«Սատրապական Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

"Silver_Rhyton.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Didym մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Silver Rhyton.jpg:
("Silver_Rhyton.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Didym մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Silver Rhyton.jpg:)
 
[[Մ.թ.ա. 6-րդ դար]]ի 70-ական թվականներին [[Հայկական լեռնաշխարհ]]ում հիմնադրվել է համահայկական առաջին պետությունը՝ [[Երվանդունիների թագավորություն]]ը: Այն, բախվելով [[Մերձավոր Արևելք]]ում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։
 
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|մինի|ձախից]]
[[Երվանդունիների հայկական պետության տարածք|Հայաստանի պետական սահմանները]] համընկել են ճիշտ [[Ուրարտու|Արարատյան տերության]] և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր [[Հերոդոտոս]]ը, վկայակոչելով [[Հեկատեոս Միլեթացի|Հեկատեոս Միլեթացու]] աշխարհացույցը, [[Մ.թ.ա. 6-րդ դար|մ.թ.ա. 6]]-[[Մ.թ.ա. 5-րդ դար|5 դարերի]] Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և [[Մարաստան]], հարավում՝ մինչև [[Ադիաբենե]] (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև [[Պոնտոս]], արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն [[Կապադովկիա]], իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև [[Կիլիկիա]]: Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում [[Եփրատ]]ից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ [[Փոքր Հայք]]) երկրամասին։
 
14 544

edits