500 OS chart], վերցված է 31 հոկտ․ 2010 թ․։]</ref>։
 
Լինուքսն ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր պլատֆորմների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ<ref>http://www.freeos.com/articles/4737/</ref>։ Այն օգտագործվում է, [[գերհամակարգիչ]]ներից մինչև [[բջջային հեռախոս]]ները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը։ Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինուքսը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում<ref>{{cite web | url = http://www.cmpnetasia.com/oct3_nw_viewart.cfm?Artid=28468&Catid=8&subcat=79&section=News | title = Red Hat looks to boost channel sales | first = Steven| last = Burke | publisher = CRN|date = [[2006-03-20]] | accessdate = 2006-04-01 }}</ref>։
37 628

edits