«Վիքիպեդիա:Թարգմանիչի անկիւն/Արեւելահայերէն/56»–ի խմբագրումների տարբերություն

"Silver_Rhyton.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Didym մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Silver Rhyton.jpg:
("Silver_Rhyton.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Didym մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Silver Rhyton.jpg:)
 
<!-- ՍՏՈՐԵՒ ԿԸ ԳՏՆՈՒԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԿԱՅ ԲՆԱԲԱՆԸ-->
=== Հայաստանը Երուանդունիներու օրօք ===
 
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|աջից|մինի|Արծաթյան պտյակ (ռիթոն) [[Երզնկա]]յից]]
Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մովսես Խորենացու համաձայն՝ նրանց հետ պայքարել են նաև հայոց նահապետ Պարույր Սկայորդու հայկական ջոկատները։ Առաջավոր Ասիայի մյուս խոշոր տերության՝ Վանի թագավորության կործանումը շուտով ևս իրականանում է։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Նոր Բաբելոնի թագավորությունը և Մարաստանը։ Այսպիսի պայմաններում Վանի թագավորության անկման շրջանում՝ մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ Երվանդ Սակավակյացը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ Լեռնաշխարհի բոլոր հայաբնակ հողերը միավորվում են մեկ պետության մեջ։ Երվանդ Ա-ին հաջորդում է որդին՝ Տիգրան Երվանդյանը։ Մ.թ.ա. 550 թվականին պարսից զորավար Կյուրոս Մեծն ապստամբում է մարաց թագավոր Աժդահակի դեմ, սպանում նրան և հիմք դնում աշխարհի մինչ այդ եղած տերությունների խոշորագույնին՝ Աքեմենյան պարսկական կայսրությանը։ Մովսես Խորենացու Հայոց պատմության համաձայն՝ նրան օգնություն է տրամադրել նաև հայոց թագավորը, ով եղել է իր որսընկերը և մտերիմը։ Դրանով է բացատրվում Հայաստանի արտոնյալ դերը պարսկահպատակ տերությունների շարքում։ Նրանց մահից տարիներ անց՝ նոր գահ բարձրացած Դարեհ I-ի կառավարման առաջին տարիներին (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 520) Աքեմենյան կայսրության հպատակ ժողովուրդներն ապստամբություն են բարձրացնում։ Հայաստանում ընդվզումները ճնշելու համար պարսիկներն ուղարկում են 5 բանակ, որոնցից մեկը ղեկավարել է հայազգի Դադարշիշը։ Ըստ Բեհիսթունյան եռալեզու արձանագրության՝ միայն 5-րդ բանակն է կարողանում հաղթել հայերին և վերագրավել Հայաստանը։ Ընդ որում, արձանագրության 3 լեզուներից հին պարսկերենում Հայաստանը նշվում է որպես Արմենիա, Old Persian ra.png էլամերենում՝ Հարմինա, բաբելոներենում՝ Ուրաշտու (Ուրարտու)։ Թեև Վանի թագավորությունը, որն ասորեստանցիներն անվանում էին Ուրարտու, վաղուց գոյություն չուներ։
 
13 716

edits