«Պավել Անանիկյան»–ի խմբագրումների տարբերություն

(պատկեր+)
[[1955]] թվականին ավարտել է [[Երևանի բժշկական ինստիտուտ]]ի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Անանիկյանի ուսուցիչներն են եղել վիրաբույժներ [[Իվան Գևորգյան]]ը, Ս. Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ<ref>[http://www.med-practic.com/arm/183/profile.html Վիրաբույժ Պավել Անանիկյան]</ref>: 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976-2000 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1976-1998 թվականներին՝ Երևանի գլխավոր վիրաբույժ, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>:
 
1988 թվականից եղել է Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսական բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, [[Հայաստանի նկարիչների միություն|Հայաստանի նկարիչների միության]] անդամ, [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] պատվավոր անդամ<ref>[httphttps://www.moh.am/?section=static_pages#1/index&id=679&subID=652634 «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ]</ref>:
 
== Ստեղծագործություններ և ճանաչում ==
38 769

edits