«Սու-25»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 10.
| առանձին հոդվածներով տարբերակներ = [[Սու-39]] <br />[[Սու-25ՈՒՏԳ]] <br /> [[Սու-28]]
}}
'''Սու-25''' (ըստ [[ՆԱՏՕ-ի կոդիֆիկացիա]]յի՝ Frogfoot), [[ԽՍՀՄ|խորհրդային]] [[զրահ]]ապատ մինչձայնային [[գրոհիչ]] է, որը նպատակավորված է [[կռվի դաշտ]]ին ցամաքային զորքերի անմիջապես օգնության համար ցերեկը և գիշերը թիրախի վիզուալ տեսողության ժամանակ, ինչպես նաև օրագիշեր յուրաքանչյուր եղանակի պայմաններում նշված [[Աշխարհագրական կոորդինատներ|կոորդինատներով]] օբյեկտների ոչնչացման համար։: [[Ռուսաստան]]յանի զորքերզորքերում ստացել է «Գրաչ» մականունը։
 
Նախատեսված է [[կռվի դաշտ]]ում ցամաքային զորքերի անուղղակի օգնության համար ցերեկային և գիշերային պայմաններում թիրախի ուղղակի տեսանելիության ժամանակ, ինչպես նաև հանձնարարված [[Աշխարհագրական կոորդինատներ|կորդինատներով]] օբյեկտների շուրջօրյա ոչնչացման համար՝ ցանկացած եղանակային պայմաններում։ Սու-25-ն առաջին անգամ օդ է բարձրացել 1975 թ․ փետրվարի 22-ին։ Այս տեսակի ինքնաթիռները շահագործվում են [[1981]] թվականից, մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններում և շահագործվելու են [[Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր|Ռուսաստանի ռազմաօդային ուժերի]] կողմից առնվազն մինչև [[2020]] թ․։<ref name="do2020">[http://www.rian.ru/defense_safety/20081020/153524456.html Штурмовики Су-25 СМ будут находиться в боевом строю ВВС до 2020 года] [[РИАНовости]]</ref> 2009 թ․ հոկտեմբերի 8-ին [[Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն|Ռուսաստանի պաշտպանության նախարարություն]]ը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի համար այս տեսակի գրոհիչների գնման վերսկսման մասին։<ref name="addit_2009">{{cite web|author=|datepublished=2009-10-08|url=http://arms-tass.su/?page=article&aid=76562&cid=44|title=Минобороны дополнительно закупило в этом году на сэкономленные средства 5 боевых самолётов и 5 вертолётов|publisher=ИТАР-ТАСС|accessdate=2009-10-30|lang=ru|description=|archiveurl=|archivedate=}}</ref>.
 
== Պատմություն ==
Գրոհիչի ստեղծման աշխատանքները սկսվել են 1970-ականներին [[Սուխոյ կոնստրուկտորային բյուրո]]յում, երբ պարզ դարձավ, որ 1956 թ․ ընդունված գրոհային ավիացիայի պարզեցման և կործանիչներին և ռմբակոծիչներին դրա գործառույթրերի փոխանցման մասին որոշումը սխալմունք էր։ Ցամաքային զորքերի օժանդակումը ռեակտիվ գերձայնային կործանիչներով ապացուցեցին նման օդային պաշտպանության ոչ պրակտիկ լինելը, որի պատճառը այդ ինքնաթիռների շատ մեծ արագությունն էր։ Օդաչուները չէին հասցնում հայտնաբերել թիրախը, և նրանք ստիպված էին լինում անցնել կրկնակի հարձակման փուլին։ Արագ փոփոխվող մարտական դրությունում կրկնակի գրոհումը ժամանակի կորուստ է և չիրականացված հանձնարարության արդյունք։ Ընդ որում, ՀՕՊ միջոցները հասցնում են վերահսկել ինքնաթիռների հարձակնման տիրույթը։ Ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գրոհիչ-ինքնաթիռ։ Սուխոյ կոնստրուկտորային բյուրոյում ստեղծվեց համախոհների մի խումբ, որն սկզբում կամավորական սկզբունքներով սկսեց աշխատել նոր ինքնաթիռի գաղափարի իրականացման ուղղությամբ։<ref name=":0">Ильдар Бедретдинов. Штурмовик ОКБ П. О. Сухого Су-25</ref> Այդ խմբում Սու-25-ի գլխավոր կոնստրուկտորն էր Т-34 տանկի նախկին հրամանատար, 20-րդ դարի ամենափայլուն ավիակոնստրուկտորներից մեկը՝ Օլեգ Սամոյլովիչը ([[1926]]—[[1999]])։
 
[[1968]] թ․ սկզբին արդեն մշակվել էին նախագծվող ինքնաթիռի նախնական պահանջները․
* անձնակազմի, հիմնական հանգույցների և ագրեգատների լիարժեք պաշտպանություն զրահահար փամփուշտներից և հրթիռների բեկորներից
* Տեղակայում գրունտային թռիչքուղով օդանավակայաններում
* Մարտական թռիչքի պատրաստվելու համար կարճ ժամանակ
* Միջին հմտությամբ թռիչքային անձնակազմի կողմից օդաչուների շահագործման դյուրինություն
 
1968 թ․ մայիսին Պավել Սուխոյին առաջին անգամ ներկայացվեց գրոհիչի նախնական ծրագիրը։ Գլխավոր կոնստրուկտորը հանձնարարեց շարունակել մշակումը և կառուցել ամբողջական չափսերով մակետը։ Նախատիպը կոչվեց մարտադաշտի ինքնաթիռ։<ref name=":0" />
 
Գրոհիչի մշակման ժամանակ անցկացվել են գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքներ 40 թեմաներով, պատրաստվել և փորձարկվել է 600 փորձանմուշ և մակետ։ [[1975]] թ․ փետրվարին գրոհիչի նախատիպը բարձրացավ օդ, իսկ արդեն [[1981]] թ․ մարտից այն համալրեց [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]-ի Ռազմաօդային ուժերը՝ Սու-25 անվամբ։
[[1980]] թ․ ապրիլից Աֆղանստանում մարտական պայմաններում փորձարկվեց երկու Սու-25 գրոհիչ («Ռոմբ» գործողություն)։ Սու-17 ինքնաթիռների պաշտպանության ներքո դրանք ֆուգասային և բետոն խոցող ռումբերով, ինչպես նաև չկառավարվող ավիահրթիռների միջոցով խոցել են թիրախներ՝ իրականացնելով օրը 3-4 թռիչք։ Միայն երկու ինքնաթիռով իրականացվել է 100 փորձնական թռիչք, որոնցից 44-ը՝ մարտական։<ref name=aviapan>Александр Яворский — [http://aviapanorama.su/2001/09/suxie-v-ogne-12/ «Сухие» — в огне] // АвиаПанорама N3, 1999 г.</ref>
 
1981 թ․ հուլիսից մինչև [[1982]] թ․ հոկտեմբերը [[Աֆղանստան]]ում անցկացվեց «Քննություն» գործողությունը (հաճախ հանդիպում է «Ռոմբ-2» անվամբ)։ Սիտալ-Չայսկիի 80-րդ գրոհային գնդում ստեղծվեց 200-րդ գրոհային ավիաէսկադրիլիան (հրամանատար՝ Ա․ Մ․ Աֆանասիև)։ Ողջ ընթացքում էսկադրիլիան իրականացրել է ավելի քան 2000 մարտական թռիչք, օդաչուի սխալի պատճառով կորցվել է [[ինքնաթիռ]]։<ref name=aviapan/><ref>Виктор Марковский — [http://www.airwar.ru/history/locwar/afgan/su25/su25.html Су-25 в Афганистане], Уголок неба, 2004</ref>
 
=== Վերջնական մշակում և արդիականացում ===
[[Պատկեր:Sukhoi Su-25SM «Roman Filipov» 05.jpg|thumb|Սու-25ՍՄ]]
 
Սու-25-ը, ինչպես և Սու-24-ը, աստիճանաբար փոխարինվում է Սու-34 գրոհիչներով։<ref>{{Cite web|url=http://toparmy.ru/rossijskaya-armiya/voyenno-vozdushnyye-sily/su-34-foto-opisanie.html|title=Су 34 фото описание {{!}} Лучшие армии мира Россия стратегия войны вооружение победы конфликты поражения|publisher=toparmy.ru|lang=ru|accessdate=2017-12-07}}</ref><ref>{{Cite web|url=http://aviation21.ru/su-34/|title=Фронтовой бомбардировщик Су-34 {{!}} Авиация России|publisher=aviation21.ru|lang=ru|accessdate=2017-12-07}}</ref> Առաջին երկուսի մարտական հնարավորությունները զգալիորեն ավելի քիչ են, քանի վերջինինը։ Սու-25ՍՄ/ՍՄ3-ի և Սու-24ԶՄ/Մ2-ի մոդեռնիզացված տարբերակները միայն երկարեցնում են սպառազինությունից դրանց դուրս գալը։<ref name="militariorg.ucoz.ru">{{Cite web|url=http://militariorg.ucoz.ru/publ/novosti_mo_i_mvd_rf/na_podkhode_obnovljonnyj_su_25sm3_znamenityj_rossijskij_letajushhij_tank_kardinalno_modernizirovan/12-1-0-61888|title=На подходе обновлённый Су-25СМ3: знаменитый российский «летающий танк» кардинально модернизирован|publisher=militariorg.ucoz.ru|accessdate=2017-12-07}}</ref>Հնարավոր է, որ ներկայումս մշակվող Սու-39-ը դառնա «[[անօդաչու թռչող սարք|ԱԹՍ]]-ներ սպանող» գրոհիչ։ Դրա հիմնական առավելությունն այլ մարտական ինքնաթիռների նկատմամբ ցածր արագությունն է: Դրա շնորհիվ ինքնթիռը երկար ժամանակ կարող է հետապնդել ԱԹՍ-ին և չընկնի անկման մեջ։ Գրոհիչների դերն արդյունավետորեն կարող են կատարել նաև Ми-28 և Ка-52 հարվածային ուղղաթիռները (Ка-52К-ի «Կատրան» կոչվող նավային տարբերակն ունի «Արբալյոտ» ռադիոլոկացիոն կայան, որն ունակ է հրթիռներ ուղղել դասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Դա թույլ է տալիս ուղղաթիռին չմտնել թիրախից 10-20 կմ վրա գտնվող վտանգավոր գոտի, որտեղ այն կարող է խոցվել փոքր հեռավորության ՀՕՊ միջոցների կողմից)։ Սու-35-ը, օրինակ, կարող է 75 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել «[[տանկ]]երի կամ [[Հետևակի մարտական մեքենա|ՀՄՄ]]-ների պես պոտենցիալ թիրախներ»։ Սու-25ՍՄ/ՍՄ3-ի կառավարվող հրթիռի անվանակարգերի ճնշող մեծամասնությունն ունի ոչ ավելի, քան 10 կմ խոցման հեռավորություն, ինչը նշանակում է, որ այն կարող է խոցվել զենիթային հրթիռների կողմից։<ref name="militariorg.ucoz.ru"/> Սու-25ՍՄ3-ի վրա տեղադրված ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «Վիտեբսկ» կայանը ունակ է խոցել թշնամու հրթիռները, սակայն, այնուամենայնիվ, ինքնաթիռը կորցնելու հավանականությունը մեծ է։ Հարվածային ուղղաթիռների կառավարվող հրթիռներն ունեն հեռահարության ավելացման մեծ հնարավորություն, ինչը կրկին վկայում է Սու-25ՍՄ/ՍՄ3 գրոհիչների պիտանի չլինելու մասին։<ref>{{cite web|url=http://www.kbptula.ru/index.php/ru/razrabotki-kbp/mezhvidovye-raketnye-kompleksy/germes-a|title=ОАО «Конструкторское бюро приборостроения» - Гермес-А|publisher=www.kbptula.ru|lang=ru|accessdate=2017-12-07}}</ref>
 
== Մարտական կիրառումներ ==
 
==== [[Աֆղանական պատերազմ (1979-1989)]] ====
1980 թ․ գարնանն [[Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն]]ում չորս Սու-25-ներ անցան փորձարկումներ մարտական պայմաններում։ Դա ինքնաթիռի առաջին փորձարկումն էր մարտական պայմաններում։ 1981 թ․ կեսերին պատերազմին մասնակցեց Սու-25 ինքնաթիռների մեկ էսկադրիլիա, իսկ արդեն 1984 թ․՝ մի ամբողջական գունդ։ Ինքնաթիռը դրսևորեց գրոհիչի լավագույն հատկությունները՝ բարձր կենսունակություն և խուսանավություն։ Թռիչքի հարաբերականորեն ոչ բարձր արագությունը թույլ է տվել ինքնաթիռին հարսնել գերճշգրիտ հարվածներ, որոնցից զուրկ էին կործանիչ-ռմբակոծիչները։ Սու-25-ը դարձավ այս պատերազմի ամենահայտնի ինքնաթիռը։ Թշնամու մոտ «Սթինգեր» տեսակի [[զենիթահրթիռային համալիր]]ի հայտնվելուց և 1987 թ․ օդաչուների առաջին մարտական կորուստներից հետո [[գրոհիչ]]ն արդիականացվեց կենսունակության ավելացման նպատակով։ Միջինում յուրաքանչյուր խոցված Սու-25-ին ընկնում էր 80-90 մարտական վնասվածք, մարտական հանձնարարությունը կատարելուց հետո վերադարձող ինքնաթիռներն ունեին 150 ծակեր (ի տարբերություն այլ ինքնաթիռների, Սու-25-ը 4-6 անգամ ավելի շատ էր դիմանում այդ խոցումներին)։<ref name="arms-expo" /><ref>[http://www.aviapanorama.narod.ru/journal/2002_6/suhie_v_ogne.htm Сухие в огне Александр Яворский. Авиапанорама 2002 № 6]</ref> Պատերազմի կեսերից սկսած [[մոջահեդներ]]ի կողմից կիրառվող «Սթինգեր» տեսակի զենիթահրթիռային համալիրի գործածման պատճառով կորուստները սկսեցին շատանալ։ Համաձայն մի շարք աղբյուրների՝ Աֆղանստանում կործանվեց 23 Սու-25 գրոհիչ և 8 օդաչու,<ref name="arms-expo" /><ref>[http://www.airwar.ru/history/locwar/afgan/su25/su25.html ''Марковский В.'' Су-25 в Афганистане] (отрывок из ранней книги «Жаркое небо Афганистана»)</ref><ref>[wunderwaffe.narod.ru/Magazine/AirWar/95/05.htm Су-25 «Грач». Служба]</ref> ընդ որում նշվում է, որ ինքնաթիռների վառելիքային բաքի պայթյունի կամ օդաչուի մահվան պատճառով դրա կործանման ոչ մի դեպք չի եղել։<ref name="arms-expo">[http://www.arms-expo.ru/site.xp/049049056053124049054052056.html Су-25, «Грач» (Frogfoot), самолёт-штурмовик] {{webarchive|url=https://web.archive.org/web/20090625124420/http://www.arms-expo.ru/site.xp/049049056053124049054052056.html |date=2009-06-25 }}</ref><ref name="марковский">''Марковский В.'' Штурмовик Су-25 в Афганистане. — Экспринт, 2006.</ref>Հետազոտող Վիկտոր Մարկովսկին համարում է այս տվյալները ոչ ամբողջական և, մեջբերելով 40-րդ բանակի ռազմաօդային ուժերի և Թուրքեստանի ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատարական կետի փաստաթղթերը, նշում է 33 գրոհիչների կործանման և 12 օդաչուի մահվան մասին՝ դեռ չհաշված մի քանի ինքնաթիռ, որոնք դուրս են գրվել մարտական և ոչ մարտական վնասվածքների պատճառով։<ref name="марковский" /> Մարկովսկու և Իլդար Բեդրետդինովի, ինչպես նաև մի շարք այլ աղբյուրներում կարելի է գտնել առավելագույնը 34 գրոհիչների կորուստի հանգամանքների նկարագրությունը և 12 զոհված օդաչուների անունները։
 
==== [[Իրան-իրաքյան պատերազմ]] ====
Ինքնաթիռը համալրել է Իրաքի ռազմաօդային ուժերը 1980-ականների երկրորդ կեսին։ Դրանց կիրառման մասին տվյալները հակասական են․ մի աղբյուրի համաձայն՝ Սու-25-ն օգտագործվել է բավական ինտենսիվ կերպով,<ref>[http://www.aviaport.ru/news/2007/01/17/114407.html НеСУщий смерть врагу // АвиаПорт. Дайджест]</ref>, իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ կատարել է ընդամենը մի քանի մարտական թռիչքներ։<ref name="su25world">{{cite web|url=http://www.airwar.ru/history/locwar/xussr/su25/su25_worldwide.html|title=Су-25 в мире}}</ref>Դրանց կիրառման էֆեկտիվության և հնարավոր կորուստների մասին ոչինչ հայտնի չէ։ Առաջին Սու-25-ներն անցել են Իրաքի ռազմաօդային ծառայության սպառազինությունը 1987 թ․ և պատերազմի ավարտին մոտ ժամանակներում իրականացրել են մոտ 900 մարտական թռիչք՝ իրականացնելով Իրաքյան օդային հարձակումների մեծ մասը։ Պատերազմի ավելի ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ իրաքյան Սու-25-ներն իրականացրել են օրական 15 մարտական թռիչք։ Գրանցվել է նաև միջադեպ, երբ իրաքյան Սու-25-ը խոցվել է արանական «Խոկ» «երկիր-օդ» տեսակի հրթիռի կողմից, սակայն օդաչուն հասցրեց կատապուլտ լինել։ Սա իրաքյան Սու-25-ի խոցման միակ հաստատված դեպքն է։ Պատերազմից հետո [[Սադդամ Հուսեյն]]ը պարգևատրեց բոլոր օդաչուներին երկրի բարձր մարտական պարգևներով։
 
==== [[Անգոլայի քաղաքացիական պատերազմ]] ====
1980-ական թվականների վերջերին [[Անգոլա]]յի ռազմաօդային ուժերը ստացան Սու-25-ների ոչ մեծ խմբաքանակ և կիրառեցին դրանք Անգոլայի ամբողջությամբ անկախացման ազգային միություն (ՈՒՆԻՏԱ) ստորաբաժանումների դեմ 1990-ական թվականների ընթացքում։
 
==== [[Իրաք-քուվեյթյան պատերազմ]] ====
[[Իրաք]]ի ռազմաօդային ուժերը Սու-25 գրոհիչները չեն մասնակցել ռազմական գործողություններին, բայց ունեցել է մարտական կորուստներ։ Դաշնակցային ուժերի գերակայությունն այնքան մեծ է եղել, որ իրաքյան Սու-25-ներին անգամ չի հաջողվել օդ բարձրանալ։ [[1991]] թ․ հունվարի 25-ին Իրաքի ՌՕՈՒ-ի 7 Սու-25-ներ [[Իրաք]]ից հեռացան [[Իրան]], որտեղ ներառվեցին Իրանի ՌՕՈՒ-ի անձնակազմում։ Երկու Սու-25 խոցվել է ամերիկյան F-15 կործանիչի կողմից դեպի Իրան թռիչքի ժամանակ։ Խոցված Սու-25-ներն ընկել են անապատում՝ Իրանի պետական սահմանի մոտ։ Դա եղել է ողջ պատերազմում իրաքյան Սու-25-ների միայն օդային մարտը։ Ընդհանուր առմամբ Իրաքը կորցրել է 31 Սու-25 գրոհիչ։<ref>{{cite web|url=http://www.globalsecurity.org/military/world/iraq/air-force-equipment-intro.htm|title=Iraqi Air Force Equipment|lang=en}}</ref><ref>[http://airwar.ru/history/locwar/persg/poteriiraq/poteri_iraq.html Потери ВВС Ирака за 1988 — 91 гг.]</ref>
[[Պատկեր:Iraqi Su-25 - Gulf War 1991.jpg|thumb|250px|Հակաիրաքյան դաշինքի ավիացիայի կողմից ոչնչացված իրաքյան Սու-25-ը]]
 
==== [[Տաջիկստանի քաղաքացիական պատերազմ]] ====
Հակամարտության ընթացքում մասնակցել են [[Ռուսաստան]]ի և [[Ուզբեկստան]]ի ՌՕՈՒ-ների Սու-25-ները։
 
==== [[Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993)]] ====
[[Պատկեր:Sukhoi Su-25SM3.webm|300px|мини|[[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի]] ՌՕՈՒ-ի 368-րդ գրոհային ավիացիոն գնդի Սու-25ՍՄ3-ը, 2020 թ․ փետրվարի 20]]
Պատերազմի ընթացքում Վրաստանի ՌՕՈՒ-ն կիրառել է Սու-25 գրոհիչներ, ընդ որում դրանցից մի քանիսը խոցվել են աբխազական ՀՕՊ-ի կողմից։ Վրաստանի ՌՕՈՒ-ի Սու-25-ը խոցվել է 1993 թ․ հուլիսի 4-ին «Ստրելա-3» տեսակի զենիթահրթիռային համալիրի կողմից, իսկ մյուս Սու-25-ը խոցվել է ոչ թշնամական ЗУ-23-2 զենիթային կայանքի կողմից, 1993 թ․ հուլիսի 13-ին Սու-25 խոցվել է նաև 9К32 «Ստրելա-2» տեսակի զենիթահրթիռային համալիրի կողմից։ Հայտնի է միայն մեկ դեպք, երբ պատերազմին մասնակցել է Ռուսաստանի ՌՕՈՒ-ի գրոհիչը։<ref>[http://www.airbase.ru/hangar/russia/soukhoi/afterwar.htm Послевоенная война Сухого] {{V|9|11|2012}}</ref>
 
==== [[Արցախյան ազատամարտ]] ====
Սու-25 եղել է Արցախյան ազատամարտում օգտագործված առաջին ռազմական ինքնաթիռը։ 1992 թ․ ապրիլին Ռուսաստանի ՌՕՈՒ-ի ադրբեջանական ծագումամբ օդաչու Վագիֆ Կուրբանովը քշեց գրոհիչը դեպի Ադրբեջան և իրականացրեց մարտական թռիչքներ մինչև չխոցվեց։<ref>{{cite web
|url = http://www.vorkuta.ru/shado/Avia/Konflicts/arm.htm
|title = Авиация в Армяно-Азербайджанском конфликте
|deadlink =yes
|archiveurl = https://web.archive.org/web/20040504173308/http://www.vorkuta.ru/shado/Avia/Konflicts/arm.htm
|archivedate = 2004-05-04
}}</ref>. Ավելի ուշ Ադրբեջանը ստացավ ևս մի քանի ինքնաթիռ։ Պատերազմի ավարտին հայկական կողմը նույնպես օգտագործում էր այդ գրոհիչները։ Ընդհանուր առմամբ ողջ պատերազմի ընթացքում [[Ադրբեջան]]ը կորցրեց 7 Սու-25, իսկ [[Հայաստան]]ը՝ 1։<ref>[http://skywar.ru/karabakhinc.html Инциденты в Карабахе]</ref>.
 
==== [[Չեչնիայի առաջին պատերազմ]] ====
Սու-25-ը ակտիվ օգտագործվել է Չեչնիայում ռազմական գործողությունների ընթացքում։ Առաջին հարվածները հասցվել են [[Խանկալային օդանավակայան]]ին չեչենական խմբերի հսկողության տակ հայտնված ավիացիայի հետ միասին։ Ոչնչացվեց ավելի քան 200 Aero L-29 Delfin և Aero L-39 Albatros ինքնաթիռներ։ 1995 թ․ հունվարի 17-18-ը ռուսական Սու-25-ները հարվածներ հասցրին Դուդաևի պալատին, որի արդյունքում միայն ստորգետնյա բունկերում սպանվեց ոչ քիչ, քան 130 ահաբեկիչ։ Գրոհիչներն ավելի ինտենսիվ գործեցին 1995 թ․ ձմռանն ու գարմանը, իսկ հետագայում հուլիսյան զինադադարից հետո գործածվել են հազվադեպ։ Մարտական կորուստները կազմել են 5 ինքնաթիռ (4-ը խոցվել, իսկ 1-ը դուրս է գրվել մարտական վնասվածքների պատճառով)։<ref>См. [[Список потерь российской авиации в Первой чеченской войне|подробнее]].</ref>Չնայած ռազմական բարձր կենսունակությանը՝ մեկ Սու-25 ինքնաթիռ ջարդվել է ДШК տեսակի մեծ տրամաչափի հաստոցավոր գնդացիրից վարվող թշնամական կրակից հետևանքով, որի արդյունքում օդաչուն մահացել է։<ref>[http://foxbatavia.narod.ru/article/chech/cech_7.htm Вячеслав Кондратьев. Грозное небо над Чечнёй]</ref><ref>[http://www.airwar.ru/history/locwar/chechnya/av1/av1.html Российская авиация в Чеченской войне]</ref>
 
==== [[Կոնգոյի պատերազմ (1997—2002 թթ․)]] ====
[[1999]] թ․ [[Կոնգոյի Հանրապետություն|Կոնգոյի Ժողովրական Հանրապետություն]]ը գնեց 8 ինքնաթիռ։ Երկրի ՌՕՈՒ-ում վերապատրաստված ազգային օդաչուների բացակայության պատճառով թռիչքներն իրականացվում էին [[Ռուսաստան]]ից, [[Ուկրաինա]]յից և [[Բելառուս]]ից վարձկան օդաչուների կողմից։<ref name="su25world" />
 
==== [[Եթովպա-էրիթրեական պատերազմ]] ====
Պատերազմող երկու կողմերն էլ ռազմական գործողությունների երրորդ փուլում [[2000]] թ․ մայիս-հունիս ամիսներին օգտագործել են Սու-25 գրոհիչներ։ Սու-25 գրոհիչներն օգտագործվել են Եթովպիայի ՌՕՈՒ-ի կողմից էրիտրեական թիրախներին հարվածելու նպատակով։ 2000 թ․ մայիսի 15-ին Էրիտրեայի ՌՕՈՒ-ի [[Միկոյան ՄԻԳ-29]] տեսակի կործանիչը խոցեց եթովպական Սու-25-ին, որի հետևանքով օդաչուն զոհվեց։ Նշվում է նաև, որ եթովպական գրոհիչներն օգտագործել են Х-25 և Х-29 կառավավրող հրթիռներ։
 
==== [[Չեչնիայի երկրորդ պատերազմ]] ====
Սու-25-ներն ակտիվորեն կիրառվել են վերգետնյա ստորաբաժանումներին անուղղակի ավիացիոն օժանդակություն ցուցաբերելու նպատակով և իրականացրել են «ազատ որսի» թռիչքներ։ Գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազեց 2000 թ․ գարնանը ռազմական գործողությունների հիմնական փուլի ավարտից հետո։ 2001 թ․ կեսերին խոցվել էր 6 [[գրոհիչ]]։<ref>{{cite news| url=http://www.memo.ru/hr/hotpoints/N-Caucas/ch99/010616/k0616e.htm | title=“Грачей” сгубили чеченские горы | date=2001-06-16 | first=Сергей | last=Дюпин | publisher=Коммерсантъ | accessdate=2008-07-20}}</ref>
 
==== Մակեդոնա-ալբանական պատերազմ ====
Ռազմական գործողությունների ընթացքում մակեդոնիայի ՌՕՈՒ-ն անուղղակի կերպով Ուկրաինայից ստացավ մի քանի գրոհիչներ։ Դրանք օգտագործվեցին 2001 թ․ հունիսի 24-ին մակեդոնական ՌՕՈՒ-ի կողմից ալբանական զինյալների դիրքերին հարվածելու նպատակով։ Ավելի հաջող գործողություն անցկացվեց 2001 թ․ օգոստոսի 10-ին Ռադուշա գյուղում, երբ Սու-25-ներն գրոհեցին ալբանացի զինյալներին, որոնք նախորդ երկու օրերի ընթացքում դարանակալություն էին կազմակերպել՝ սպանելով 16 մակեդոնացի զինվորի։
 
==== Ֆրանս-իվուարական հակամարտություն ====
նոյեմբերի 6-ի ցերեկը [[Կոտ դ'Իվուար]]ի ՌՕՈՒ-ին պատկանող Սու-25 ինքնաթիռը գրոհեց ֆրանսիական խաղաղապահ զորախմբին, որի արդյունքում մահացան 9 խաղաղապահ, վիրավորվեցին 31 հոգի։ Մահացավ նաև 1 ամերիկացի։ Մի քանի ժամից ֆրանսիական ավիացիան կիրականացրեց պատասխան թռիչք Յամուսուկրո օդանավակայանի վրա և գետնին ոչնչացրեց երկու Սու-25-ները։
 
==== [[Ռուս-վրացական պատերազմ]] ====
Պատերազմի ընթացքում գրոհիչներն ակտիվորեն օգտագործվել են [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի ՌՕՈՒ-ների կողմից։ Կիրառվել են նաև Սու-25ՍՄ գրոհիչներ, բայց քանի որ դրանք չունեն ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ, հաճախ էին հայտնվում կրակի տակ։ Հնացած նշանառման համակարգը թույլ չի տալիս ինքնաթիռին աշխատել վատ եղանակային պայմաններում, ինչպես նաև գիշերը կիրառել Х-25/29 հրթիռներ, գրոհիչը հիմնականում օգտագործում է չկառավարվող ավիացիոն հրթիռներ և ավիահրթիռներ։<ref>{{cite web|url=http://samaratoday.ru/news/87155|title=На новом Су-25 установлен комплекс радиоэлектронной борьбы самарского завода &#124; Самара Сегодня|accessdate=2013-03-21|archiveurl=https://www.webcitation.org/6FcRBSwB7?url=http://samaratoday.ru/news/87155|archivedate=2013-04-04}}</ref>Հնգօրյա պատերազմի հետևանքով Ռուսաստանի ՌՕՈՒ-ն կորցրեց 6 գրոհիչ (երկու Սու-25ԲՄ, երեք Սու-25ՍՄ և մեկ Սու-25Կ), այդ թվում 3-ը խոցվել էին մարտական թռիչքների ընթացքում և 3-ն էլ վերադարձել էին օդանավակայան մարտական վնասվածքներով և հետագայում դուրս էին գրվել։<ref>Кожемякин А. Ю. Штурмовик Су-25. Тридцать лет в строю. Часть II. В Вооружённых силах РФ и СНГ 1992—2011 гг. — М., 2014. — С. 321—327.</ref>Հարավային Օսեթիայի և Ռուսաստանի կողմից տարբեր ժամանակներում հայտարարվել է մի շարք ֆրացական ինքնաթիռների ոչնչացման մասին։
 
==== Դարֆուրյան պատերազմ ====
[[Amnesty International]] միջազգային կազմակերպության տվյալներով՝ [[Սուդան]]ի ՌՕՈՒ-ն բազմիցս օգտագործել է Սու-25 գրոհիչներ՝ [[Դարֆուր]]ում թիրախավորելով ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։<ref>[http://amnesty.org.ru/node/2198 Дарфур: новые поставки оружия из Китая и России способствуют разжиганию конфликта] {{V|25|12|2012}}</ref>Ինքնաթիռները մատակարարվել էին [[2008]]-[[2010]] թթ․ [[Բելառուս]]ից։ Համաձայն [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]-ի կողմից Սուդանի վրա կիրառված էմբարգոյի՝ երկրիր ներմուծվող զենքը չպետք է օգտագործվի Դարֆուրում ռազմական գործողություններում։<ref>[http://charter97.org/ru/news/2012/2/9/47836/ Беларусь поставляет оружие в воюющий Дарфур] {{V|25|12|2012}}</ref>
 
==== [[Զինված հակամարտություն Ուկրաինայի արևելքում]] ====
[[2014]] թ․ գրոհիչներն սահմանափակ քանակությամբ կիրառվել են Ուկրաինայի ՌՕՈՒ-ի կազմում Ուկրայինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ։ 2017 թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ ուկրաինական կողմից հաստատված այս տեսակի գրոհիչների կորուստները կազմել է՝ 6 միավոր (1 Սու-25 և 5 Սու-25Մ1 մարտական գործողությունների ժամանակ), 3 վնասված գրոհիչ,<ref>[https://fraza.ua/analytics/18.11.16/254608/%C2%ABletajuschie-tanki%C2%BB-ukrainskoj-aviatsii-shturmoviki-su-25-v-vojne-na-donbasse-.html «Летающие танки» украинской авиации — штурмовики Су-25 в войне на Донбассе]</ref> իսկ մեկը կործանվել էր ուսումնական թռիչքի ժամանակ [[Զապորոժիեի մարզ]]ում։<ref>[https://korrespondent.net/city/zaporozhye/3588215-pod-zaporozhem-razbylsia-voennyi-samolet.html Под Запорожьем разбился военный самолёт] // Корреспондент.net, 11 ноября 2015</ref>
 
==== [[Իրաքի քաղաքացիական պատերազմ]] ====
[[Ռուսաստան]]ից [[Իրաք]]ի կողմից գնված և 2014 թ․ հունիսի վերջին մատակարարված Սու-25-ներն իրականացրին առաջին մարտական թռիչքը դեկտեմբերի 25-ին՝ Իրաքի Տիգրիտ քաղաքի մերձակայքում, ըննդեմ Իսլամական պետության զինյալների։<ref>[http://ria.ru/world/20141225/1040156312.html Штурмовики Су-25 обратили в бегство боевиков ИГ под Тикритом]</ref>
 
2014 թ․ հուլիսի 1-ին Իսլամական հեղափոխության կորպուսի ՌՕՈՒ-ն մատակարարեցին 7 Սու-25, որոնց մեծ մասը եղել են իրաքյան ինքնաթիռներ [[Իրաք-քուվեյթյան պատերազմ]]ի տարիներին։ Դրանք արագորեն ներգրավվել են մարտական գործողություններում՝ արդեն 2014 թ․ օգոստոսի սկզբին իրականացնելով օդային թռիչքներ և հետագայում ընդլայնելով իրենց գործունեության գոտին։
 
Իրաքյան Սու-25-ներն մարտական թռիչքների մեծ մասն իրականացնում էին [[Իսլամական պետություն|Իսլամական պետության]] դեմ՝ 2014 թ․ հունիսից մինչև 2017 թ․ դեկտեմբերն իրականացնելով 3562 մարտական թռիչք։ Այդ ընթացքում Իսլամական պետությունը կորցրեց իր բոլոր տարածքները, որոնք գտնվում էին Իրաքում իր վերահսկողության ներքո։
 
==== [[Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում]] ====
[[Պատկեր:Russian Sukhoi Su-25 at Latakia (3).jpg|thumb|Ռուսաստանյան օդուժի Սու-25Մ ինքնաթիռը [[Լաթակիա]]յում, 2015 թ. հոկտեմբերի 3]]
2015 թ․ սեպտեմբերի 30-ին 12 Սու-25 ՑՄ/ՈՒԲՄ ինքնաթիռներ են օգտագործվել Սիրիայում [[Ռուսաստան]]ի ՌՕՈՒ-ի ավիացիոն խմբի կազմում՝ [[Իսլամական պետություն]] ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շրջանակում։<ref>{{cite web|url=https://lenta.ru/news/2015/10/01/avia/|title=«Коммерсантъ» узнал подробности переброски российской авиации в Сирию|pulisher=Lenta.ru|accessdate=2015-10-01}}</ref><ref>The Military Balance 2016, p.201</ref>
 
Մեկ ինքնաթիռ կործանվել էր [[2018]] թ․ փետրվարի 3-ին։ Այն խոցվել էր [[զենիթահրթիռային համալիր]]ից [[Իդլիբ]]ում։ Օդաչու Ռոման Ֆիլիպովը կատապուլտ էր արել և մահացել ահաբեկիչների հետ մարտերում։<ref>{{cite web |url=http://tass.ru/armiya-i-opk/4927995 |title=Минобороны сообщило о сбитом боевиками в Сирии российском штурмовике |subtitle= |author= ТАСС|authorlink= |coauthors= |quote= |date=2018-02-03 |format= |website= |publisher= |accessdate=2018-02-03 |lang=ru |description= |deadlink= |archiveurl= |archivedate= }}</ref>
 
=== [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)]] ===
Պատերազմող երկու կողմերն էլ ունեն Սու-25 [[գրոհիչ]]ներ։ Համաձայն հայկական կողմի հայտարարության՝ Ադրբեջանի ՌՕՈՒ-ն մեկ օրում կորցրել է 4 Սու-25։<ref>[https://www.gazeta.ru/army/news/2020/10/02/15021445.shtml В Карабахе сообщили о гибели за сутки 830 азербайджанских военных]</ref>համաձայն Ադրբեջանի տվյալների՝ հայկական կողմը կորցրել է 5 ինքնաթիռ։ Երկու Սու-25 խոցվել են 2020 թ․ հոկտեմբերի 29-ին։
 
==== Այլ հակամարտություններ ====
* Պերուն օգտագործել է Սու-25 թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ պայքարում։ 2000 թ․ հուլիսի 18-ին Պերուի Սու-25-ը խոցեց [[թմրանյութ]]եր տեղափոխող ինքնաթիռ։<ref>[http://www.acig.info/CMS/index.php?option=com_content&task=view&id=43&Itemid=47 Drug-Busting Operations Air-to-Air Victories]</ref><ref>Sukhoi Su-25 Frogfoot. Alexander Mladenov, Bloomsbury Publishing, 2013. P.62</ref>
 
== Զինամթերք ==
Սու-25-ը համալրված է զինամթերքի հզոր համալիրով՝ [[ավիացիոն թնդանոթ]]ներով, տարբեր տրամաչափի և նշանակության [[ավիառումբ]]երով, գերճշգրիտ և չկառավարվող «օդ-երկիր» և կառավարվող «օդ-օդ» տեսակի հրթիռներով։ Գրոհիչի վրա կարող է տեղադրվել 32 տեսակի զինամթերք։<ref name="arms-expo" /> Ինքաթիռն ունի ներկառուցված 2 կոթով ГШ-30-2 ավիացիոն թնդանոթ, մնացած զինամթերքը տեղադրվում է ինքնաթիռում կախված իրականացվող մարտական խնդիրից։ Ինքնաթիռն ունի լրացուցիչ զինամթերքը և բեռը կախելու 10 կետեր (յուրաքանչյուր կիսաթևի տակ 5 հատ)։<ref name="arms-expo" />
 
=== Հրետանային զինամթերք ===
[[Պատկեր:Gh-30-2.jpg|մինի|left|ГШ-30-2 հրետանին Սու-25 ինքնթիռի վրա]]
[[Պատկեր:Wikitrip to MAI museum 2016-02-02 192.JPG|մինի|ГШ-30-2 թնդանոթը]]
[[Պատկեր:Сухой Су-25-28-39, Москва - Парк Победы RP340.jpg|մինի|Կախովի թնդանոթային կոնտեյներներ]]
[[Գրոհիչ]]ը զինված է ГШ-30-2 30 մմ երկփողանոց ավիաթնդանոթով ВПУ-17А թնդանոթային կայանքով,<ref name="arms-expo" /><ref group=*>конструкция Грязева-Шипунова, 30 мм, 2 ствола</ref> (индекс [[ГРАУ]] 9А623<ref name="9A623">[http://www.milrus.com/weapons/gsh30.shtml Авиационная пушка ГШ-30]</ref>) որը պատրաստված է Գաստի սխեմայով։ Ավիաթնդանոթը նախատեսված է զրահատեխնիկայի, թշնամու բաց տեղում տեղակայված կենդանի ուժի, ինչպես նաև միջին և հեռավոր օդային թիրախների խոցման համար։ Թնդանոթի փողի երկարությունը կազմում է 1․5 մ, իսկ դրա զանգվածը առանց արկի՝ 105 կգ։ ГШ-30-2 թնդանոթը անշարժ ամրացված է, նշանառումը տեղի է ունենում ինքնաթիռի խուսանավման միջոցով։
 
Ավիաթնդանոթի կրակի արագությունը կազմում է 3000 կրակոց մեկ րոպեում։<!-- Հետագայում այդ ցուցանիշը մտածված պակասեցվեց։ Դա դրականորեն գնահատվեց Սու-25-ի օդաչուների կողմից [[Ռուս-վրացական պատերազմ]]ի ժամանակ։ Կրակի ավելի ցածր արագությունը թույլ կտար անընդհատ կրակաշարքի ժամանակ 2-3 արկով խոցել յուրաքանչյուր զրահատեխնիկան, ինչը անկասկած շարքից կհաներ տեխնիկան, ընդ որում զինամթերքի գերծախս չէր լինում։{{нет АИ|18|04|2011}}-->
 
Թնդանոթը կարող է կրակ վարել հետևյալ արկերի միջոցով․<ref name="9A623" />:
* ОФЗ-30 բեկորաֆուգասային հրդեհիչ արկ
* ОФЗТ-30 բեկորաֆուգասային հրդեհիչ լուսածրող արկ
* БР-30 զրահահար-պայթւոցիկ
* МЭ-30 բազմատարր արկ
 
Գրոհիչին կարելի է ամրացնել նաև լրացուցիչ հրանոթային զինամթերք СППУ-22-1 կախովի թնդանոթային կոնտեյներների տեսքով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկփող 23 մմ ГШ-23 թնդանոթ՝ պատրաստված Գաստի սխեմայով։ Յուրաքանչյուր թնդանոթային կոնտեյների զինամթերքը կազմում է 260 արկ։ Ինքնաթիռի վրա կարող է տեղադրվել այդպիսի 4 կոնտեյներ։<ref name="Бедретдинов" />
 
=== Չկառավարվող ավիառումբեր ===
[[Պատկեր:Su 25 - panoramio.jpg|thumb|300px|Կիրառվող զինամթերքի տարբերակները Սու-25-ի արտաքին կախիչներում]]
Բազային տարբերակում Սու-25-ը կարող է կիրառել հետևյալ չկառավարվող ավիառումբերը․
* ФАБ-100 մեկ կամ չորս ռումբ (օդանավի նեցուկում МБД2-67У-ի կիրառմամբ)
* ФАБ-250 մեկ ռումբ նեցուկում
* ФАБ-500 մեկ ռումբ նեցուկում
* САБ-100
* БетАБ-500
* БетАБ-500ШП
* РБК-250
* РБК-500
* КМГУ-2
* ЗБ-500
* ОДАБ-500П
 
=== Չկառավարվող հրթիռային զենք ===
[[Պատկեր:Сухой Су-25-28-39, Москва - Жуковский (Раменское) RP298.jpg|thumb|300px|Զինամթերքը կախելու տարբերակ Սու-25-ի վրա]]
Սու-25-ը կարող է օգտագործել [[չկառավարվող ավիացիոն հրթիռ]]ների բլոկեր տարբեր [[մարտագլխիկ]]ներ ունեցող հետևյալ հրթիռներով․
* С-5
* С-8
* С-13
* Չկառավարվող ավիացիոն հրթիռ՝ մեկական յուրաքանչյուր կախիչի վրա
:* С-24Б
:* С-25
 
=== Գերճշգրիտ ռումբեր և հրթիռներ ===
«Օդ-մակերևույթ» դասի կառավարվող հրթիռի կիրառման համար Սու-25-ը (նաև Սու-17Մ4) զինված է «Клён-ПС» լազերային հեռաչափով։ Թիրախը որսալուց և հրթիռն արձակելուց հետո օդաչուն պետք է հետևի թիրախին մինչև խոցումը։ Ինքնաթիռի քթին լազերային հեռաչափի դիրքի պատճառով դիտանկյունը ուղղված է դեպի դիմային, այլ ոչ թե ստորին կիսագունդը, այդ պատճառով Սու-25-ի բազային մոդիֆիկացիաներում կառավարվող ավիառումբեր չեն օգտագործվում։ Կառավարվող հրթիռներն են․
* С-25Л
* Х-25МЛ
* Х-29Л
 
=== «Օդ-օդ» տեսակի զենք ===
[[Պատկեր:Sukhoi Su-25 2008 G5.jpg|մինի|Եզրային թևային նեցուկում ամրացված են «օդ-օդ» դասի 2 հրթիռ, իսկ մնացած 4 նեցուկներում՝ չկառավարվոց ավիացիոն հրթիռների բլոկեր]]
Ինքնապաշտպանության և [[ուղղաթիռ]]ների դեպ պայքարի համար գրոհիչը զինված է երկու Р-60 կառավարվող փոքր գործողության շառավիղով հրթիռներով՝ ինքնանշանառման [[ինֆրակարմիր ճառագայթներ|ինֆրակարմիր]] գլխիկներով։ Հրթիռներն ամրացվում են АПУ-60 ավիացիոն մեկնարկային կայանքներին, որոնք գտնվում են ինքնաթիռի թևի տակ։
 
Քանի որ Р-60 տեսակի հրթիռները հանված են արտադրությունից, իսկ դրանց պահպանման ժամկետն ավարտվում է, [[Ռուսաստան]]ի ՌՕՈՒ-ի Սու-25 ինքնաթիռները Սու-25ՑՄ և Սու-25ՍՄ(3) տարբերակներով արդիականացնելու ընթացքում հեռացվում են նեցուկները, որոնք նախատեսված են АПУ-60 մեկնարկային սարքերի համար։ Սու-25ՍՄ արդիականացված գրոհիչների վրա կիրառվում է Р-73 տեսակի հրթիռ, որի մեկնարկային սարքը կախվում է БДЗ-25 եզրային բռնակներից։
 
=== Նավիգացիոն և օժանդակ սարքավորումներ ===
* БКО «Витебск» - պաշտպանության բորտային համալիր կառավարվող հրթիռային զենքերից ռազմական ինքնաթիռների անհատական պաշտպանության համար։
 
== Տակտիկ-տեխնիկական տվյալներ ==
[[Պատկեր:Suchoi Su-25 0801.png|500px|right]]
[[Պատկեր:Su25.svg|485px|thumb|right|Սու-25-ի զինամթերքի կախման սխեման]]
* Անձնակազմը՝ 1 օդաչու
* Երկարությունը՝ 15,36 մ
* Պտուտակի թափքը/տրամագիծը՝ 14,36 մ
* Բարձրությունը՝ 4,8 մ
* Մակերեսը՝ 30,1 մ²
* [[Շասսի]]՝ 3,57 մ
* Դատարկ զանգվածը՝ 9315 կգ
* Լիցքավորված զանգվածը՝ 11 600 կգ
* Նորմալ թռիչքային զանգվածը՝ 14 600 կգ
* Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 17 600 կգ
* Վառելիքի զանգվածը՝ 3000 կգ
* Զրահապաշտպան զանգվածը՝ 595 կգ
* Շարժիչների քանակը՝ 2
* Շարժիչի տեսակը՝ տուրբոռեակտիվ
* Շարժիչը՝ Р-95Ш
* Առավելագույն արագությունը՝ 950 կմ/ժ (նորմալ ռազմական բեռնվածությամբ)
* Վայրէջքի արագությունը՝ 210 կմ/ժ
* Առավելագույն բարձրությունը՝ 7000 մ<ref name="Бедретдинов">
{{книга
|автор=Ильдар Бедретдинов
|заглавие= Штурмовик Су-25 и его модификации
|ответственный=Ю. П. Клишин, [[Бабак, Владимир Петрович|В. П. Бабак]]
|издание=2
|место=М.
|издательство=Издательская группа «Бедретдинов и Ко»
|год=2002
|страницы=
|страниц=400
|ссылка = https://books.google.ru/books?id=iezftgAACAAJ&dq=%D0%A8%D1%82%D1%83%D1%80%D0%BC%D0%BE%D0%B2%D0%B8%D0%BA+%D0%A1%D1%83-25+%D0%B8+%D0%B5%D0%B3%D0%BE+%D0%BC%D0%BE%D0%B4%D0%B8%D1%84%D0%B8%D0%BA%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8&hl=en&sa=X&redir_esc=y
|isbn=5-901668-01-4
}}</ref>{{rp|278-279, 292}}<ref>{{книга|автор=С. Бурдин|заглавие=Штурмовик Су-25|издательство= АСТ|год=2001|страницы=7|страниц=48|isbn=5-17-011082-0|тираж=5100}}</ref><ref>{{книга
|автор = Alexander Miladenov
|заглавие = Sukhoi Su-25 Frogfoot
|ссылка =https://web.archive.org/web/20141018165655/http://books.google.de/books?id=wsWcAwAAQBAJ&pg=PA27
|издательство = Osprey Publishing
|год = 2013
|pages = 27
|allpages = 64
|isbn = 9781782003595
}} {{Wayback|url=https://books.google.de/books?id=wsWcAwAAQBAJ&pg=PA27 |date=20141018165655 }}</ref><ref>{{книга|автор=Виктор Марковский, Игорь Приходченко |заглавие=Штурмовик Су-25 «Грач» |место=М. |издательство=Яуза, Эксмо |год=2011 |страницы=44—45 |страниц=168 |isbn=978-5-699-50301-8 |тираж=1800}}</ref><ref>{{cite web|url=http://www.sukhoi.org/planes/military/su25k/lth/|title=Су-25 : Лётно-технические характеристики|publisher=[[Сухой (компания)|ОАО «Компания „Сухой“»]]|accessdate=2015-06-01|archiveurl=https://archive.is/20150601200920/http://www.sukhoi.org/planes/military/su25k/lth/|archivedate=2015-06-01}}</ref><ref>{{cite web|url=http://uos.ua/produktsiya/aviakosmicheskaya-tehnika/84-cy-25|title=Самолёт Cy-25|publisher=Государственное предприятие «Укроборонсервис»|date=2012|accessdate=2015-06-01|archiveurl=https://archive.is/20150601201028/http://uos.ua/produktsiya/aviakosmicheskaya-tehnika/84-cy-25|archivedate=2015-06-01}}</ref><ref>{{статья|автор=А. Н. Сорочкин, В. В. Логинов, А. В. Еланский |заглавие=Анализ путей модернизации самолёта штурмовика типа СУ-25 с целью улучшения его эксплуатационных качеств |ссылка=http://irbis-nbuv.gov.ua/cgi-bin/irbis_nbuv/cgiirbis_64.exe?C21COM=2&I21DBN=UJRN&P21DBN=UJRN&Z21ID=&IMAGE_FILE_DOWNLOAD=1&Image_file_name=PDF/aktit_2013_7_11.pdf |издание=Авиационно-космическая техника и технология |место=Харьков |издательство=Национальный аэрокосмический университет им. Н. Е. Жуковского «Харьковский авиационный институт» |год=2013 |номер=7 (104) |страницы=53—60 |issn=1727-7337}}</ref> կամ 10 000 մ<ref>{{книга|заглавие= Су-25 "Грач" |ответственный=Иванов С. В. |издательство=АРС |год=2001 |серия=Война в воздухе |страницы=52 |страниц=67}}</ref>{{ref+|Главный конструктор штурмовика Владимир Бабак. Технически Су-25 может подниматься на высоту до 12 км.<ref>[http://www.newsru.com/russia/28jul2014/boeing_su.html Новости NEWSru.com :: Создатель Су-25 считает маловероятным, что малайзийский Boeing был сбит этим штурмовиком]</ref>|*}}
* Մարտական կիրառությունը առավելագույն մարտական բեռնվածությամբ՝ 5000 մ
* Թնդանոթներ՝ 30 մմ երկփող ГШ-30-2՝ 250 արկ պարունակող պաշարով
* Մարտական բեռնվածություն՝
** '''նորմալ'''՝ 1400 կգ (4× ФАБ-250 + 2× Р-60 + թնդանոթի պաշար)
** '''առավելագույն'''՝ 4400 կգ
* Ռումբեր՝ ազատ անկման և շտկվող, տարբեր կիրառության, ռումբային կասետներ
** 8 × 500 կգ (ФАБ-500, РБК-500 և այլն) ''կամ''
** 8 × 250 կգ (ФАБ-250, РБК-250 և այլն) ''կամ''
** 8 ''կամ'' 32 × 100 կգ ''կամ''
** 8 × կոնտեյներ КМГУ-2
* կառավարվող հրթիռներ՝
** '''«օդ-օդ դասի հրթիռ»''' 2 × Р-60 (АА-8)
** '''«օդ-մակերևույթ» դասի հրթիռ''' 4 × Х-25МЛ ''կամ'' Х-25МЛП ''կամ'' С-25Л ''կամ'' 2 × Х-29Л
* Չկառավարվող հրթիռներ՝
** 256 (8 × 32) × 57 մմ С-5 УБ-32 բլոկերով ''կամ''
** 160 (8 × 20) × 80 մմ С-8 Б-8 բլոկերով ''կամ''
** 40 (8 × 5) × 122 մմ С-13 Б-13 բլոկերով ''կամ''
** 8 × 240 մմ [[С-24]] ''կամ'' 266 մմ С-25
* Լրացուցիչ զինամթերք՝
** '''Հրաձգաթնդանոթային կոնտեյներներ՝ 4 × СППУ-22-1 երկփողանի 23 մմ ГШ-23 թնդանոթով՝ լիցքավորված 260 արկով, СППУ-30 կամ СППУ-687 30 մմ ГШ-30 թնդանոթով և այլն
* Արբանյակային նավիգացիոն համակարգ՝ ԳԼՈՆԱՍ ընդունիչ (Սու-25ՍՄ-ի համար)<ref name="do2020" />
* Ճառագայթման զգուշացման կայան՝ СПО-15 «Берёза»
* Օպտիկական էլեկտրոնային խոտանների կայան՝ «Липа»
* Ավիացիոն օպտիկական-հեռուստատեսային նշանառման համալիր՝ И-251 «Шквал» (Սու-25Տ-ի, Սու-25ՏՄ-ի և Սու-25ՏԿ-ի համար)
 
== Մոդիֆիկացիաներ ==
[[Պատկեր:Su-25.jpg|thumb|250px|Սու-25]]
[[Պատկեր:Sukhoi Su-25K at RIAT-92.jpg|мини|250px|Չեխիայի ՌՕՈՒ-ի Սու-25-ը Royal International Air Tattoo 1992 ավիացուցադրությանը]]
[[Պատկեր:Sukhoi Su-25SM at the MAKS-2011 (01).jpg|мини|250px|Սու-25ՍՄ գրոհիչը МАКС-2011 Միջազգային ավիատիեզերական ցուցասրահում]]
[[Պատկեր:Bulgarian Su-25K Frogfoot.jpg|мини|250px|Բուլղարիայի ՌՕՈՒ-ի Սու-25-ը]]
[[Պատկեր:Su-25UB.JPG|мини|250px|Վրաստանի ՌՕՈՒ-ի Սու-25ՈՒԲ-ը]]
{|class="wikitable sortable"
|-
!Մոդելի անվանումը!!Հակիրճ բնութագրություն, տարբերություններ
|-
|'''Սու-25'''||Մեկտեղանի մարտական գրոհիչ
|-
|'''Սու-25ՈւԲ'''||Ուսումնամարտական երտեղանի գրոհիչ։ Տ-8ՈՒԲ-1 անվամբ առաջին փորձնական նմուշը թողարկվել է 1985 թ․ հուլիսին, իսկ առաջին թռիչքը տեղի է ունեցել ՈւլանճՈւդեի օդանավակայանում՝ նույն թվականի օգոստոսի 12-ին։ 1986 թ․ վերջին Ուլան-Ուդեում արտադրվել է 25 Սու-25ՈՒԲ՝ մինչև երկտեղանոց գրոհիչի պետական փորձարկում անցնելն ու ԽՍՀՄ- ՌՕՈՒ-ն համալրելը։
Այն նախատեսված էր ԽՍՀՄ-ի ՌՕՈՒ-ի օդաչուական դպրոցներում կուրսանտների ուսուցողական թռիչքների համար։ Իր բնութագրով այն գործնականում չի տարբերվում մեկտեղանի գրոհիչից։ Երկտեղանի ինքնաթիռի նավիգացիոն, հարվածային, նշանառման սարքերն ու կառավարման համակարգերը թույլ են տվել օգտագործել այս գրոհիչը ինչպես սովորական ուսուցողական, այնպես էլ ուսուցողական-մարտական խնդիրների համար։
|-
|'''Սու-25Կ'''||Սու-25-ի արտահանվող կոմերցիոն տարբերակը։ Ինքնաթիռը տարբերվում է ԽՍՀՄ-ի ՌՕՈՒ-ի տարբերակից որոշակի ոչ էական մանրուքներով, որոնք վերաբերում են ներքին համալրմանը։ 1984-1989 թթ․ կառուցվել է 180 այսպիսի ինքնաթիռ։ Սու-25Կ-ը կոչվում է նաև նավային տարբերակի նախագիծ։
|-
|'''Սու-25Տ'''||'''''Су-25Տ''''' հակատանկային գրոհիչ, որ ստեղծվել է 1984 թ.։ Սու-'''''25Տ'''''ն հատուկ հակատանկային մոդիֆիկացիա է, որը նշանակալի հաջողությամբ փորձարկվել է [[Չեչնիա]]յում։ Կառուցվածքով նման է Սու-25ՈՒԲ ինքնաթիռի կառուցվածքին։ Այս տարբերակը լրացուցիչ բորտային սարքավորումների հաշվին դառել է մեկտեղանի։ Այն ունակ է գրոհել բոլոր եղանակային և գիշերային պայմաններում։ Ստանդարտ Սու-25-ի զինամթերքի ամբողջական արսենալից բացի Սու-25Տ-ի վրա կարող է օգտագործվել КАБ-500Кр հեռուստատեսային ռումբ և Х-25МЛ կառավարվող կիսաակտիվ լազերային ռումբ։ Ուժեղացված է կենտրոնական հատվածը, օդաչուի երդրորդ խցիկի տեղում տեղադրված է ռադիոէլեկտրոնային սարքավորում, փոփոխվել է քթի հատվածը, ավելացվել է И-251 Шквал նշանառման համալիրը, որն ունի լազերային հեռաչափ և թիրախները ցույց տվող սարք, ունի ճակատային պատուհանի ինդիկատոր, ունի հնարավորություն օգտագործելու ժամանակակից գերճշգրիտ զինամթերքները, խցիկը հերմետիկ է։ Կարող է տանել լազերային նշանառմամբ «Вихрь» տեսակի հրթիռը, որը և հանդիսանում է դրա հակատանկային հիմնական զենքը։
|-
|'''''Սու-28'''''||[[Սուխոյ կոնստրուկտորային բյուրո|Սուխոյ]] Սու-28 ուսուցողական-վարժանքային ինքնաթիռը (նաև կոչվում է ''Սու-25ՈՒՏ'') կատարելագործված բազային ռեակտիվ վարժասարք է, որը կառուցվել է Սու-25ՈՒԲ-ի հիման վրա՝ Սուխոյ կոնստրուկտորային բյուրոյի մասնավոր նախաձեռնությամբ։ Սու-28-ը թեթև ինքնաթիռ է, որը նախատեսված է չեխոսլովական Aero L-39 Albatros-ին փոխարինելու համար։ Բազային Սու-25ՈՒԲ-ի հետ համեմատ բացակայում են զինամթերքի կառավարման համակարգերը, ներկառուցված թնդանոթները, և շարժիչի զրահը։ Սերիական արտադրություն չկա։
|-
|'''Սու-25ՈՒՏԳ'''||Ուսումնամարզական ինքնաթիռ ավիակիր նավի վրա թռիչք և վայրէջք կատարելու համար։ Սու-25ՈՒՏԳ-ն ՍՈՒ-25ՈՒԲ-ի տարբերակն է, որը նախատեսված է օդաչուներին վերգետնյա ենթադրական տախտակամածի վրա թռիչքներ և վայրէջքներ կատարել սովորեցնելու համար։ Առաջին իքնաթիռը թռիչք է կատարել 1988 թ․, այդ ժամանակ արտադրվել է մոտ 10 այդպիսի ինքնաթիռ։ 1991 թ․ հետո դրանց կեսը մնացել են Ռուսաստանի սպառազինության մեջ։ Դրանք օգտագործվել են Ռուսաստանի միակ ավիակիր նավի՝ «''Адмирал Кузнецов»''-ի վրա։ Այդ ինքնաթիռների քանակը, սակայն, քիչ էր ռուսական ավիակիր խմբի ուսումնական կարիքները բավարարելու համար, ուստի մի շարք Սու-25ՈՒԲ-եր արդիականացվեցին և վերածվեցին Սու-25ՈՒՏԳ-ի։ Այս ինքնաթիռները նշվում էին նաև ''Սու-25ՈՒԲՊ'' անվամբ։ Ներկայումս այսպիսի 10 ինքնաթիռներ շահագործվում են [[Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմ]]ի 279-րդ ռազմածովային ավիացիոն գնդում։
|-
|'''Սու-39'''||Հակատանկային գրոհիչ, Սու-25Տ-ի հետագա մշակումը (երկրորդ սերունդ, ''Սու-25ՏՄ'', նաև ''Սու-39''), մշակվել է կատարելագործված նավիգացիոն և հարձակման համակարգերի ներդրմամբ, բարելավվել է ինքնաթիռի կենսունակությունը։ Պահպանվել է Սու-25Տ-ի ներկառուցված ''Шквал'' նշանառման համակարգը և համալրվել է «Копьё-25» [[ռադիոլոկացիոն կայան]]ով, որն օգտագործվում է օդային թիրախների (РВВ-АЕ/Р-77 հրթիռներով), ինչպես նաև նավերի (Х-31 և Х-35 հականավային հրթիռներով) խոցման համար. 2008 թ․ դրությամբ Ռուսաստանի ՌՕՈՒ-ն ստացել է այսպիսի 8 ինքնաթիռ։ Սու-25ՍՄ-ում ներառվել են որոշ կատարելագործված բորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք նախատեսված են Տ և ՏՄ տարբերակների համար։ Սու-25ՏՄ գրոհիչը՝ որպես արդիականացման հալալիր ծրագիր, փոխարինվել է Սու-25ՍՄ «ավելի հասանելի» գրոհիչով։
|-
|'''Սու-25ԿՄ'''||Սու-25ԿՄ-ը Վրաստանի ՌՕՈՒ-ի արդիականացված ինքնաթիռ է։ Արդիականացվել է ավիոնիկան, արդիականացման արդյունքում կարող է օգտագործել [[ՆԱՏՕ]]-ի ռազմամթերքներ։ Ստացել է «Скорпион» անունը։ Հանդիսանում է Սու-25-ի արդիանակացման ծրագիրը, որը հայտարարվել է 2001 թ․ սկզբին սկզբնական արտադրողի՝ [[Թբիլիսի]]ի ինքնաթիռաշինական գործարանի կողմից՝ [[Իսրայել]]ի [[Elbit Systems]]-ի հետ համագործակցությամբ։ Ինքնաթիռի առաջին նախատիպը Վրաստանի ՌՕՈՒ-ի կազմում կատարել է առաջին թռիչքը [[2001]] թ․ ապրիլի 18-ին Թբիլիսիում։
Ինքնաթիռն օգտագործում է Սու-25-ի պլաները (ճախրասավառնակ), առջևի ուժեղացված բորտային սարքավորումները, ներառյալ ապակեպատ խցիկը, թվային գեներատորը, համակարգչայնացված սպառազինության համակարգը, հանձնարարությունների նախապես ծրագրման ամբողջական հնարավորություն և ռեզերվային պատճենահանման ռեզերվային ռեժիմները։ Արտադրողականության ավելացումը ներառում է գերճշգրիտ նավիգացիոն համակարգ, զենքի մատակարարման թիրախային համակարգեր, բոլոր եղանակային պայմանների և ցերեկային/գիշերային բնութագրեր, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, անվտանգության և կենսունակության ժամանակակից գործառույթներ, ինչպես նաև թռիչքը վերլուծելու համար առջևի բորտային առաջադեմ հնարավորություններ, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին։ Այն հնարավորություն ունի օգտագործելու լազրային նշանառմամբ Mark 82 և Mark 83 ռումբերը, ինչպես նաև փոքր հեռահարության «օդ-օդ» դասի Vympel R-73 հրթիռներ։
|-
|'''Սու-25ՍՄ'''||Սերիական Սու-25-ների արդիականացված տարբերակը։ Արդիականացվել է ավիոնիկան, ավելացվել է ճակատային պատուհանի ինդիկատորն ու բազմաֆունկցիոնալ ինդիկատորը։
|-
|'''Սու-25ՈՒԲՄ'''||Արդիականացված երկտեղանի [[գրոհիչ]], որը ստեղծվել է Սու-25ՍՄ-ի և Սու-39-ի ուսումնական-ռազմական տարբերակով։ Ինքնաթիռը հագեցած է նախորդ բոլոր մոդիֆիկացիաների մշակումներով։ Նոր ինքնաթիռի համար հիմք է հանդիսացել երկտեղանի Սու-25ՈՒԲ-ը։ Ռադիոէլեկտրոնային սարքավորմանը լրացնում է նաև «Барс-2» բորտային սարքավորման համալիրը։<ref>[https://lenta.ru/news/2007/08/21/su25/ Учебно-боевой штурмовик Су-25 превратили в разведчика]</ref> Նախատեսվում էր նաև լրացնել «Копьё» ռադիոլոկացիոն կայանը (նախատիպում այն բացակայում է)։ Ենթադրվում է, որ ինքնաթիռը կարող է օգտագործվել մեկտեղանի մոդիֆիկացիաներով ինչպես որպես վարժանքային ինքնաթիռ, այնպես էլ որպես ինքնուրույն մարտական միավոր։ Ընդ որում, վերջին պարագայում Սու-25ՈՒԲՄ-ն կարող է իրականացնել հետախուզում, նշանառում և գործողությունների համակարգում՝ վերածվելով օդային հրամանատարական կետի։ Նոր ինքնաթիռն իրականացրել է իր առաջին թռիչքը 2008 թ․ դեկտեմբերի 6-ին Կուբինկայում։<ref>[http://pda.lenta.ru/news/2008/12/11/suhoi/ Модернизированный учебный Су-25 совершил первый полёт]</ref> 2011 թ․ ավարտվեց գրոհիչի ազգային փորձարկման առաջին փուլը:<ref>Годовой отчёт ОКБ Сухой 2011 год стр 10</ref><ref>{{Cite web |url=http://rnd.cnews.ru/army/news/line/index_science.shtml?2009%2F12%2F22%2F374328 |title=Завершен первый этап испытаний штурмовика Су-25УБМ |accessdate=2020-02-19 |archiveurl=https://web.archive.org/web/20130929040554/http://rnd.cnews.ru/army/news/line/index_science.shtml?2009%2F12%2F22%2F374328 |archivedate=2013-09-29 |deadlink=yes }}</ref> Առաջին անգամ ինքնաթիռը համալրված կլինի [[ռադիոտեխնիկական հետախուզում|ռադիոտեխնիկական հետախուզման]] և [[ռադիոէլեկտրոնային պայքար]]ի (ՌԷՊ) համակարգերով, ինչպես նաև պաշտպանության բորտային համալիրով։<ref>{{cite web|url=http://izvestia.ru/news/545628|title=ВВС России заказали убийцу Patriot - Известия|accessdate=2013-04-04|archiveurl=https://www.webcitation.org/6FdMbKrPS?url=http://izvestia.ru/news/545628|archivedate=2013-04-04}}</ref>
|-
|'''Սու-25Մ1'''||Սու-25-ի արդիականացման ուկրաինական տարբերակը, որն իրականացվում է [[Զապորոժիե]]ի «МиГремонт» օդանավերի վերանորոգման գործարանը։ Տեղադրված է ուկրաինական արտադրության արդիականացված սարքավորումներ՝ արբանյակային նավիգացիա, օդային ազդանշանների նոր համակարգ, մոդեռնիզացված ռադիոկայան, նշանառման ժամանակակից հաշվիչներ։ Անալոգային նշանառումը փոխարինվել է թվայինով։ Դա թույլ է տալիս մոտավորապես 30%-ով ավելացնել նշանառման ճշգրտությունը։ Ինքնաթիռը կարող է օգտագործել ստանդարտ զինամթերքը վերգետնյա թիրախների խոցման համար ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային և բոլոր եղանակային պայմաններում՝ դուրս չգալով ամպերի ետևից։ Մոտ 3 անգամ ավելացվել է զինամթերքի օգտագործման բարձրությունը։ Արդիականացվա մեկտեղանի Սու-25Մ1 գրոհիչներն ունեն նոր թվային քողարկում (կամուֆլյաժ)։
|-
|'''Սու-25ՈՒԲՄ1'''||Սու-25ՈՒԲ-ի ուկրաինական արդիականացումը։<ref>{{Cite web |url=http://www.redstar.gr/Foto_red/Ru/Aircrafts/Su_25M1.html |title=Су-25 Грач (Су-25 М1) Штурмовик |accessdate=2014-08-20 |archiveurl=https://web.archive.org/web/20140821112350/http://www.redstar.gr/Foto_red/Ru/Aircrafts/Su_25M1.html |archivedate=2014-08-21 |deadlink=yes }}</ref>
|-
|'''Су-25ՍՄ2'''||Սերիական գրոհիչների արդիականացման տարբերակ։
|-
|'''Су-25ՍՄ3'''||Արդիականացված մեկտեղանի գրոհիչ։ Ավելացված է արբանյակային ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը, որը հնարավորություն է տալիս ծրագրել վերջնակետը մինչև 10 մետր ճշգրտությամբ, թույլ է տալիս օդաչուին զրոյական տեսանելիության պայմաններում գործել ավտոնոմ ռեժիմով։ Համալրված է СВП-24-25 նշանառման նավիգացիոն համալիրով (Սու-25-ի համար՝ СВП-24 «Гефест»), որը հնարավորություն է տալիս բարձրացնել խոցման չկառավարվող ավիացիոն միջոցների ճշգրտությունը մինչև կառավարվող զենքի միջոցների մակարդակի։<ref>[https://vpk-news.ru/news/26163 «Грачи» с усовершенствованной системой прицеливания завершают госиспытания | Еженедельник «Военно-промышленный курьер»]</ref>
|}
 
== Սպառազինման մեջ ==
[[Պատկեր:World operators of the Su-25.png|thumb|centerright|400px500px|Սու-25-ի շահագործողներ{{legend|#1A00FF|Ներկա պահին շահագործողներ}}
{{legend|#ED0017|Նախկին շահագործողներ}}]]
;{{RUS}}
Տող 59 ⟶ 328՝
;{{SDN}}
 
=== Եղել են սպառազինմանսպառազինության մեջ ===
;{{USSR}}
 
;{{CIV}}
 
;{{դրոշավորում|Չեխոսլովակիա}}
;{{CZS}}
 
;{{CZE}}
Տող 73 ⟶ 342՝
 
;{{SVK}}
 
 
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed">
Su-25SM MAKS-2009 (1).jpg|Սու-25ՍՄ-ն 2009 թ․ Միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցադրությանը
Su-25SM MAKS-2009 (2).jpg
Su-25SM MAKS-2009 (3).jpg
Sukhoi Su-25 of the Russian Air Force landing at Vladivostok (8683076794).jpg|Կախիչներից ամրացված են 4 կախովի վառելիքային բաքեր
Su-25K Czech AF (19203095330).jpg|Թևերի ծայրերին գործածվում են աէրոդինամիկ արգելակներ և օդապարիկային արգելակման միջոց
RR5109-0115R.png|[[Ռուսաստանի Կենտրոնական բանկ]]ի կողմից թողարկված արծաթյա հուշադրամ՝ 1 [[ռուսական ռուբլի|ռուբլի]] նոմինալ արժեքով, [[2016]] թ․
2000. Stamp of Belarus 0362.jpg|Բելառուսի փոստային նամականիշ, 2000 թ․
Frogfoot target drone.jpg|«Frogfoot-Target»՝ 5 անգամ փոքրացված Սու-25-ի ամերիկյան պատճենը, օգտագործվում է որպես օդային թիրախ
</gallery>
 
== Տես նաև ==
* [[Սուխոյ կոնստրուկտորային բյուրո]]
* [[Սու-30]]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|3}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://scalemodels.ru/modules/photo/viewcat_cid_126.html Фотографии Су-25 установленного в г. Остров Псковской области]
* [http://www.sukhoi.org/planes/military/su25k/ Описание Су-25 на сайте компании «Сухой»]
* [https://web.archive.org/web/20080324012120/http://www.gpsearch.org/news/324.html Продолжается освоение модернизированного Су-25]
* [http://www.popmech.ru/article/3164-a-teper-gorbatyiy-33/ Большая статья о Су-25 в журнале «Популярная механика»]
 
{{Սուխոյ ԿԲ-ի ինքնաթիռներ}}
Տող 82 ⟶ 374՝
[[Կատեգորիա:Գրոհիչներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի ինքնաթիռներ]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սու-25» էջից